Ինչո՞ւ է կարևոր, որ ընդդիմությունը մանդատաները վերցնի. Ռոբերտ Հայրապետյան
«Մանդատները վերցնում ե՞ք որ ԱԺ-ում Նիկոլին պարոն վարչապետով դիմե՞ք» փաստարկի սահմանադրական հակափաստարկը, կամ ինչու են աղմկում անտեղյակները։ Այս մասին ֆեյսբուքում գրել է Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը.
«ԿԸՀ հրապարակած նախնական արդյունքներով ունենում ենք հետևյալ պատկերը․
ՔՊ-ն ստանում է 71մանդատ
«Հայաստան»-ը՝ 27
«Պատիվ ունեմ»-ը՝ 7
Ընդհանուր՝ 105։
Այս երեք ուժերի միջև մանդատների արդյունքում ՔՊ-ն ստանում է 2/3-րդից ավել մանդատ, մոտավորապես մանդատների 67%-ը՝ 2/3-րդը 66,6% է։
Համաձայն «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 96-րդ հոդվածի 2-րդ մասի՝ անհրաժեշտ է, որպեսզի քաղաքական փոքրամասնությունը ներկայացվածություն ունենա ԱԺ-ում ոչ պակաս քան մանդատների ընդհանուր թվի 1/3-ը։ Հետևաբար «Հայաստան» դաշինքին պետք է հատկացվի 2 լրացուցիչ մանդատ (27+2), որպեսզի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների մանդատների ընդհանուր թիվը պակաս չլինի 1/3-ից։
Եթե ելնում ենք 105+2 մանդատի կոնցեպտից, ապա այս պարագայում 71 մանդատը 1-ով պակաս է, որպեսզի ՔՊ-ն ԱԺ-ում ունենա սահմանադրական մեծամասնություն՝ դրանով պայմանավորված հետևանքներով հանդերձ։
Եթե ՊԱՅՄԱՆԱԿԱՆՈՐԵՆ ՍԴ-֊ն մերժում է ընտրության արդյունքների վիճարկման դիմումը, ապա ուժերի նման հարաբերակցությամբ․
ՔՊ-ն երբեք չի կարողանալու միանձնյա ինքնակամ որևէ փոփոխություն կատարել Սահմանադրությունում և սահմանադրական օրենքներում,
Անգամ ՍԴ եզրակացության առկայության պարագայում Չի կարողանալու ինքնուրույն որոշում կայացնել Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու հարցում,
Ընդդիմությունը կարող է ՄԻԱՆՁՆՅԱ ստեղծել քննիչ հանձնաժողովներ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերով, օրիակ 44-օրյա պատերազմի հանգամանքների քննության համար։
Կարող են անարգել դիմել ՍԴ, ինչը նախկինում մշտապես խոչընդոտների էր հանդիպում, օրինակ ՍԴ դեմ սանձազերծված խայտառակ իրավիճակում։
Առաջիկայում կանդրադառնամ նաև սահմանադրական այլ լիազորությունների, որը պատկեր է փոխելու այս գումարման ԱԺ-ում»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին