Ֆինանսների նախարարությունը փորձում է ինքնատիպ հնարքներով շրջանցել դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած որոշումը
Կառավարությունը հաճախ է հպարտանում այնպիսի նորամուծություններով, որոնց արդյունքում, իբր, էապես թեթևանում է բիզնեսի վրա ծանրացած վարչարարության բեռը, նվազում են կոռուպցիոն ռիսկերը և այլն։ Մինչդեռ՝ իրականությունը բոլորովին այլ է, իսկ այդպիսի նորամուծություններից տուժած գործարարները իրենց տարրական իրավունքների պաշտպանության նպատակով ոչ միայն դիմումներով ճարահատյալ հեղեղում են դատական ատյանները, այլև չեն կարողանում գոնե վստահ լինել, որ ամենակարող գործադիր իշխանությունը նվազագույնը կհարգի դատական ակտերը և ձեռնպահ կմնա հետագա ապօրինի միջամտություններից ու հետապնդումներից, գրում է Փաստինֆոն։
Ստորև կխոսենք մի այդպիսի օրենսդրական նորամուծության և դրա կիրառման ցավալի հետևանքների մասին, որի անմիջական տուժողներից է աուդիտորական գործունեություն իրականացնող, Հանրապետությունում և միջազգային ասպարեզում լայն ճանաչում ունեցող և բարի համբավ վայելող «Բեյքեր Թիլլի Արմենիա» ՓԲԸ-ն։ Ընթերցողին իրազեկենք, որ այս ընկերությունն է իրականացնում «Հայաստան» համահայկական հիմնադրամի աուդիտը, և հուսանք, որ այդ փաստը չի դարձել այս ընկերությանը բացահայտ անհիմն հետապնդելու իրական պատճառը։
Նախապատմությունը հետևյալն է. Կառավարության նախաձեռնությամբ խորհրդարանի ընդունած օրենքով ս.թ. հունվարի 1-ին դադարեցված են համարվել բոլոր աուդիտորական կազմակերպություններին տրված լիցենզիաները, հիմք է ընդունվել այն, որ տնտեսական գործունեության այդ տեսակը այլևս ազատված է լինելու լիցենզավորման բեռից։ Այս սոսկ արտաքուստ գրավիչ նախաձեռնությունը դրանով, բնականաբար, չի ավարտվել, քանզի նույն օրենքով պարտադիր է համարվել, որպեսզի նույն աուդիտորական կազմակերպությունները պարտադիր կարգով անդամագրվեն, այսպես կոչված, մասնագիտացված հասարակական կազմակերպությանը։ Ընդ որում, ոչ պետական այդ կառույցին օրենքով վերապահվել են բացառապես հանրային իշխանությանը բնորոշ լիազորություններ՝ դրանից բխող հակասահմանադրական հետևանքներով։ Ստացվում է, որ կառավարությունը իր գործառույթը պարզապես պատվիրակել է հանրային իշխանությամբ չօժտված հկ-ի, իսկ վերջինը, այդպիսով, դադարել է որպես դասական իմաստով հկ-ի կարգավիճակ ունենալու որակներից և դարձել է զուտ իշխանական օղակների կասկածելի կցորդ։ Ի դեպ, թեև օրենքով նախատեսվել է, որ կարող էին ձևավորվել այդպիսի մի քանի հկ-ներ, բայց «հասկանալի» պատճառներով ձևավորվել է միայն մեկը, որն էլ անխուսափելիորեն գերիշխող դիրք ունի։
Ցավալին այն է, որ այդ ակնհայտ հակասահմանադրական օրենքի սահմանադրականությունը վիճարկելու նախաձեռնությամբ վերը նշված ընկերության տնօրեն Փառանձեմ Գևորգյանը սահմանված կարգով և հանգամանալից հիմնավորումներով դիմել է ոչ միայն Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին (վերջինը, սակայն, այդպես էլ ընթացք չի տվել միջնորդությանը), այլև Կառավարությանը, ինչպես նաև Ֆինանսների նախարարության դեմ ներկայացված հայցադիմումը քննարկող վարչական դատարանին։
Կառավարությունը, բնականաբար, անտեսել է հիմնավորված միջնորդությունը, իսկ վարչական դատարանում այն ընթացքի մեջ է։
Նկատի ունենալով, որ Ֆինանսների նախարարությունը ակնհայտ անհիմն ծանուցումներ է ուղարկել հկ-ին չանդամակցած աուդիտորական կազմակերպություններին՝ պարտավորեցնելով 2021թ. հունվարի 1-ից անհապաղ ներկայացնել լիցենզիաները, հիշյալ ընկերության տնօրենը բողոքարկել է ապօրինի վարչարարությունը և միջնորդել վարչական դատարանին՝ կիրառել հայցի ապահովման միջոց։ Վարչական դատարանի որոշմամբ արգելվել է պահանջել «Բեյքեր Թիլլի Արմենիա» ՓԲԸ-ի լիցենզիան, դատարանը պահանջել է պահպանել կազմակերպության աուդիտորական գործունեություն իրականացնելու լիցենզիա ունեցող անձի կարգավիճակը՝ մինչև սույն գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը։ Թեև ֆինանսների նախարարության ներկայացուցիչը միջնորդել էր վերացնել հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշումը, այնուամենայնիվ, դատարանն այն մերժել է։
Գործադիր իշխանության անօրինակ ու անպտուղ համառությունը (ցավոք, գործարարներին աջակցելու հարցում երբեք չենք նկատում այդպիսի համառության նշույլ անգամ) սրանով չի սահմանափակվել և, իրենց ընկալմամբ, հայտնաբերել են վարչական դատարանի որոշումը շրջանցելու, այն պարզապես չկատարելու էլ ավելի ապօրինի գործելաոճ։ Ի դեպ, Փառանձեմ Գևորգյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ դատարանի որոշումն ուղարկվել էր ԴԱՀԿ, որտեղ արդեն օրենքով սահմանված կարգով Ֆինանսների նախարարությունից ստացվել է համապատասխան ստորագրություն առ այն, որ դատարանի որոշումը պետք է ի կատար ածվի։ Սակայն աուդիտորների ասոցիացիան, Ֆինանսների նախարարության հետ համատեղ, ակնհայտ ապօրինի և որևէ իրավական հետևանք չառաջացնող և զուտ բիզնես շահերին վնասող հաղորդագրություն է տարածել՝ ներկայացնելով աուդիտորական գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող կազմակերպությունների ցանկը, որոնց թվում «Բեյքեր Թիլլի Արմենիա» ՓԲԸ-ն չի եղել։ Ավելին՝ երրորդ կազմակերպություններին ուղարկվել է հատուկ զգուշացում, համաձայն որի՝ եթե ցանկից դուրս որևէ կազմակերպության հետ աշխատանքներ իրականացվեն, ապա կկրեն ֆինանսական հետևանքներ։
Այսպիսի խորամանկ «իմպրովիզացիան», Գևորգյանի դիտարկմամբ, օրենքի կոպիտ խախտում է, ինչն առաջին հերթին դրսևորվում է օրինական ուժ ունեցող դատական ակտը չկատարելու միտումով։ Գևորգյանը վստահեցնում է՝ իրենց ընկերությունը միջազգային հեղինակություն է վայելում, ողջ աշխարհում լավագույն տասնյակի մեջ է մտնում և առնվազն հարիր չէ այդպիսի վերաբերմունքով փորձել վնասել ընկերության օրինական շահերը։
Փառանձեմ Գևորգյանը հայտնեց, որ ֆինանսների նախարարության այդ նախաձեռնությունը որևէ իրավական արժեք չունի, բացի անտեղյակ գործարարներին անհարկի շփոթության մատնելուց, այնուամենայնիվ, Գևորգյանը քննարկում է քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ հաղորդում ներկայացնելու հարցը, քանզի՝ այլ կերպ թույլ չեն տալիս քաղաքակիրթ միջավայրում արարել և շահավետ լինել Երկրին ու հանրությանը։


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Որ կանայք են հայտնվել ՔՊ ցուցակի առաջին 50 հորիզոնականներում
Քիմ Քարդաշյան, Դոնալդ Թրամփ․ ԱՄՆ գլխավոր դատախազը հրապարակել է այն հայտնիների ամբողջական ցուցակը, որ...
Ձմեռային Օլիմպիական խաղեր. լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանի արդյունքը
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում
Բոլոր ճանապարհները բաց են
Սևանի ԲԿ-ն համալրվել է համակարգչային շերտագրման ժամանակակից սարքով
«Մեզ ապրեցնողը մեր երեխաներն են». Գոռ Կարապետյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին՝ Մատաղիս-Թալիշ առաջնա...