Էրդողանը բողոքել է Վաշինգտոնի հետ լարվածությունից եւ հիշել է «կառուցողական հարաբերությունները» Թրամփի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է Միացյալ Նահանգների քաղաքական մոտեցումը Թուրքիայի նկատմամբ նախագահ Ջո Բայդենի օրոք՝ ասելով, որ վերջին շրջանում երկու երկրների միջեւ լարվածությունը հասել է աննախադեպ մակարդակի, հայտնում է Ahval-ը:
Նրա խոսքով՝ նման խնդիրներ չեն եղել ո՛չ ԱՄՆ նախկին ղեկավարների, ո՛չ հանրապետականների, ո՛չ էլ դեմոկրատների, այդ թվում՝ Ջորջ Բուշի, Բարաք Օբամայի եւ Դոնալդ Թրամփի հետ:
Ընդ որում, Էրդողանը հատուկ ուշադրություն է հրավիրել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած «կառուցողական հարաբերությունների» վրա՝ ասելով, որ երկու առաջնորդները համատեղ դեմ առ դեմ հանդիպումներ էին պլանավորում, իսկ հեռախոսային դիվանագիտությունը «շատ հանգիստ» էր, ինչը մեղմացնում է Թուրքիայի մտահոգությունները երկկողմ հարաբերությունների կապակցությամբ:
Բայդենն Էրդողանի ղեկավարման ոճն ավտոկրատական է անվանել եւ քննադատել է մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը երկրում: Նա եւ Էրդողանն առաջին հեռախոսազրույցն ունեցել են ապրիլի վերջին՝ Բայդենի երդմնակալությունից ավելի քան երեք ամիս անց:
Էրդողանը հերթական անգամ քննադատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Բայդենի որոշումը: «Նրանք, ովքեր Թուրքիային անկյուն են գցում, կարեւոր ընկերոջ կկորցնեն»,- ասել է նա:
Ըստ նրա՝ Թուրքիան ԱՄՆ-ի հետ հարաբերություններում երկու հիմնական խնդիր է տեսնում. Վաշինգտոնի աջակցությունը Սիրիայում քուրդ զինյալներին, ում Թուրքիան ահաբեկիչներ է համարում, եւ ԱՄՆ-ի հրաժարումն արտահանձնել Փենսիլվանիայում բնակվող իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին, ում Թուրքիան մեղադրում է 2016-ի ձախողված հեղաշրջման կազմակերպման մեջ: Գյուլենը հերքել է մեղադրանքները, իսկ ԱՄՆ պաշտոնատար անձինք ասում են, որ Թուրքիան բավարար ապացույցներ չի ներկայացրել իր մասնակցության վերաբերյալ:
Ավելին, նա Վաշինգտոնին մեղադրել է «ահաբեկիչներին» աջակցության մեջ. «Եթե դուք մեր դաշնակիցն եք, մեզ կաջակցեք, թե՞ այդ ահաբեկիչների կողքին կլինեք: Ցավոք, նրանք այդ ահաբեկիչների կողմն են բռնում»:


















































Հավանաբար ԱԱԾ աշխատողները գտել իշխանությանը լոյալ քահանաների, իրենց են դիմել, ինձ չեն դիմել. Տեր Նշա...
Տարոն Մարգարյանը կգործուղվի Մոսկվա
44-օրյա պատերազմը սկսվել է երկու պատճառով․ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ
Զախարովան Կալլասին և Կոսին համեմատել է վամպիրների հետ՝ Երևանի հետ հարաբերությունների մասին հայտարարո...
Պոլսո Հայոց Պատրիարքը չի հստակեցնում՝ դե՞մ է Կաթողիկոսի հեռացման պահանջին, թե ոչ
Սի Ծինփինը ներկայացրել է Չինաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյ...
Քեյթ Միդլթոնը բացահայտել է իր արտաքինի մասին զարմանալի գաղտնիք
Խիստ ծանր հիվանդություններից բացի բոլորը պետք է զորակոչվեն բանակ․ Գեղամ Նազարյան
«Միսս Անգլիա» մրցույթում առաջին բացահայտ նույնասեռական հաղթողը պատմել է, որ իրեն «ծաղրել են» իր սեռա...
«Հերյուրանք է». Գագիկ Բեգլարյանը՝ Ավինյանի համար ձայներ ապահովելու եւ փողերի լվացման մասին