Նշածս գերնպատակներն ունակ են կյանքի կոչելու«Հայաստան» (N24) և «Պատիվ ունեմ» (N6) դաշինքները, ուստի կոչ եմ անում ձեր ձայնը տալ այդ ուժերից որևէ մեկին
Հարգելի՛ զինակիցներ, սիրելի՛ բարեկամներ
Ինչպես բոլորիս հայտնի է, հունիսի 20-ին ՀՀ-ում անց են կացվելու արտահերթ խորհրդարանական ընտրություններ։
Այդ ընտրապրոցեսը, ցավոք, անխուսափելի անհրաժեշտություն դարձավ այն պահից, երբ ակնառու երևաց Հայաստանի Հանրապետությունը կառավարող խմբի ապիկար ու կապիտուլյանտ էությունը։ Ընդամենը 3 տարում այս խումբը իր առաջնորդով ամբողջ աշխարհի առջև խայտառակեց հինավուրց ազգը, կոտրեց մեր ոգին, մեզ դարձրեց թշնամու հոխորտանքի և օտարների խղճահարության առարկա։
Ըստ այդմ, հարգելիներս, դիմում եմ ձեզ․այս շրջադարձային պահին, նախքան քվեարկության խցիկ մտնելը, մտածե՛ք այն ընտրության մասին, որ կատարելու եք։ Գիտակցե՛ք, որ յուրաքանչյուրիս ու բոլորիս ձայնը որոշիչ է լինելու Հայոց աշխարհի ապագայի համար։ Սա զուտ քաղաքական պրոցես չէ, հունիսի 20-ի ընտրությունների արդյունքները ճակատագրական են լինելու Հայոց պետականության համար։
Մենք՝ Արցախում, Հայաստանում, կամ Սփյուռքում, պետք է բոլորս անխտիր գիտակցենք, որ Հայրենիքի հզորությունը վերականգնելու, Արցախն ազատագրելու հնարավորությունների, հայի մեջքն ուղղելու համար ենք պայքարում։
Ես համոզված եմ, որ նշածս գերնպատակներն ունակ են կյանքի կոչելու«Հայաստան» (N24) և «Պատիվ ունեմ» (N6) դաշինքները, ուստի կոչ եմ անում ձեր ձայնը տալ այդ ուժերից որևէ մեկին։
Արցախի հերոս, «Ոսկե Արծիվ» շքանշանակիր, Գեներալ-լեյտենանտ
Արշավիր Սուրենի Ղարամյան


















































Հավանաբար ԱԱԾ աշխատողները գտել իշխանությանը լոյալ քահանաների, իրենց են դիմել, ինձ չեն դիմել. Տեր Նշա...
Քարից մինչև արձան. Գիտնականները առաջին անգամ ցույց են տվել Զատկի կղզում մոայիի ստեղծումը
Մայր Աթոռի հայտարարությունը
Տարոն Մարգարյանը կգործուղվի Մոսկվա
44-օրյա պատերազմը սկսվել է երկու պատճառով․ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ
«Հերյուրանք է». Գագիկ Բեգլարյանը՝ Ավինյանի համար ձայներ ապահովելու եւ փողերի լվացման մասին
Հայտնի է երկրի ամենախիտ բնակեցված քաղաքը
54-ամյա Քրիստինա Օրբակայտեն լողազգեստով ցուցադրել է կազմվածքը
«Միսս Անգլիա» մրցույթում առաջին բացահայտ նույնասեռական հաղթողը պատմել է, որ իրեն «ծաղրել են» իր սեռա...
Քեյթ Միդլթոնը բացահայտել է իր արտաքինի մասին զարմանալի գաղտնիք