Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՉԼ․ Բրյուգեի հերոսական քամբեքը և Բայերի վստահ հաղթանակը Հունաստանում Թեյլոր Սվիֆթը վեցերորդ անգամ դարձել է աշխարհի ամենաշատ վաճառք ունեցող արտիստը Իսպանացի հաքերը մեկ ցենտ է վճարել շքեղ հյուրանոցներում գիշերակացի համար Արձանագրվել է Չիկունգունիա տենդի դեպք Նոան պինդ և փորձառու թիմ է, բայց մենք եկել ենք հաղթելու համար․ Լերոյ Էխտելդ Պանրի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է (ֆոտոշարք) Կառավարությունը շարունակում է աջակցություն տրամադրել սահմանամերձ համայնքների բնակիչներին «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը Մոսկվայում աճուրդի է հանում Ռիգայի կայարանը ՍԱՏՄ-ն կասեցրել է «Քարֆուր»-ի՝ «Կրուասան կրեմով» և «Դոնաթ նուտելայով» արտադրատեսակների արտադրությունը ՖԻՖԱ-ի նախագահն արձագանքել է Վինիսիուսի շուրջ ծագած ռասիստական սկանդալին ԱՄՆ զինուժը դիրքավորվում է Իրանին հնարավոր հարվածներ հասցնելու համար. The New York Times Նման միջադեպերը չեն կարող նորմալ դիտարկվել որևէ մարդու կողմից կամ որևէ հասարակությունում. ՄԻՊ-ը՝ Աջափնյակի կրակոցների մասին

ՉԼ․ Բրյուգեի հերոսական քամբեքը և Բայերի վստահ հաղթանակը ՀունաստանումԹեյլոր Սվիֆթը վեցերորդ անգամ դարձել է աշխարհի ամենաշատ վաճառք ունեցող արտիստըԻսպանացի հաքերը մեկ ցենտ է վճարել շքեղ հյուրանոցներում գիշերակացի համարՕլիմպիական խաղերում մեդալների 9 հավաքածու է խաղարկվելԳաբրիել Սունդուկյանին նվիրված պատկերագիրքը նոր տեսանկյունից կներկայացնի մեծ դրամատուրգինՄեկնարկում է Ժամանակակից երաժշտության փառատոնը«Նյուքասլը» խոշոր հաշվով հաղթեց «Ղարաբաղին»Արձանագրվել է Չիկունգունիա տենդի դեպքՆոան պինդ և փորձառու թիմ է, բայց մենք եկել ենք հաղթելու համար․ Լերոյ ԷխտելդՊանրի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է (ֆոտոշարք)Կառավարությունը շարունակում է աջակցություն տրամադրել սահմանամերձ համայնքների բնակիչներին«Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը Մոսկվայում աճուրդի է հանում Ռիգայի կայարանըՍԱՏՄ-ն կասեցրել է «Քարֆուր»-ի՝ «Կրուասան կրեմով» և «Դոնաթ նուտելայով» արտադրատեսակների արտադրությունըՖԻՖԱ-ի նախագահն արձագանքել է Վինիսիուսի շուրջ ծագած ռասիստական սկանդալինԱՄՆ զինուժը դիրքավորվում է Իրանին հնարավոր հարվածներ հասցնելու համար. The New York TimesՆման միջադեպերը չեն կարող նորմալ դիտարկվել որևէ մարդու կողմից կամ որևէ հասարակությունում. ՄԻՊ-ը՝ Աջափնյակի կրակոցների մասինԳագիկ Ծառուկյանի առանձնատանը և հողատարածքում կատարվում է զննություն. փաստաբանը մանրամասներ է ներկայացրելՀրդեհ սննդի կետերից մեկումՄի քանի ժամից կարող է շատ ուշ լինել, կարող է այլևս հնարավոր չլինի լեհերին տարհանել Իրանից․ ՏուսկՁևավորվել է ՆԳՆ հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնը (տեսանյութ)Հայաստանն արժանացել է «Եվրոպայի ժառանգության առաջատար ուղղություն» կոչմանըՕտարերկրյա ներդրողները ՀՀ-ում կունենան տեղացիներին հավասար իրավունքներ և պարտավորություններԲրիտանական ոստիկանությունը ձերբակալել է թագավոր Չարլզի եղբորը՝ ԷնդրյուինԵրևանում uպանված չեչեն կնոջ hnւղարկավորությունն իրականացվելու է պետական միջոցներով՝ ՀՀ-ում. հարազատները 4 ամիս է՝ չեն եկել աճյnւնի հետևիցՌուսաստանը չի շեղվի ատոմի խաղաղ զարգացման հարցում Իրանին աջակցելու ուղուց. ՌԴ ԱԳ փոխնախարարԱտոմակայանի ռեզերվային ճգնաժամային կենտրոնը նոր տարածք կտեղափոխվի65+ տարիքի քաղաքացիներին միջինում 20,000 դրամ ենք տրամադրում դեղորայքի համար, վճարում է պետությունը. Անահիտ ԱվանեսյանՈւկրաինայի հարցով եռակողմ բանակցություններն այս պահին գտնվում են այն փուլում, որը հանրային քննարկում չի նախատեսում. ՊեսկովՈ՞վ է կանգնած Աջափնյակի սպանության ետեւում Կրակոցներից տուժածների վիճակը բավական ծանր է. նախարարԳիրք նվիրելու օրը՝ ԴատախազությունումԵԽ պատգամավորը ԵՄ-ին կոչ է արել գործնական քայլեր ձեռնարկել Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման ուղղությամբԵՄ-ՀՀ հարաբերությունները շարունակում են խորանալՍնդիկի հավելիչով արտադրանքի ներմուծումն ու արտահանումը կարգելվիFlyone Armenia-ն առաջարկում է ավիատոմսեր դեպի Վիեննա, Ամստերդամ, Ալիկանտե և Բաթումի՝ սկսած 24,99 եվրոյին համարժեք դրամիցԵԽ-ն կաջակցի օպերատիվ-հետախուզական գործունեության մասին նոր օրենքի մշակմանըԱռգրավվել է 1 կգ 150 գրամ մարիխուանա․ ՔՈԳՎ հերթական խոշոր բացահայտումըԳրքի գողը գող չի (տեսանյութ)«Արարատ-Արմենիա»-ն և «Փյունիկ»-ը հաղթանակներ տարան ուսումնամարզական հավաքի վերջին խաղերումՌուսաստանից 2025 թվականին ավելի քան 70 000 օտարերկրացի է վտարվել Որ հասցեներում ջուր չի լինիՀարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել է ցմահ ազատազրկմանԷկոնոմիկայի նախարարը տաքսիստների վարկավորման խնդրի վերաբերյալ քննարկում է նախաձեռնելԺամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըԳիրք նվիրելու օր՝ նվազող գրադարաններ․ ի՞նչ խնդիրներ ունի գիրքը Հայաստանում5,5 մագնիտուդով երկրաշարժ` ԻրանումՁնահոսք Կալիֆորնիայում. 8 դահուկորդ մահացել էԻրանին հարված հասցնելու օգտին բազմաթիվ պատճառներ կան. Սպիտակ տունՀայաստանը կխորացնի ռազմատեխնիկական համագործակցությունը Լեհաստանի հետԵրրորդ և հաջորդ երեխաների համար սահմանվել է 50 հազար դրամ ամսական նպաստ
Մամուլ

Հայաստանում ապրելը վտանգավոր է կյանքի համար․ ինչպես Ադրբեջանի հետ սահմանին, այնպես էլ մայրաքաղաքի կենտրոնում մարդիկ մահանում են անիշխանության պատճառով

«168 ժամը» գրում է.  «Հայաստանում ամենաչգնահատվող արժեքը մարդն է։ Ընդ որում, չի գնահատվում ինչպես մարդկային կյանքը, այնպես էլ՝ անգամ մահը։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն անարգում է և՛ ապրողներին, և՛ մահացածներին՝ տարրական հարգանք չցուցաբերելով անգամ նրանց մասունքների նկատմամբ։

Նրա իշխանության երեք տարիներին մահը դարձել է ամենօրյա լրահոսի անբաժանելի մաս, վիճակագրություն։

Մահը դարձել է կյանք, կյանքը վերածվել է մահվան։ Ամեն օր մարդիկ մահանում էին ու մահանում են կորոնավիրուսից, պատերազմը հինգ հազար երիտասարդների մահվան պատճառ դարձավ, արդեն մարդիկ սպանվում են նաև Երևանի կենտրոնում։ Մահվան այս և բազմաթիվ այլ դրսևորումներ ունեն իրենց պատճառները, բայց անկախ պատճառահետևանքային կապերի տարբերությունից՝ ընդհանրական է այն, որ մահը դարձել է սովորական, առօրեական երևույթ։

Մարդկային կյանքն իշխանության համար «պլյուս–մինուսով» հաշվելի արժեք է, իրականում՝ անարժեքություն, որի համար այս իշխանությունը պայքարելու որևէ ցանկություն չունի։ Որովհետև «Սև լճի 30 տոկոսի համար հո պատերազմ չե՞նք հայտարարելու» մոտեցմամբ գործող իշխանությունն առաջնորդվում է «հո մեկ մարդու կյանքը կարևոր չէ՞» սկզբունքով։

Ճակատագրի հեգնանքով՝ այդպես է վարվում իշխանությունը, որի ղեկավարն իր քաղաքական կարիերան կառուցել է «և այդ մեկ մարդը դու ես» կարգախոսով։ Իշխանության գալուց հետո, սակայն, «այդ մեկ մարդը» նրա համար վերածվել է վիճակագրության, ընտրությունների ժամանակ՝ էլեկտորատի։

Հայաստանում ապրելը վտանգավոր է կյանքի համար։ Վտանգավոր է՝ ինչպես սահմանամերձ Իշխանասարում կամ Վերին Շորժայում, այնպես էլ՝ Երևանի Աբովյան փողոցում։ Որովհետև ինչպես Ադրբեջանի հետ սահմանին, այնպես էլ մայրաքաղաքի կենտրոնում մարդիկ մահանում են անիշխանության պատճառով։

Հայաստանը կորցրել է և՛ արտաքին, և՛ ներքին դիմադրողականությունը և հիմա գտնվում է իներցիայով արնահոսող վիրավորի կարգավիճակում։

Հայաստանի վիրավորումը մահացու է ոչ միայն վերքի խորության, այլ նաև այն պատճառով, որ բժշկական օգնության փոխարեն՝ հիվանդի մեդիտացիայով են զբաղվում բոլոր նրանք, ում պատճառով պետությունը մահացու խոցում է ստացել։ Բայց ի տարբերություն Երևանի կենտրոնում կատարված մարդասպանության հեղինակների, որոնք գոնե տեսականորեն կարող են պատժվել նորմալ քննության դեպքում, Հայաստանի սրտին ուղղված կրակոցների հեղինակները ոչ միայն պատասխանատվություն չեն կրում, այլև մասնակցում են ընտրություններին՝ հասարակությունից քվե ակնկալելով պետության մահազդը հայտարարելու համար։ Այդ իմաստով հունիսի 20-ի ընտրությունները Հայաստանի, հայ հասարակության դիմադրողականության գուցե վերջին թեստն են, և եթե մնացել են իմունիտետի գոնե վերջին նշույլները, ընտրությունների արդյունքներով Հայաստանին գոնե վերականգնվելու հնարավորություն կտրվի։

Հակառակ դեպքում հունիսի 21-ին Հանրապետության հրապարակում բարձր տոնախմբությամբ կհնչի Հայաստանի մահախոսականը, որն ընթերցողները կհրապարակեն այն երկրի կամ երկրների անունները, որոնց համար իրենք այսօր ասում են՝ Ապագա կա»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։