Թուրքական մարտական անօդաչու թռչող սարքերը սպառնում են Հունաստանի անվտանգությանը
Թուրքական մարտական անօդաչու թռչող սարքերը խնդիրներ են ստեղծում ամբողջ աշխարհի զինված ուժերի համար եւ սպառնում Հունաստանի անվտանգությանը, գրում է հունական The National Herald թերթը:
Անօդաչու թռչող սարքերը «պատերազմի նոր դեմքն» են, եւ այն տարիները, երբ Թուրքիան էժան զինված անօդաչու թռչող սարքեր էր մշակում` իր հաջողությունները ռազմաճակատում համալրելու համար, սրում են այս համակարգերի հետ կապված գլոբալ ռազմական մարտահրավերները:
Հրապարակման համաձայն՝ Հունաստանը վերջին տարիներին դիվերսիֆիկացնում է իր պաշտպանական դաշինքները, սակայն դեռ հստակ պատասխան չի ստացել թուրքական անօդաչու թռչող սարքերի մասին հարցին: Ընդ որում, Թուրքիան դեռ չի ցուցադրում Հունաստանի դեմ իր մարտական անօդաչու թռչող սարքերն օգտագործելու մտադրությունները:
Անցյալ ամառ ՆԱՏՕ-ի երկու հարեւաններն ու դաշնակիցները Միջերկրական ծովի արեւելյան մասում ջրի պահանջների մրցակցության պատճառով ռազմական առճակատման եզրին էին հայտնվել: Թուրքիան Հունաստանին կոչ է արել ապառազմականացնել իր ափերին իր կողմից վերահսկվող կղզիները՝ մեղադրելով Աթենքին 1923 թվականի Լոզանի պայմանագրի խախտման մեջ:
Ներկայումս Կատարը, Լիբիան եւ Ուկրաինան TB-2- ի օպերատորներ են, համակարգի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել նաեւ այլ երկրներ, այդ թվում՝ Պակիստանը եւ Ղազախստանը: Մայիսի 24-ին Լեհաստանը դարձավ TB-2-ի վերջին ներմուծողը եւ Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը ձեռք բերեց այդ անօդաչու թռչող սարքերը:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...