Սոթք-Խոզնավար հատվածում, ռուսական սահմանապահների տեղակայմամբ, մեր խնդիրները չեն ավարտվում. Տիգրան Աբրահամյան
Սոթք-Խոզնավար հատվածում, որտեղ Ադրբեջանը մայիսի 12-ից հետո տարբեր ուղղություններով մխրճվել է ՀՀ սահմանի խորք, ռուսական սահմանապահների տեղակայմամբ մեր խնդիրներն ամբողջությամբ չեն ավարտվում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահի նախկին խորհրդական, «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Տիգրան Աբրահամյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Դեռ պարզ չի, թե ռուս սահմանապահները որ հատվածում են տեղակայվելու՝ հաշվի առնելով, որ սահմանի ճգրտման հարցերը մնում են օդում կախված, երկրորդ, եթե զորքերի հայելային հետ քաշում լինի, ապա որտեղ են գտնվելու հայկական եւ ադրբեջանական ստորաբաժանումները:
Որքան հասկանում եմ Հայաստանում կա քաղաքական որոշում այն մասին, որ այդ հատվածում ԱԱԾ սահմանապահ զորքերն են տեղակայվելու:
Այս պարագայում դեռ պարզ չէ, թե ՀՀ բանակային կորպուսներն առհասարակ այս ուղղություններով տեղակայում ունենալու ե՞ն, թե՞ ոչ:
Նկատի ունեմ գոնե խորքում, ինչն այս փուլում խիստ անհրաժեշտ եմ համարում:
Այս թեմաներով իշխանության տարբեր դեմքեր կցկտուր մեկնաբանություններ են անում, սակայն հակասություններն ու ոչ տրամաբանական հայտարարությունները թույլ չի տալիս հասկանալ գործընթացների ողջ էությունը:
Իմ տպավորությամբ, այս գործընթացում Հայաստանը բացակայում է եւ բոլոր ճշգրտումներն ու որոշումները կայացվում են ՌԴ-Ադրբեջան կամ ՌԴ-Թուրքիա հարթությունում, որտեղ մեր շահը միջնորդավորված է ներկայացվում»:


















































Այսօր առկա մեծ թվով խնդիրները դրդել կամ դրդում են շատ արցախցիների հեռանալ նաև Հայաստանից. Տիգրան Աբրահամյան
Ավիրողների, հանձնողների, պարտվողների իշխանությունը նոր «բարձունքներ է» գրավում. Տիգրան Աբրահամյան
Ադրբեջանցիները օրը ցերեկով, բառիս բուն իմաստով շրջում են երկրի ներսում, մարդ սպանում, իսկ իրենք «ոչինչ չի եղել դեմքով» այլ օրակարգեր են լցնում. Տիգրան Աբրահամյան
ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը պետք է պարզ հարցի պատասխանի` ներկայացրել է՞ ԳՇ պետին ճշգրիտ իրավիճակը
Ադրբեջանցիները մի քանի տասնյակ կմ ճակատով ընդլայնման, տեղակայման, ամրաշինական աշխատանքներ են իրականացնում. Աբրահամյան
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին