Ինչու է զինծառայողը մահացու վիրավորվել թոքի շրջանում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա բնակավայրի սահմանային հատվածում հակառակորդի արձակած կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության հետևանքով մահացու հրազենային վիրավորում ստացած պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ. Յ. Խուրշուդյանը մահացել էր թոքի հատվածում վիրավորումից։ Եվ այդ հանգամանքից հետո շատերին հետաքրքրում էր, թե ինչպես է ստացվել, որ զինծառայողը վիրավորվել է թոքի շրջանում, այսինքն՝ զրահաբաճկոն չի՞ եղել արդյոք նրա հագին:
Այս առնչությամբ երեկ «Ժողովուրդ» օրաթերթը հարց է ուղղել ՀՀ ԶՈՒ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանին: «Մեր զինվորը զրահաբաճկոն ունի, բայց տարբեր դիրքերից կրակելու դեպքում ռելիեֆային բարդ պայմաններում, եթե կրակոցներն արձակվում են ներքևից, ապա զինծառայողը, գտնվելով վերևի մասում, ապա կարող է նաև այդ մասով խոցվել: Իմ տվյալներով՝ այդպես է ստացվել դեպքը», – նշեց նա»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Որ կանայք են հայտնվել ՔՊ ցուցակի առաջին 50 հորիզոնականներում
Քիմ Քարդաշյան, Դոնալդ Թրամփ․ ԱՄՆ գլխավոր դատախազը հրապարակել է այն հայտնիների ամբողջական ցուցակը, որ...
Նրա արարքը ուղղակի զզվելի էր․ Ֆաբիո Կապելո
Ձմեռային Օլիմպիական խաղեր. լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանի արդյունքը
Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու խափանման միջոցը փոխվել է
Մահացել է «Կնքահայրը» և «Ապոկալիպսիս hիմա» ֆիլմերի դերասան Ռոբերտ Դյուվալը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում
Ֆուտբոլում նրան հավասարը չկա, նա ֆենոմեն է. Վինիսիուս
Բոլոր ճանապարհները բաց են
Սևանի ԲԿ-ն համալրվել է համակարգչային շերտագրման ժամանակակից սարքով