Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կրակոցներ Աջափնյակում. մեկ մարդ զոհվել է, կան վիրավորներ Համայնքային ոստիկանները Էջմիածին քաղաքի բնակչի տանը ալկոհոլային կեղծ խմիչքներ են հայտնաբերել Գեղարքունիքի քրեական ոստիկանները ապօրինի ինքնաձիգ են հայտնաբերվել ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկել է միջուկային էներգիայով աշխատող տվյալների կենտրոն ստեղծելու գաղափարը ՈՒԵՖԱ-ն հետաքննություն է սկսել Բենֆիկա-Ռեալ խաղում գրանցված ռասիստական միջադեպի առթիվ Ոստիկանները պարզել են Աջափնյակի կրակոցների մասնակից անձանց շրջանակը․ ՆԳՆ Թումո ստուդիաները փոխում են արհեստների նկատմամբ վերաբերմունքը ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում են ընդունելություն Տիգրան Բարսեղյանն ավարտում է կարիերան Հայաստանի ազգային հավաքականում Նույնիսկ ցնցուղ ընդունելու սովորությունն ունի իր նրբությունները Միջազգային հարթակ՝ ներկայացնելու Հայաստանի հարուստ սննդային մշակույթը Ինչպես են արձագանքում իմունային համակարգի բջիջները անանուխի, էվկալիպտի և չիլի պղպեղի բաղադրիչներին

Մակրոնը ՆԱՏՕ-ն համեմատել է հերձվшծ գորտի հետ, որի ուղեղը բացակայում է, բայց ողնաշարը դեռ մնում էՌուսաստանում առաջարկել են բարձրացնել հարկերը հարուստ քաղաքացիների համարԿրակոցներ Աջափնյակում. մեկ մարդ զոհվել է, կան վիրավորներՀամայնքային ոստիկանները Էջմիածին քաղաքի բնակչի տանը ալկոհոլային կեղծ խմիչքներ են հայտնաբերելԳեղարքունիքի քրեական ոստիկանները ապօրինի ինքնաձիգ են հայտնաբերվելԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկել է միջուկային էներգիայով աշխատող տվյալների կենտրոն ստեղծելու գաղափարըՈՒԵՖԱ-ն հետաքննություն է սկսել Բենֆիկա-Ռեալ խաղում գրանցված ռասիստական միջադեպի առթիվՈստիկանները պարզել են Աջափնյակի կրակոցների մասնակից անձանց շրջանակը․ ՆԳՆԹումո ստուդիաները փոխում են արհեստների նկատմամբ վերաբերմունքըՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում են ընդունելությունՏիգրան Բարսեղյանն ավարտում է կարիերան Հայաստանի ազգային հավաքականումՆույնիսկ ցնցուղ ընդունելու սովորությունն ունի իր նրբություններըՄիջազգային հարթակ՝ ներկայացնելու Հայաստանի հարուստ սննդային մշակույթը Ինչպես են արձագանքում իմունային համակարգի բջիջները անանուխի, էվկալիպտի և չիլի պղպեղի բաղադրիչներինՍկանդալային երեկո Լիսաբոնում. Ռեալը հաղթեց Բենֆիկային, Վինիսիուսի դեմ ռասիզմն ու Մոուրինյուի հեռացումը (ֆոտոշարք)Ամենաշատ մրցանակային գումար վաստակած շախմատիստների եռյակը 2025-ին Բորուսիան տանը չոր հաշվով հաղթեց ԱտալանտայինՁմեռային Օլիմպիական խաղեր. Ադելիա Պետրոսյանը 5-րդն է կարճ ծրագրից հետոՍԴ-ն քննության կառնի կենսաթոշակի վճարման իրավունքի սահմանափակման դեմ ՄԻՊ-ի դիմումըՀայաստանն ու Հունաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության վերաբերյալՀայտնաբերվել են մեքենայից գողացած գումարը, թմրшմիջոց և փամփուշտներԷրդողանը հույս է հայտնել, որ Խաղաղության խորհուրդը կնպաստի տարածաշրջանում կայունությանըԴատախազությունը պահանջում է «Հանրապետական» խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Ավագյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 10 անշարժ գույք և դրամական միջոցներNestlé-ի բաժնետոմսերն իջել են նվազագույն մակարդակի՝ մանկական սննդի հետ կապված սկանդալի պատճառով. BloombergՍերժ Սարգսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ երկրից չբացակայելու արգելքը, վերացվել էՀունաստանի նախագահը հույս ունի, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը շուտով կստորագրվիՖրանսիան ու Հնդկաստանը բարձրացնում են հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակիԻրանն առաջընթաց է գրանցել ռուսական գազի մատակարարման շուրջ բանակցություններում«Ֆրանսերեն» առարկայի համար կներդրվեն նոր ծրագրերին համապատասխան դասագրքերՔրեական ոստիկանության ծառայողները հայտնաբերել են հետախուզման մեջ գտնվող անձանց Իրանի դեմ նոր պատերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. ԷրդողանԱռողջապահության նախարարը շաքարային դիաբետ ունեցողներին լավ լուր է հայտնել (տեսանյութ)Մի շարք մարզերում սպասվում է քամու ուժգնացումԵրևանի մետրոպոլիտենում մուտքի և ելքի հին դռները փոխարինվել են նորերով (տեսանյութ)Ուկրաինացիները կարծես պատրաստ են ընդունել տարածքային կորուստներըՍթարմերն ու Թրամփը քննարկել են Ժնևի բանակցությունների ընթացքն ու Իրանի հարցըՌուսաստանը հայտարարել է Սումիի մարզի բնակավայրի վերահսկողության մասինYouTube-ում գրանցվել է լայնածավալ խափանումԱՄՆ ոստիկանությունը կանխել է զինված հարձակման փորձըԺնևում մեկնարկել է Ուկրաինայի հարցով բանակցությունների երկրորդ օրըԿիեւը պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի դեմՄարդու իրավունքների պաշտպանն այցելել է «Հրազդանի ցերեկային խնամքի կենտրոնի» և «Երեխաների աջակցության հիմնադամի» երեխաների ցերեկային խնամքի և զարգացման կենտրոնՎիճաբանության ժամանակ մարմնական վնասվածքներ պատճառած տղամարդը հայտնաբերվել էԻրանում կրկին հակակառավարական բողոքի ցույցեր են անցկացվելԱվստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում մեկնարկել է Եպիսկոպոսաց հավաքըԿաթնամթերքի արտադրամասի կաթ պարունակող արտադրատեսակի արտադրության կասեցումը վերացվել էՏոկաևը կմասնակցի Խաղաղության խորհրդի առաջին նիստին ԱՄՆ-ում«Արզնի կաթնամթերք»-ի թթվասերի արտադրությունը կասեցվել է․ ՍԱՏՄԻրանն ու Ռուսաստանը ռազմածովային զորավարժություններ են սկսել Ադրբեջանը հաջողությամբ կառուցում է դեպի Հայաստան և Թուրքիա տանող երկաթգիծը
Մամուլ

Արարատի մարզում ռեպրեսիաներ է սկսել մարզպետ Ռազմիկ Թևոնյանը․ նա առանձին-առանձին իր մոտ է կանչում մարզի ՀՀԿ-ական գյուղապետերին և հորդորում դիմում գրել, հեռանալ

«Երեկ առավոտից Արարատի մարզում ռեպրեսիաներ է սկսել մարզպետ Ռազմիկ Թևոնյանը. նա առանձին-առանձին իր մոտ է կանչում մարզի ՀՀԿ-ական գյուղապետերին, հատկապես նրանց, ովքեր ընտրություններին ակտիվություն են ցուցաբերել և աջակցել իրենց կուսակցական թևին՝ «Պատիվ ունեմ» դաշինքին: Համայնքների ղեկավարներին ասել է՝ «լավով» դիմում գրեք, հեռացեք: Համայնքապետերի պատասխանը եղել է. «Մենք ընտրված մարդիկ ենք, դիմումով չենք եկել, որ դիմումով էլ հեռանանք»:

Բոլորը բացասական պատասխան են տվել մարզպետին: Վերջինս ասել է, որ, միևնույն է՝ շուտով նրանց պաշտոնավարման ժամկետը լրանալու է, այլևս ընտրություն չի լինելու, նշանակովի է լինելու, և իրենք այլևս չեն նշանակվելու: Թե այդ երբ և ինչպես է փոխվել ՏԻՄ օրենքը, հայտնի է միայն, հավանաբար, Թևոնյանին, որն իրեն կարծում է նախկին «ռայկոմի քարտուղար», գյուղապետերին էլ՝ «գյուղսովետի նախագահներ»: Տեսնելով, որ համայնքապետերը չեն համաձայնում իրենց դիմումի համաձայն հեռանալ, Թևոնյանը զգուշացրել է՝ դե, դուք գիտեք, էսա Երևանից Վերահսկողական ծառայությունից ստուգողներ կգան, ու ոնց էլ լինի՝ ամենքիդ վրա մի բան կգտնեն: Համայնքապետերը, սակայն, որոշել են չհանձնվել:

Ռազմիկ Թևոնյանը Նիկոլ Փաշինյանի հանրահավաքների ժամանակ մարզի գյուղացիներին Երևան բերելու համար գայթակղում էր, թե՝ ճանապարհին պատիվ կտամ, ուտել-խմելով կգնաք: Մարդիկ էլ, գործից հետո քյաբաբ ուտելով, զրուցելով գալիս էին հրապարակ: Մի խոստում էլ էր տալիս Թևոնյանը գյուղացիներին, թե խանութներում ունեցած նրանց «նիսյաներն» ինքը կփակի: Բնակիչները, սակայն, սրան քիչ են հավատում: Ավտոբուսում անգամ կատակել են՝ փակող է, թող իրա գործարանի խաղողի նիսյաները փակի, որից արդեն գյուղացիները ձեռք են քաշել:

Հիշեցնենք, որ Թևոնյանը սեփականաշնորհման տարիներին բավականին էժան գնով ձեռք էր բերել Երասխի գինու գործարանը, քանի որ ՀՀՇ-ի իշխանության տարիներին նրա թուրն աջ ու ձախ կտրում էր: Արարատի մարզի գյուղացիներից շատերը խաղող են մշակում, և ժամանակին այն մթերում էր նաև Ռազմիկ Թևոնյանի գործարանը, բայց գյուղացիների փողերը չէր տալիս: Մեր աղբյուրն ասում է, որ իր դուռը գնացած գյուղացիներին Թևոնյանը դիմավորում էր զենքով ու ասում՝ գնացեք, «արաղով քիչ-քիչ կփակվեմ», և յուրաքանչյուրի ձեռքն իր գործարանի արտադրության մի քանի շիշ օղի էր տալիս ու ճանապարհում»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։