Ադրբեջանը Երասխավանը վերցնելու մասին է խոսում. հաջորդիվ կպահանջի, որ ադրբեջանցիներն ապրեն Հայաստանում. Արթուր Եղիազարյան
Այսօր ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հրաժեշտի հանդիպում ունեցավ ԱԳՆ անձնակազմի հետ ու ներկայացրեց իր հրաժարականի պատճառը։
«Ես շատ դժվարությամբ եմ այս որոշումն ընդունել, բայց երբ ստանձնել եմ այս պաշտոնը, ինձ համար եղել է մի չափանիշ. այս նախարարությունը, որ ծնունդն է անկախության, պետք է անշեղորեն պաշտպանի մեր ինքնիշխանությունը, մեր անկախությունը, մեր պետական, ազգային շահերը։ Հուսով եմ, որ ձեզ ամոթով չեմ թողել, և իմ հրաժարականի որոշումը պայմանավորված էր հենց այդ պատճառով, որպեսզի երբևիցե որևէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել»,- ընդգծել է Այվազյանը։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանն Արա Այվազյանի հրաժարականի պատճառը համարեց ահազանգ, որին, եթե մենք լինեինք քիչ թե շատ նորմալ պետություն, պետք է հաջորդեին լրջագույն գործընթացներ։
«Մարդն ահազանգ է բարձրացնում, իսկ իրականությունը ցույց է տալիս, որ չկա որևէ մեկը, որը գնա այս հայտարարության հետևից։ Արա Այվազյանն ասում է, որ մեր պետականության դեմ դավադրություն է հյուսվում, և ինքը չի գնա դրան։ Եթե նորմալ պայմաններում ապրեինք, ապա այս հայտարարությունից հետո նրանից պետք է պահանջեին պարզաբանում, թե այդ ի՞նչ վտանգ է սպառնում Հայաստանին, որի պատճառով դու գնում ես»,- ասաց Արթուր Եղիազարյանը։
Եվ ըստ մեր զրուցակցի, այնպես է ստացվել, որ մեզ սպառնացող վտանգների մասին հայ ժողովուրդն իմանում է հակառակորդի ելույթներից, հարցազրույցներից. Օրինակ՝ «Զանգեզուրի միջանցք» ասվածի մասին իմանում ենք Ալիևի հայտարարություններից։
«Չէ՞ որ միջանցք ասվածն էլ է կոմունիկացիա, և հիմա Հայաստանի ղեկավարությունը պետք է ասի՝ բա եթե Ադրբեջանին ճանապարհ է տալիս, դրա վերահսկողությունն ո՞ւմ է պատկանելու, եթե Հայաստանում ճանապարհի վերահսկողությունը պատկանի Ադրբեջանին, ապա դա կնշանակի, որ Հայաստանից հող է տրվել Ադրբեջանին։ Ամեն ինչ այս իշխանությունը հանրությունից թաքցնում է, ուստի մենք էլ ստիպված ենք հետևել, թե թշնամին է՛լ ինչ է պլանավորել։ Եթե պետության շահին առնվազն չեն վնասում այս Կառավարության որոշումները, ապա թող հրապարակավ ասեն, թե ինչ են անում սահմանների հետ, իսկ քանի դեռ չեն ասում, արդեն նախկին արտգործնախարարի հրաժարականից հետո իմ տագնապն էլ ավելի է մեծանում։ Դրան նպաստում է այն, որ իշխանական պատգամավորը խոսում է, թե հայկական գյուղերն ադրբեջանական են եղել։ Ակնհայտ է դառնում, որ հող են նախապատրաստում Ադրբեջանին Հայաստանից զիջումներ անելու համար, իսկ թուրքնրն ու ադրբեջանցիներն այսօր իրենց հավակնությունները տարածում են Սյունիքի, Վայոց ձորի մարզերի վրա, պահանջում են Տիգրանաշենից բացի՝ Երասխավան գյուղը, որպեսզի սահման ունենան Թուրքիայի հետ։ Ադրբեջանին պետք է նաև Երասխավանը, և իր ցանկությունը ստանալուց հետո հաջորդ քայլով պահանջելու է, որ Հայաստանում ապրեն ադրբեջանցիները։ Կրկնում եմ՝ Տիգրանաշենից հետո Երասխավանն են վերցնելու»,- շեշտեց Եղիազարյանը։
Հարցազույցի մանրամասները՝ տեսանյութում


















































Հավանաբար ԱԱԾ աշխատողները գտել իշխանությանը լոյալ քահանաների, իրենց են դիմել, ինձ չեն դիմել. Տեր Նշա...
Տարոն Մարգարյանը կգործուղվի Մոսկվա
44-օրյա պատերազմը սկսվել է երկու պատճառով․ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ
Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն է ներկայացվել
«Ձեր ուսանողը չեմ, որ ինձ հարցեր տաք», «Պարտավոր եք դրսևորել պատշաճ վարքագիծ, ավել բան մի՛ ասեք»
Պոլսո Հայոց Պատրիարքը չի հստակեցնում՝ դե՞մ է Կաթողիկոսի հեռացման պահանջին, թե ոչ
Սի Ծինփինը ներկայացրել է Չինաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյ...
«Հերյուրանք է». Գագիկ Բեգլարյանը՝ Ավինյանի համար ձայներ ապահովելու եւ փողերի լվացման մասին
Խիստ ծանր հիվանդություններից բացի բոլորը պետք է զորակոչվեն բանակ․ Գեղամ Նազարյան
Այո’, թող Արթիկի ՔԿՀ պետի տեղակալը և ընտանիքը հետևություն անեն. Գալյանը՝ Զորական գյուղում պատանու ծե...