Նպատակն է՝ ճնշել, պարալիզացնել «Հայաստան» դաշինքի գործունեությունը. Վարդեւանյան
Այն քվեաթերթիկները, որոնց վրա նշումներ կան արված, դրանցից եւ ոչ մեկը չի կարող անվավեր ճանաչվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը:
«Ես նաեւ տեղեկություն ունեմ, որ դեպքեր են լինում, քանի որ պրոցեսին հնարավոր է օնլայն հետեւել, որ մինչեւ քվեարկելը անձամբ տրամադրվում է համապատասխան բոլոր քաղաքական միավորների քվեաթերթիկները: Նույնիսկ դեպքեր են լինում, որ «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկը չի տրամադրվում:
Նաեւ տեղեկություններ ունենք, որ այդ գործողություններն ուղղակիորեն համակարգվում են կոնկրետ խմբերի կողմից: Կարող եմ ասել, որ այս հանգամանքներից յուրաքանչյուրն իրավական հետեւանք է ենթադրելու;
Առնվազն կարող եմ ասել, որ րոպե շուտ նման ապօրինությունները պետք է դադարեցվեն: Հակառակ դեպքում լինելու են իրավական հետեւանքներ ցանկացած ապօրինության վերաբերյալ»,- ասաց նա:
Վարդեւանյանը նաեւ հավելեց, որ ուղղորդումների մասով հարցը պետք է դիտարկվի քրեաիրավական տիրույթում. «Կարծում եմ՝ հենց ԿԸՀ-ն պետք է նաեւ դրան ուշադրություն դարձնի, որովհետեւ իրենց անգործությունը կարող է մեկնաբանվել որպես որոշակի առնչություն՝ նշված արարքներին»:
Ինչ վերաբերում է տեղեկատվությանը, որ Սիսիան համայնքում «Հայաստան» դաշինքի շտաբների ղեկավարների տներում խուզարկություններ են իրականացվում, Վարդեւանյանն ասաց. «Խուզարկության հիմքը հանդիսացել է քվեաթերթիկ տպելու սարքի որոնումը, այն դեպքում, երբ քվեաթերթիկ տպագրվում է մի քանի գործարաններում՝ ԿԸՀ-ի կազմակերպմամբ: Նման գործարան «Հայաստան» դաշինքի շտաբում չի կարող լինել: Իրավապահները դա շատ լավ գիտեն: Սրա նպատակն է հերթական անգամ ճնշել, պարալիզացնել «Հայաստան» դաշինքի գործունեությունը: Իհարկե, որեւէ գործարան չգտան «Հայաստան» դաշինքի շտաբներում»:


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Որ կանայք են հայտնվել ՔՊ ցուցակի առաջին 50 հորիզոնականներում
Քիմ Քարդաշյան, Դոնալդ Թրամփ․ ԱՄՆ գլխավոր դատախազը հրապարակել է այն հայտնիների ամբողջական ցուցակը, որ...
Ձմեռային Օլիմպիական խաղեր. լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանի արդյունքը
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում
Բոլոր ճանապարհները բաց են
Սևանի ԲԿ-ն համալրվել է համակարգչային շերտագրման ժամանակակից սարքով
«Մեզ ապրեցնողը մեր երեխաներն են». Գոռ Կարապետյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին՝ Մատաղիս-Թալիշ առաջնա...