Չեմ բացառում, որ ընտրության արդյունքները կչեղարկվեն. Վահե Հակոբյան
Ընտրության արդյունքների վերահաշվարկը շարունակվում է, դեռևս 70 ընտրատեղամասում է ուսումնասիրություն կատարվում, բայց արդեն կարող ենք փաստել, որ ակնհայտ են բազմաթիվ խախտումներ:
Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանը և հայտնեց, որ մասնավորապես Սյունիքում զինվորները քվեարկել են մի քանի տեղ, ինչի հետևանքով էլ, նրա դիտարկմամբ, Սյունիքում «Հայաստան» դաշինքի ցուցանիշն իջել է:
Նշենք, որ հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում՝ խորհրդարանական մեծամասնությունը հնարավորություն ստացավ պահպանել իշխանությունը՝ ստանալով 53.92 տոկոս ձայն, իսկ «Հայաստան» դաշինքը շուրջ 20 տոկոս վստահության քվե։ Ներկայացված վերահաշվարկի պահանջի շրջանակներում արդեն իսկ բացահայտվել են ընտրակեղծարարության աղմկոտ փաստեր՝ օրինակ՝ 14/8 ընտրատեղամասում, Հայաստան դաշինքի օգտին քվեարկել է 261 ընտրող, սակայն արձանագրվել է 26, 35/17-ում «Հայաստան» դաշինքը ստացել է 258 քվե, սակայն մուտքագրվել է՝ 0, 23/47 ընտրատեղամասում 100 քվեի փոխարեն արձանագրվել 10։ Վահե Հակոբյանը չբացառեց, որ կդիմեն՝ բոլոր ընտրատեղամասերում վերահաշվարկ կատարվելու պահանջով.
«Ենթադրում եմ կդիմենք այդ հարցով: Եթե մյուս տեղամասերում էլ ակնհայտ լինեն խախտումներ, արդեն պարզ կլինի, որ դա համատարած բնույթ է կրել»,-ասաց Վահե Հակոբյանը: Իսկ արդյոք այս խախտումները հիմք կարո՞ղ են հանդիսանալ, որպեսզի ընտրության արդյունքները չեղարկվեն, Վահե Հակոբյանն ասաց. «Մենք բոլոր դիտարկումներով և փաստերով դիմելու են ՍԴ, չեմ բացառում, որ ընտրության արդյունքները կչեղարկվեն, այս երկրում ոչինչ բացառել չի կարելի»,-ասաց Վահե Հակոբյանը և նշեց, որ դեռևս հավաքագրում են ընտրախախտումների մասին վկայող փաստերը՝ ՍԴ դիմելու համար:


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Որ կանայք են հայտնվել ՔՊ ցուցակի առաջին 50 հորիզոնականներում
Քիմ Քարդաշյան, Դոնալդ Թրամփ․ ԱՄՆ գլխավոր դատախազը հրապարակել է այն հայտնիների ամբողջական ցուցակը, որ...
Ձմեռային Օլիմպիական խաղեր. լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանի արդյունքը
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում
Բոլոր ճանապարհները բաց են
Սևանի ԲԿ-ն համալրվել է համակարգչային շերտագրման ժամանակակից սարքով
«Մեզ ապրեցնողը մեր երեխաներն են». Գոռ Կարապետյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին՝ Մատաղիս-Թալիշ առաջնա...