Օխլոսը օխլոս է: Օխլոսի ընտրյալը օխլոսն է
Անզեն աչքով տեսանելի է արտագաղթը...
Ու, բնականաբար, չի գաղթում նիկոլ ընտրած երջանիկը:
Գնում է դեմոսը:
Հենց այս նույն բանն է եղել 90-ականներին. լևոն տեր-պետրոսյանի տարիներին արտագաղթեց ԴԵՄՈՍԸ. հատուկ իսրայելա-թուրք-բրիտանական ուղեղային կենտրոնների հրահանգավորմամբ ու նրանց խոնարհ ծառայի ձեռամբ:
Որովհետև այդ կիրթ ու աշխատավոր, գիտակից, մտավորական բառի ամենալայն իմաստով զանգվածն էր, որ չկարողացավ ճկվել ( ինտելեկտը թույլ չտվեց, թերևս, ինքնասիրությունը, երբեմն...) և , օրինակ, մի դախըլ դնել ու շարունակել ստամոքս պահել:
Ու հենց այդ ժամանակ խախտվեց ազգաբնակչային օխլոս-դեմոս բաղադրակազմը: Օխլոսը մնաց, դեմոսը գնում էր:
Ու դրա համար այսօր դեմոսն ավելի քիչ է, քան՝ օխլոսը: Ու դրա համար է այսօր օխլո‘սը որոշում դեմոսի ճակատագիրը:
Մինչդեռ բնական օրինաչափությունը այլ բան է ենթադրում բոլոր դարաշրջաններում:
Ու բոկոր երկրներում:
Բացի լևոնիզմից ու նիկոլիզմից ճխլված երկրներից:
Եթե երկուշաբթիից սկսված ՄԵԾ գաղթը շարունակվի, Հայաստանի համար հետագա ԲՈԼՈՐ ընտրությունների արդյունքներն են այսպիսին լինելու:
Այո, նախկիններն են մեղավոր:
Որ տրիբունալ չեղավ:
Ու լևոնիզմը վերարտադրվեց:
Ու հեչ կապ չունի, որ այդ օխլոսին նիկոլը փշի-փշի է անում, իսկ մենք ժեխ ենք անվանում:
Օխլոսը օխլոս է: Օխլոսի ընտրյալը օխլոսն է:
Ընդամենը լևոնը նրանց թիվն է ավելացրել. մեր ու նրանց դեմոգրաֆիկ հավասարակշռությանը միջամտել:
Ընդամենը:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...