Ժողովուրդն իրապես ստամոքսի և կենցաղի գերին է դարձել․ ո՛չ պատերազմն ու զոհերը, ո՛չ ապաշնորհ արտաքին ու ներքին քաղաքականությունը նրան ոտքի չեն հանում
«Հրապարակ» թերթը գրում է. «Ստիպված ենք արձանագրել, որ մեր հասարակությունն այնքան հասուն չէ և պատրաստ չէ, որպեսզի ընտրությունների միջոցով իշխանություն փոխի։ Եթե անգամ նման կորուստներից ու ձախողումներից հետո է վերարտադրվում իշխանությունը, ապա չկան այն իրավիճակն ու ներգործող հանգամանքները, որոնք կստիպեն անգրագետ ու անտեղյակ, անտարբեր ու անկիրթ մարդկանց գնալ և դեմ քվեարկել գործող իշխանություններին։
Եվ մենք ստիպված ենք արձանագրել, որ մեզանում կա ընդամենը 500 հազար քաղաքացի, որը գիտակցում է իր քվեի ուժը և պատրաստ է գնալ ու դեմ քվեարկել գործող իշխանություններին, մյուսները միշտ իշխանություններին են ընտրելու։ Ուստի պետք է ընդունենք՝ «Սերժ Սարգսյանը ճիշտ էր, մենք՝ սխալ»։
Մեր տիպի երկրներում ընտրությունները ո՛չ հանգուցալուծման են բերում, ո՛չ ներքաղաքական լարվածությունն են լիցքաթափում, ո՛չ պետական կառավարումը ձախողած, երկիրն աղետի հասցրած իշխանություններին են հեռացնում ասպարեզից։
Եթե մենք ուզում էինք պատերազմում պարտված իշխանություններին տուն ճանապարհել և ազատվել ռուսի ու թուրքի առաջ միաժամանակ նվաստացած, Ամերիկային ու Եվրոպային միաժամանակ քծնող, իր հասարակության վրա մատ թափ տվող, ատելություն ու պառակտում բերող անձից, պետք է դա անեինք նոյեմբերի 9-ից հետո՝ փողոցային հուժկու պայքարի ճանապարհով։
Բայց ստիպված ենք նաև արձանագրել, որ մեր ժողովուրդն իրապես ստամոքսի և կենցաղի գերին է դարձել՝ ո՛չ պատերազմն ու զոհերը, ո՛չ ապաշնորհ արտաքին ու ներքին քաղաքականությունը նրան ոտքի չեն հանում։ Նա իշխանությունների և իր վատ կյանքի, իշխանությունների և մեր անկման միջև կապը չի տեսնում։ Նրան առաջնորդում են պարզունակ էմոցիաներն ու սահուն խոսքը։ Ընդ որում՝ խոսքի թերություններն ու կեղծիքն անգամ չի նկատում»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Որ կանայք են հայտնվել ՔՊ ցուցակի առաջին 50 հորիզոնականներում
Քիմ Քարդաշյան, Դոնալդ Թրամփ․ ԱՄՆ գլխավոր դատախազը հրապարակել է այն հայտնիների ամբողջական ցուցակը, որ...
Ձմեռային Օլիմպիական խաղեր. լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանի արդյունքը
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում
Բոլոր ճանապարհները բաց են
Սևանի ԲԿ-ն համալրվել է համակարգչային շերտագրման ժամանակակից սարքով
«Մեզ ապրեցնողը մեր երեխաներն են». Գոռ Կարապետյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին՝ Մատաղիս-Թալիշ առաջնա...