Եվրո-2020․ Օրվա խաղերի անոնս
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարում հունիսի 22-ին խմբային փուլի վերջին տուրի հանդիպումները կանցկացնեն D խմբում ընդգրկված թիմերը։
Լոնդոնում Անգլիայի հավաքականը կմրցի չեխերի հետ։ Շոտլանդիայի թիմը Գլազգոյում կընդունի աշխարհի փոխչեմպիոն խորվաթներին։ Երկու հանդիպումներն էլ կմեկնարկեն Երեւանի ժամանակով 23։00-ին։
Առաջին երկու տուրում Անգլիան 1։0 հաշվով հաղթել է խորվաթներին, 0։0 հաշվով խաղացել շոտլանդացիների հետ, որոնք նաեւ 0։2 հաշվով պարտվել են չեխերին։ Խորվաթիա - Չեխիա հանդիպումն ավարտվել էր 1։1 հաշվով։
Եվրո-2020-ի 6 խմբերից փլեյ-օֆֆի (1/8 եզրափակիչ) ուղեգիր կնվաճեն առաջին ու երկրորդ տեղ գրաված հավաքականները, նաև լավագույն արդյունքով երրորդ տեղ զբաղեցրած 4 թիմեր:
Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարն առաջին անգամ անցկացվում է 11 երկրների 11 քաղաքներում: Առաջին անգամ չեմպիոնի կոչման համար պայքարում է 24 թիմ:
Եվրո-2020, խմբային փուլ, երրորդ տուր
Չեխիա - Անգլիա՝ 23։00 (Երեւանի ժամանակ), (Լոնդոն)
Խորվաթիա - Շոտլանդիա՝ 23։00 (Գլազգո)
Մրցաշարային դրություն․ Չեխիա՝ 4, Անգլիա՝ 4, Խորվաթիա՝ 1, Շոտլանդիա՝ 1։


















































Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Եվրախորհրդարանի պատգամավորները չեն կարողացել աշխարհի քարտեզի վրա գտնել Իրանը
Հայաստանն ու Իրանն աշխատում են սահմանին երկրորդ կամրջի նախագծի վրա
Իրանի հարստացված ուրանի պաշարները միջուկային օբյեկտների փլատակներում են
Անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի համար բանկը ընտրել է ՄՍԾ-ն՝ ին...
Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
ԱԹՍ-ի հարվածի հետևանքով Դուբայի միջազգային օդանավակայանի մոտ հրդեհ է բռնկել
Երևանում և մարզերում կլինեն էլեկտրաէներգիայի ընդհատումներ
ԱՄԷ նախագահն ու Սաուդյան Արաբիայի թագաժառանգը քննարկել են տարածաշրջանային զարգացումները