Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նոան պինդ և փորձառու թիմ է, բայց մենք եկել ենք հաղթելու համար․ Լերոյ Էխտելդ Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը կարճատև զրույց են ունեցել Երևանի Նուբարաշենի 11-րդ փողոցում գտնվող գույքն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին ԿԳՄՍ նախարարը հյուրընկալել է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի 2025 թվականի լավագույն ընթերցողներին Վաշինգտոնում մեկնարկում է «Խաղաղության խորհրդի» առաջին նիստը Մեծ Բրիտանիայի թագավորը մեկնաբանել է իր եղբայր Էնդրյուի ձերբակալությունը ՉԼ․ Բրյուգեի հերոսական քամբեքը և Բայերի վստահ հաղթանակը Հունաստանում Թեյլոր Սվիֆթը վեցերորդ անգամ դարձել է աշխարհի ամենաշատ վաճառք ունեցող արտիստը Իսպանացի հաքերը մեկ ցենտ է վճարել շքեղ հյուրանոցներում գիշերակացի համար Իլոն Մասկի Starlink արբանյակային ինտերնետային համակարգը ՀՀ-ում ներկայացնելու նախաձեռնության իրականացնողը «Էլդորադո» խանութների ցանցն է Նախագահ Վահագն Խաչատուրյանը Հունաստանում այցելել է Բյուզանդական և քրիստոնեական մշակույթի թանգարան ԵՄ խորհուրդը ԻՀՊԿ-ն դասել է ահաբեկչական կազմակերպությունների շարքին

Նոան պինդ և փորձառու թիմ է, բայց մենք եկել ենք հաղթելու համար․ Լերոյ ԷխտելդՆիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը կարճատև զրույց են ունեցելԵրևանի Նուբարաշենի 11-րդ փողոցում գտնվող գույքն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեինԿԳՄՍ նախարարը հյուրընկալել է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի 2025 թվականի լավագույն ընթերցողներինՎաշինգտոնում մեկնարկում է «Խաղաղության խորհրդի» առաջին նիստըՄեծ Բրիտանիայի թագավորը մեկնաբանել է իր եղբայր Էնդրյուի ձերբակալությունըՉԼ․ Բրյուգեի հերոսական քամբեքը և Բայերի վստահ հաղթանակը ՀունաստանումԹեյլոր Սվիֆթը վեցերորդ անգամ դարձել է աշխարհի ամենաշատ վաճառք ունեցող արտիստըԻսպանացի հաքերը մեկ ցենտ է վճարել շքեղ հյուրանոցներում գիշերակացի համարԻլոն Մասկի Starlink արբանյակային ինտերնետային համակարգը ՀՀ-ում ներկայացնելու նախաձեռնության իրականացնողը «Էլդորադո» խանութների ցանցն է«Նյուքասլը» խոշոր հաշվով հաղթեց «Ղարաբաղին»Նախագահ Վահագն Խաչատուրյանը Հունաստանում այցելել է Բյուզանդական և քրիստոնեական մշակույթի թանգարանԵՄ խորհուրդը ԻՀՊԿ-ն դասել է ահաբեկչական կազմակերպությունների շարքինԵՄ-ն Մոսկվայից պահանջում է զորքերի դուրսբերում հարևան երկրներից, զորքերի թվաքանակի կրճատում և ռազմատուգանքի վճարում. փաստաթուղթԳաբրիել Սունդուկյանին նվիրված պատկերագիրքը նոր տեսանկյունից կներկայացնի մեծ դրամատուրգինՄեկնարկում է Ժամանակակից երաժշտության փառատոնըԿփոխհատուցվեն 2024-2025 թթ. մարզերում տեղացած կարկուտի հետևանքով հողօգտագործողներին պատճառված վնասներըՀԱԷԿ-ի համար Ռեզերվային ճգնաժամային կենտրոն կկառուցվի․ կառավարությունը հաստատեց որոշումըԱՄՆ դեսպանատունը ոչ ներգաղթային վիզայի դիմորդներին է ներկայացրել մի քանի կարևոր պահանջներ վիզայի հարցազրույցին ներկայանալու համարԱրձանագրվել է Չիկունգունիա տենդի դեպքՊանրի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է (ֆոտոշարք)Կառավարությունը շարունակում է աջակցություն տրամադրել սահմանամերձ համայնքների բնակիչներին«Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը Մոսկվայում աճուրդի է հանում Ռիգայի կայարանըՍԱՏՄ-ն կասեցրել է «Քարֆուր»-ի՝ «Կրուասան կրեմով» և «Դոնաթ նուտելայով» արտադրատեսակների արտադրությունըՖԻՖԱ-ի նախագահն արձագանքել է Վինիսիուսի շուրջ ծագած ռասիստական սկանդալինԱՄՆ զինուժը դիրքավորվում է Իրանին հնարավոր հարվածներ հասցնելու համար. The New York TimesՆման միջադեպերը չեն կարող նորմալ դիտարկվել որևէ մարդու կողմից կամ որևէ հասարակությունում. ՄԻՊ-ը՝ Աջափնյակի կրակոցների մասինԳագիկ Ծառուկյանի առանձնատանը և հողատարածքում կատարվում է զննություն. փաստաբանը մանրամասներ է ներկայացրելՀրդեհ սննդի կետերից մեկումՄի քանի ժամից կարող է շատ ուշ լինել, կարող է այլևս հնարավոր չլինի լեհերին տարհանել Իրանից․ ՏուսկՁևավորվել է ՆԳՆ հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնը (տեսանյութ)Հայաստանն արժանացել է «Եվրոպայի ժառանգության առաջատար ուղղություն» կոչմանըՕտարերկրյա ներդրողները ՀՀ-ում կունենան տեղացիներին հավասար իրավունքներ և պարտավորություններԲրիտանական ոստիկանությունը ձերբակալել է թագավոր Չարլզի եղբորը՝ ԷնդրյուինԵրևանում uպանված չեչեն կնոջ hnւղարկավորությունն իրականացվելու է պետական միջոցներով՝ ՀՀ-ում. հարազատները 4 ամիս է՝ չեն եկել աճյnւնի հետևիցՌուսաստանը չի շեղվի ատոմի խաղաղ զարգացման հարցում Իրանին աջակցելու ուղուց. ՌԴ ԱԳ փոխնախարարԱտոմակայանի ռեզերվային ճգնաժամային կենտրոնը նոր տարածք կտեղափոխվի65+ տարիքի քաղաքացիներին միջինում 20,000 դրամ ենք տրամադրում դեղորայքի համար, վճարում է պետությունը. Անահիտ ԱվանեսյանՈւկրաինայի հարցով եռակողմ բանակցություններն այս պահին գտնվում են այն փուլում, որը հանրային քննարկում չի նախատեսում. ՊեսկովՈ՞վ է կանգնած Աջափնյակի սպանության ետեւում Կրակոցներից տուժածների վիճակը բավական ծանր է. նախարարԳիրք նվիրելու օրը՝ ԴատախազությունումԵԽ պատգամավորը ԵՄ-ին կոչ է արել գործնական քայլեր ձեռնարկել Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման ուղղությամբԵՄ-ՀՀ հարաբերությունները շարունակում են խորանալՍնդիկի հավելիչով արտադրանքի ներմուծումն ու արտահանումը կարգելվիFlyone Armenia-ն առաջարկում է ավիատոմսեր դեպի Վիեննա, Ամստերդամ, Ալիկանտե և Բաթումի՝ սկսած 24,99 եվրոյին համարժեք դրամիցԵԽ-ն կաջակցի օպերատիվ-հետախուզական գործունեության մասին նոր օրենքի մշակմանըԱռգրավվել է 1 կգ 150 գրամ մարիխուանա․ ՔՈԳՎ հերթական խոշոր բացահայտումըԳրքի գողը գող չի (տեսանյութ)«Արարատ-Արմենիա»-ն և «Փյունիկ»-ը հաղթանակներ տարան ուսումնամարզական հավաքի վերջին խաղերում
Հայաստան

Սյունիքի մարզպետի ու նրա ընտանիքի անդամների գործարքները

«Հետք»-ը գրում է․ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը 2020թ.-ին գնել է պարտատոմս, որի գինը տարեվերջին կազմել է 60 մլն դրամ: Թե կորոնավիրուսի տարածման շրջանում և պատերազմական իրավիճակում ումից է Մ. Պողոսյանը գնել այդ պարտատոմսը և ինչ նպատակով՝ հայտնի չէ: Մարզպետը հայտարարագրում չի նշել գործարքի մյուս մասնակցի տվյալները: Համապատասխան սյունակում գծիկ է դրել, ինչը համակարգն ընդունել է որպես տվյալ և ընդունել է հայտարարագիրը, մինչդեռ այդ դաշտը պետք է պարտադիր լրացվեր:

Նշենք, որ պարտատոմսը պարտքային արժեթուղթ է, որը հավաստում է դրա տիրապետողի իրավունքը՝ նախատեսված ժամկետում պարտատոմս թողարկած անձից ստանալ պարտատոմսի անվանական արժեքը կամ գույքային այլ համարժեք։ Պարտատոմսը դրա տիրապետողին իրավունք է տալիս նաև ստանալ պարտատոմսի անվանական արժեքից տոկոս կամ այլ գույքային իրավունքներ։

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2020թ. գույքի, եկամուտների և շահերի հայտարարագիր: Մ. Պողոսյանը պաշտոնում նշանակվել է 2020թ. դեկտեմբերի 8-ին, սակայն պաշտոնը ստանձնել է դեկտեմբերի 9-ին:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում նոր-նոր են հրապարակվում պաշտոնյաների տարեկան հայտարարագրերը: 2020թ. հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը սահմանվել է 2021թ. մայիսի 31-ը:

Ըստ հայտարարագրի՝ Մելիքսեթ Պողոսյանն ունի 7 միավոր անշարժ գույք՝ առանձնատուն, շենք-շինություններ և հողամաս Գորիս համայնքում, ինչպես նաև 2 միավոր հողամաս՝ Տեղ համայնքում:

Մարզպետը հայտարարագրել է նաև 4 ավտոմեքենա՝ TOYOTA, MITSUBISHI, URAL և GAZ մակնիշի: Վերջինը ձեռք է բերել 2020թ.-ին, մյուս ավտոմեքենաները՝ 2013 և 2017 թվականներին:

Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, Մ. Պողոսյանը 2020թ. վերջին կանխիկ ունեցել է 20 մլն դրամ, իսկ բանկային հաշիվներում՝ մոտ 1 մլն դրամ:

Որպես եկամուտ հայտարարագրել է Պաշտպանության նախարարությունից ստացած 1 մլն 927 հազար դրամ կենսաթոշակն ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստացած 1 մլն 72 հազար դրամ աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումները: Մարզպետը չի հայտարարագրել Սյունիքի մարզպետարանից ստացած 2020թ. դեկտեմբեր ամսվա աշխատավարձը:

Պարզաբանում ստանալու նպատակով զանգահարեցինք Սյունիքի մարզպետարան: Ընդունարանի աշխատակցուհին լսեց հարցը, այնուհետև փոխանցեց, որ մարզպետը զբաղված է, չի կարող խոսել:

Մելիքսեթ Պողոսյանի կինը՝ Ալվարդ Պետրոսյանը, համատեղ սեփականության իրավունքով հայտարարագրել է բնակարան Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում: Իսկ 2020թ.-ին ձեռք է բերել 2012թ. արտադրության TOYOTA մակնիշի ավտոմեքենա:

Ալվարդ Պետրոսյանը կանխիկ ունեցել է 2 մլն դրամ, իսկ բանկային հաշիվներում՝ 150 հազար դրամ: Մարզպետի կնոջ միակ եկամուտը ստացած կենսաթոշակն է եղել՝ 318 հազար դրամ:

Մելիքսեթ Պողոսյանի որդին՝ Կարեն Պողոսյանը, հայտարարագրել է միանձնյա սեփականության իրավունքով պատկանող 10 միավոր անշարժ գույք՝ Գորիս համայնքում: Նշված բոլոր գույքերը հասարակական նշանակության շինություններ են, որոնք, բացի մեկից, գնել է: Հասարակական նշանակության շինություններից մեկը ժառանգություն է:

Պարզվում է 2020թ.-ն գույք ձեռք բերելու համար բարենպաստ է եղել մարզպետի ընտանիքի անդամների համար: Կարեն Պողոսյանը նշված տարում գնել է 2 ավտոմեքենա՝ OPEL և TOYOTA մակնիշների:

Մարզպետի որդին իր բանկային հաշիվներում գումար չի ունեցել, իսկ որպես կանխիկ գումար հայտարարագրել է 30 մլն դրամ: Տարեկան եկամուտը կազմել է մոտ 30 մլն 547 հազար դրամ, որից 30 մլն-ը հայտարարագրել է «այլ եկամուտ», իսկ 547 հազարը՝ «Մելիք Բարխուդար» ՍՊԸ-ից ստացած աշխատավարձ: 

Նշենք, որ «Մելիք Բարխուդար» ՍՊԸ-ն, ըստ պետռեգիստրի տվյալների, հիմնադրվել է 2003թ.-ին: Ընկերությունը հանդիսանում է Հայաստանի սպառողական կոոպերատիվների միության Գորիսի հանրախանութի և Գորիսի շուկայի իրավահաջորդը:

2010թ.-ից ընկերության միակ բաժնետերը մարզպետի որդին է՝ Կարեն Պողոսյանը: Վերջինս նաև ընկերության տնօրենն է: «Մելիք Բարխուդար» ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալը կազմում է 11 մլն դրամ:

Հարկային մարմնի տեղեկատվական շտեմարանի տվյալների համաձայն՝ «Մելիք Բարխուդար» ՍՊԸ-ն իրականացնում է անշարժ գույքի վարձակալության հետ կապված գործունեություն:

Կարեն Պողոսյանի կինը՝ Լիլիա Մկրտչյանը, «Մելիք Բարխուդար» ՍՊԸ-ում գանձապահ է աշխատում, որտեղից էլ 2020թ.-ին ստացել է 372 հազար դրամ եկամուտ: 1 մլն դրամ էլ «այլ եկամուտ» ստացել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Հայտարարագրի համաձայն՝ մարզպետի հարսը կանխիկ ունեցել է 3 մլն դրամ, անկանխիկ՝ 106 հազար դրամ: Փոխարենը հայտարարագրել է հանձնած ավանդներ, որը տարվա վերջին կազմել է 69 մլն 398 հազար դրամ: