Փաշինյանի անվտանգության համակարգողի մորը չե՞ն կալանավորի
Սույն թվականի, մայիսի 5-ին Իսակովի պողոտայից Երևան քաղաքի վարչություն է բերման ենթարկվում, ոմն Լաուռա Արամայիսի Ղուկասյանը, ծնված 30.05.1967 թ։ Լաուռան որը հաշվառված է՝ Գ.Նժդեհի 9ա շենք, 11/1 բնակարանում, սակայն փաստացի բնակվում է Դ․Դեմիրճյան 40 շենքում և ով հայտնի է «պուտանկա Հասո» մականվամբ, հանդիսանում է Ամիգո Ղուկասյանի մայրը։ Ամիգոյին շատերն են հիշում, նա հեղափոխության առաջին իսկ օրերից Նիկոլ Փաշինյանի կողքին է եղել։ Ուրեմն, Լաուռայի մոտից, այդ օրը, խուզարկությամբ հայտնաբերվել է մոտ 5 գրամ «Կրիստալ» (ամֆետամին) տեսակի թմրամիջոց։
Ոստիկանության ձեռնարկված միջոցառումների արդյունքում բերման են ենթարկվել ևս 6 անձ, որից 4-ը, տալիս են ցուցմունքներ այն մասին, որ այդ կնոջից պարբերաբար են ձեռք բերել նշված տեսակի թմրամիջոց։ Չնայած այդ ամենի, վերջինս, չի կալանավորվում, այլ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին։ Դրա պատճառն, պարզվում է, նա է, որ Լաուռայի որդին հանդիսանում է Նիկոլ Փաշինյանի աջ ձեռքը, ինչպես նաև վարչապետի առանձնատան անվտանգության համակարգողն է, մի խոսքով Փաշինյանի վստահելի մարդն է անվտանգության համակարգում։ Եվ, որպիսզի զերծ մնան հերթական սկանդալից, վերջինս Նիկոլ Փաշինյանի հետ խորհրդակցելով որոշում են, որ ամեն գնով պետք է այնպես անեն, որ մորը համկարծ չկալանավորեն։
Իր հերթին, Ամիգո Ղուկասյանը հայտնի է թմրամոլությամբ, ինչպես նաև երեկ մասնակից է եղել ԲՀԿ ի հետ Մալաթիա Սեբաստիա համայնքում տեղի ունեցած միջադեպին։


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Որ կանայք են հայտնվել ՔՊ ցուցակի առաջին 50 հորիզոնականներում
Քիմ Քարդաշյան, Դոնալդ Թրամփ․ ԱՄՆ գլխավոր դատախազը հրապարակել է այն հայտնիների ամբողջական ցուցակը, որ...
Ձմեռային Օլիմպիական խաղեր. լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանի արդյունքը
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում
Սևանի ԲԿ-ն համալրվել է համակարգչային շերտագրման ժամանակակից սարքով
Բոլոր ճանապարհները բաց են
«Մեզ ապրեցնողը մեր երեխաներն են». Գոռ Կարապետյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին՝ Մատաղիս-Թալիշ առաջնա...