Երկիրը կործանողները տոնական հեծանվաշքերթի են պատրաստվում (լուսանկար)
168.am-ի ձեռքում է հայտնվել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի ստորագրած մի շրջաբերական, ըստ որի՝ 2021թ. մայիսի 30-ին «Հեծանվորդների, սիրողական հեծանվասպորտի և սպորտային տուրիզմի միջազգային ֆեդերացիա» ՀԿ-ի կողմից, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ Երևան քաղաքում անցկացվելու է, այստեղ՝ ուշադիր, տոնական հեծանվաշքերթ:
Շրջաբերականում, որն ուղարկված է բոլոր նախարարություններին՝ նախարարի ժամանակավոր պաշտոնակատարների անվամբ, բացի կարծես թե Պաշտպանության նախարարությունից, նշված է, որ ակնկալվում է պետական մարմինների աշխատողների մասնակցությունը:
Ենթադրաբար՝ «տոնական» հեծանվաշքերթը նվիրված կլինի Հայաստանի Առաջին Հանրապետության հերթական տարեդարձին:
Այսինքն՝ այսօր, երբ ՀՀ ինքնիշխան տարածքում թշնամին մեր զինծառայողին է սպանում, թվով 6 մեր զինծառայողներին է գերեվարում, ամեն օր անվտանգային ցնցումների կիզակետում ենք, երբ ամեն օր Եռաբլուրում մինչև հիմա զինվորի հուղարկավորության ականատեսն ենք, երբ դեռ հարյուրավոր գերիներ ունենք, որոնք ամեն րոպե չգիտես ինչ կտտանքների են ենթարկվում ադրբեջանական բանտերում, երբ ունենք անհետ կորածներ, որոնց ծնողները նրանց փնտրում են ողջերի ու մահացածների մեջ, երբ հազարավոր հաշմանդամներ ունենք, երբ Արցախ ենք կորցրել ու իրապես կանգնած ենք պետականությունը կորցնելու վտանգի առաջ, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը տոնական հեծանվաշքերթ է կազմակերպում՝ հերիք չէ, մի բան էլ՝ ակնկալում են պետական մարմինների աշխատողների մասնակցությունը:
Հետաքրքիր է, թե այս անգամ ի՞նչ թիվ են դրել նախարարությունների վրա, որ քանակ ապահովեն ու իրենց չեղած իշխանության իբր ամրությունը ցույց տան, ինչպես որ արեց վարչապետի աթոռը ժամանակավորապես զբաղեցնող անձը Եռաբլուր խայտառակ երթի ժամանակ:
Հ.Գ. Հա, ի դեպ, հեղափոխություն կոչվածին հաջորդող օրերին նա և իր նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ակտիվորեն քարոզում էին աշխատանքի գնալ հեծանիվով: Լուսանկարվեցին, տեսանյութեր տարածեցին ու անցան զրահապատ ծառայողական մեքենաների:
Մեկն էլ կար՝ ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանը, մի անգամ մետրո էր նույնիսկ նստել ու դարձյալ տեսանյութեր տարածել: Հեծանիվն ու մետրոն, ինչպես նկատում եք, մնացին խոր անցյալում…։



















































Որոշ հասցեներում 24 ժամ լույս չի եղել, ևս 24 ժամ հնարավոր է չլինի
Էլեն Բադալյանն ու ֆուտբոլիստ Հրանտ Ռանոսը նշանադրվել են
Կամ պայմանավորվում ենք՝ երբ ենք ստորագրում, կամ չենք պայմանավորվում․ Միրզոյանը՝ խաղաղության համաձայն...
Հունվարի 1-ի բոլոր կարեւոր լուրերը
Ամերիկյան կողմի հետ շատ ինտեսիվ աշխատում ենք և 2026թ. երկրորդ կեսին գետնի վրա կունենանք շինարարությո...
Մենք հիանալի հանդիպում ունեցանք․ մենք մոտ ենք, գուցե նույնիսկ շատ մոտ․ Թրամփ
Երբ տեղի կունենա հեռուստաաշտարակի գեղազարդ լուսավորման նոր համակարգի բացման արարողությունը
Շատ արդյունավետ հեռախոսազրույց ունեցա Պուտինի հետ. Թրամփ
Մեր հարաբերությունների խորացումը ԵՄ–ի հետ նպատակ չունի խզել կապերը Ռուսաստանի հետ
Գլխացավեր, ճնշման բարձրացում․ դեկտեմբերի 29-31-ին սպասվու՞մ են մագնիսական փոթորիկներ, ովքե՞ր պետք է ...