Էրդողանը կրկին հայտարարել է, որ Անկարան չի փոխի իր դիրքորոշումը «Ս-400»-ների մասով
Թուրքիան չի փոխի իր դիրքորոշումն իր ռուսական «Ս-400» հակահրթիռային պաշտպանության համակարգերի մասով, ինչը դրդեց Վաշինգտոնին պատժամիջոցներ կիրառել Անկարայի դեմ: Ըստ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի` նա այդ մասին տեղեկացրել է իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենին Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ:
«Ես (Բայդենին) ասացի, որ նրանք չպետք է սպասեն, որ Թուրքիան այլ քայլեր կձեռնարկի (կործանիչների) «Ֆ-35»-ների եւ «Ս-400»-ների հարցով, քանի որ մենք արեցինք այն, ինչ պետք էր (մշակել) F-35-ի համար, եւ վճարեցինք պահանջվող գումարը,- ասել է Էրդողանը:- Մենք ուշադիր հետեւելու ենք իրադարձությունների զարգացմանը: Մենք կհետեւենք մեր բոլոր իրավունքների կատարմանը»: «Մեր արտաքին գործերի, պաշտպանության նախարարները եւ պաշտպանական արդյունաբերության ղեկավարն այս գործընթացն առաջ են մղելու իրենց գործընկերների հետ հանդիպումներում»:
Թուրքիան նաեւ առաջարկել է պահպանել եւ շահագործել Քաբուլի օդանավակայանն ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի ուժերի դուրսբերումից հետո: ՆԱՏՕ-ի ղեկավար Յենս Ստոլտենբերգը երկուշաբթի ասել է, որ Թուրքիան առանցքային դեր կխաղա, բայց գագաթնաժողովին ոչ մի որոշում չկայացվեց:
«Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն որոշի դուրս գալ Աֆղանստանից, Թուրքիան կարող է շատ ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել»,- ասել է Էրդողանը` չմանրամասնելով:
Անցյալ շաբաթ թալիբները հայտարարեցին, որ Թուրքիան պետք է իր զորքերը դուրս բերի Աֆղանստանից` Քաբուլի օդանավակայանի մասով Անկարայի առաջարկը փաստացիորեն մերժելու համար: Ապրիլին թալիբները նույնպես հրաժարվեցին մասնակցել Աֆղանստանի հարցով խաղաղ խորհրդաժողովին, որը կազմակերպել էր Թուրքիայի կողմից:
Էրդողանը երկուշաբթի հայտարարել էր, որ Թուրքիան կշարունակի բանակցությունները թալիբների հետ այդ հարցի շուրջ` հավաստիացնելով, որ օդանավակայանում առաքելություն պլանավորելու հետ կապված խնդիրներ չկան:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին