ԱԻՆ-ը մեկ անձից 285 միլիոն դրամի գնում է կատարել արտահերթ ընտրությունից առաջ
168.am-ը գրում է. «168.am-ը հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ պարբերաբար ներկայացրել է Կառավարության չզեկուցվող հարցերով ընդունված այն որոշումները, որոնցով Կառավարությունը փակում էր պարտքեր, ինչպես նաեւ պետական բյուջեից կատարում տարատեսակ հատկացումներ։
Նմանատիպ որոշումներից մեկի մասին գրել էինք դեռեւս հունիս 3-ին՝ տեղեկացնելով, որ արտահերթ ընտրություններից առաջ Կառավարությունը խոստացել է վճարել նաեւ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների աշխատավարձը։
Եվ ահա՝ Արտակարգ իրավիճակների նախարարությունը վճարել է գործարանի աշխատակիցների 2021 թվականի հունվարից մինչեւ մայիս չվճարված աշխատավարձի պարտքը, մարվել է նաեւ 2020 թվականի նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսների համար չվճարված աշխատավարձի պարտքը։
Սրանից բացի՝ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հունիսի 14-ին մեկ անձից գնման սկզբունքով 285,953,600 հազար դրամի պայմանագիր է կնքել «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի հետ՝ գործարանում տեխնոլոգիական համակարգերում, տարողություններում եւ սարքավորումներում առկա քիմիական նյութերը անվտանգ պահպանելու ծառայությունների մատուցման համար։ Իսկ դրա համար գումարը վճարելու է ոչ թե «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն, այլ Կառավարությունը: Ասել է թե՝ մի գրպանից մյուս գրպանն են դնելու»։


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Որ կանայք են հայտնվել ՔՊ ցուցակի առաջին 50 հորիզոնականներում
Քիմ Քարդաշյան, Դոնալդ Թրամփ․ ԱՄՆ գլխավոր դատախազը հրապարակել է այն հայտնիների ամբողջական ցուցակը, որ...
Ձմեռային Օլիմպիական խաղեր. լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանի արդյունքը
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում
Բոլոր ճանապարհները բաց են
Սևանի ԲԿ-ն համալրվել է համակարգչային շերտագրման ժամանակակից սարքով
«Մեզ ապրեցնողը մեր երեխաներն են». Գոռ Կարապետյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին՝ Մատաղիս-Թալիշ առաջնա...