Ուշագրավ իրավիճակ քննչական մարմիններում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ իրավապահ համակարգում, իսկ առավել կոնկրետ՝ քննչական մարմիններում, ընտրություններին ընդառաջ ուշագրավ իրավիճակ է ստեղծվել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ շատ քրեական գործեր պարզապես դոփում են տեղում, եւ երբ համակարգի ներկայացուցիչները փորձում են գործընկերներից հետաքրքրվել, թե ինչու այս կամ այն պաշտոնատար անձանց չեն հրավիրել հարցաքննության, կամ ինչու գործողություններ չեն արվում տարբեր քրգործերով, նախաքննական մարմինների քննիչները պարզաբանում են, որ պետք է համբերեն եւ այս ընթացքում չպետք է ավել բան պահանջեն։
Նրանք հստակ ասում են, որ պետք է սպասեն ընտրությունների ավարտին եւ նոր միայն դրանից հետո կզբաղվեն այլ քրեական գործերով: Այսինքն՝ Քննչական կոմիտեեում, ՀՔԾ-ում, ՊԵԿ-ում կամ ԱԱԾ-ում տարբեր քրեական գործերով անցնող նախկին ու ներկա պաշտոնատար անձանց գործերը հիմնականում գտնվում են դադարի փուլում:
Որոշում է կայացվել, որ դրանք կակտիվացնեն ընտրություններից հետո, եւ այդ ժամանակ էլ համապատասխան անձինք կհրավիրվեն հարցաքննության՝ գործերը կարճելու կամ ընթացքը խորացնելու նպատակով»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։


















































Որ կանայք են հայտնվել ՔՊ ցուցակի առաջին 50 հորիզոնականներում
Քիմ Քարդաշյան, Դոնալդ Թրամփ․ ԱՄՆ գլխավոր դատախազը հրապարակել է այն հայտնիների ամբողջական ցուցակը, որ...
Նրա արարքը ուղղակի զզվելի էր․ Ֆաբիո Կապելո
Ձմեռային Օլիմպիական խաղեր. լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանի արդյունքը
Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու խափանման միջոցը փոխվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում
Մահացել է «Կնքահայրը» և «Ապոկալիպսիս hիմա» ֆիլմերի դերասան Ռոբերտ Դյուվալը
Բոլոր ճանապարհները բաց են
Սևանի ԲԿ-ն համալրվել է համակարգչային շերտագրման ժամանակակից սարքով
Ֆուտբոլում նրան հավասարը չկա, նա ֆենոմեն է. Վինիսիուս