Իսկ ի՞նչ էր անում կապիտուլյանտն այն պահին, երբ թշնամական դաշինքի պարագլուխները Շուշիում նման հեռագնա համաձայնություններ էին կայացնում
Դատելով ադրբեջանական ԶԼՄ-ներում առկա տեղեկատվությունից, այսպես կոչված, «Շուշիի հռչակագրում» արձանագրված է ոչ միայն «Զանգեզուրյան միջանցք» կոչեցյալի կարևորությունն ադրբեջանաթուրքական շահերի առումով, այլ նաև դրա շարունակություն հանդիսանալիք Նախիջևան-Կարս երկաթուղու շինարարության անհրաժեշտությունը։
Նաև սրանից պարզ է դառնում, որ տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման խաբուսիկ «փաթեթավորման» տակ Բաքուն և Անկարան անթաքույց փորձ են կատարում առաջ մղել հենց «Թուրանական միջանցքի» գաղափարի իրականացումը, քանի որ Կարսից Նախիջևան հասնելու համար արդեն իսկ գոյություն ունի Կարս-Գյումրի-Երասխ-Նախիջևան երկաթուղին, որը սակայն հիմնականում անցնում է Հայաստանի տարածքով։
Հետևաբար Նախիջևան-Կարս նոր երկաթուղին, որը բացառապես կառուցվելու է Գյումրի-Երասխ հատվածում Հայաստանը շրջանցելու նպատակով, ոչ միայն հակասում է հաղորդակցության ուղիների ապաշրջափակման բարձրագոչ հավաստիացումների տրամաբանությանը, այլ ընդհակառակը՝ միտված է շրջափակելու Հայաստանը և ստեղծելու Թուրքիայից դեպի պատրանքային «Թուրան» ցամաքային կապ։
Իսկ ի՞նչ էր անում կապիտուլյանտն այն պահին, երբ թշնամական դաշինքի պարագլուխները Շուշիում նման հեռագնա համաձայնություններ էին կայացնում։ Ոչինչ, բացի հիստերիկ բղավոցներով մուրճ թափ տալուց։
#մահ_թշնամուն
#Պատիվ_ունեմ


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին