Վարչապետ. Հունաստանը պատրաստ է աջակցել Թուրքիայի հետ հարաբերություններում ԵՄ «դրական» օրակարգին
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է, որ իր կառավարությունը պատրաստ է աջակցել Թուրքիայի հետ հարաբերություններում Եվրամիության «դրական» օրակարգին, հայտնել է AP-ն:
Կիրիակոս Միցոտակիսը երկուշաբթի հանդիպելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում:
«Իհարկե, մենք միշտ բաց ենք դրական օրակարգի համար, սակայն հետզհետե, համաչափ եւ հետադարձելիորեն... պայմանով, որ ներկայիս դեէսկալացիան կպահպանվի, եւ Թուրքիան կառուցողական կերպով մասնակցի երկխոսությանը եւ կհարգի ԵՄ կողմից սահմանված պայմանները», - ասել է Միցոտակիսը Աթենքում:
Երկու երկրների դիվանագետները վերջին ամիսներին բանակցությունների երկու փուլ են անցկացրել՝ վերջին 5 տարվա ընթացքում առաջին անգամ, իսկ Հունաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարները փոխայցելություններ են կատարել երկրների մայրաքաղաքներ:
Թուրքիայի եւ Հունաստանի միջեւ երկարատեւ վեճը Միջերկրական ծովի արեւելքում սահմանների եւ բնական ռեսուրսների իրավունքների շուրջ բռնկվեց անցյալ ամառ, երբ Թուրքիան հետազոտական նավեր ուղարկեց Հունաստանի իրավասության տակ գտնվող ջրեր:
ԵՄ-ն «աջակցեց» Հունաստանին, սակայն պատժամիջոցներ չկիրառեց Թուրքիայի դեմ՝ փորձելով ճնշում գործադրել Անկարայի վրա ՝ վերսկսելու համար Աթենքի հետ դիվանագիտական բանակցությունները:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին