Նիկոլ Փաշինյանն իր «պողպատե մանդատը» կիրառելու է հակառակորդների դեմ
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն իր «պողպատե մանդատը» կիրառելու է հակառակորդների դեմ։ Եթե «թավիշի» ժամանակ էր երկրում իրավական «բեսպրեդել» տիրում, պարզ է, թե հիմա ինչ կամայականությունների ենք ականատես լինելու։ Արդեն իսկ․ հարգված բժշկին, ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանին անհիմն ձերբակալեցին, դատարանը բաց թողեց, հիմա՝ իշխանությունների հավերժ սպասարկու Տիգրան Մուկուչյանի ԿԸՀ-ն պատգամավորության կարգավիճակ ունեցող անձին զրկել է անձեռնմխելիությունից, որ Փաշինյանի մեկ այլ սպասարկու՝ դատախազությունը, քրեական հետապնդումը շարունակի։
Կալանավորել են նաեւ «Մանախ» մականվամբ Արթուր Այվազյանին, որի մեղքն այն է, որ հունիսի 9-ի ուղիղ եթերում «անդրադառնալով ՀՀ եւ ԱՀ պետական սահմանին հայ զինվորին ադրբեջանցիների կողմից ծեծի ենթարկելու դեպքին՝ հայհոյանքներ է հնչեցրել ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության, ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի եւ այն անձանց հասցեին, ովքեր ընտրությունների ընթացքում կքվեարկեն ԺՊ-ի օգտին»։ Նրան մեղադրում են խուլիգանության համար, որի պատիժն ընդամենը տուգանք է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Որ կանայք են հայտնվել ՔՊ ցուցակի առաջին 50 հորիզոնականներում
Քիմ Քարդաշյան, Դոնալդ Թրամփ․ ԱՄՆ գլխավոր դատախազը հրապարակել է այն հայտնիների ամբողջական ցուցակը, որ...
Ձմեռային Օլիմպիական խաղեր. լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանի արդյունքը
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում
Բոլոր ճանապարհները բաց են
Սևանի ԲԿ-ն համալրվել է համակարգչային շերտագրման ժամանակակից սարքով
«Մեզ ապրեցնողը մեր երեխաներն են». Գոռ Կարապետյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին՝ Մատաղիս-Թալիշ առաջնա...