Այո՛, պետք է բացահայտել և մեղավորներին պատժել, բայց ոչ այնպես, ինչպես անում են վերջին երեք տարում. Ռոբերտ Քոչարյան
«Երբ նախագահ դարձա Հայաստանում, առողջապահության համակարգն ամբողջությամբ պետական էր, մի քանի փոքր սեգմենտ կիսամասնավոր էր։ Երբ սկսում էինք բարեփոխումները, փորձեցինք ուսումնասիրել աշխարհի լավագույն փորձը, ընտրում էինք երկրներ, որոնք համաչափ են մեր բնակչության և տարածքի առումով։ Որոշեցինք որդեգրել երկու սկզբունք։ Նախ, որոշեցինք ֆինանսավորել հիվանդին, այլ ոչ թե հիվանդանոցը։ Երկրորդ, հիվանդն իրավունք ուներ ընտրել իր բժշկին։ Այս երկու սկզբունքների վրա էր կառուցվում բարեփոխումների ամբողջ փաթեթը»։
Այս մասին առողջապահության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով առողջապահական համակարգում կոռուպցիոն դեպքերին:
«Սկզբում ՀՀ բյուջեն շատ փոքր էր, 400-500 մլն դոլարի չափով, պետպատվերի շրջանակում բուժվող հիվանդությունների ցանկը շատ փոքր էր, գումարը՝ շատ ավելի փոքր: Բյուջետային միջոցների ավելացմանը զուգահեռ այդ նպատակների համար հատկացվող գումարը նույնպես ավելանում էր։ Հասկանալի էր, որ բյուջետային միջոցների բաշխումն իր հետ բերում էր նաև կոռուպցիոն ռիսկեր, որովհետև հիվանդը որոշում է ուր գնալ մինչև որոշակի աստիճան։ Դրանից հետո պարզվում է, որ մի հիվանդանոցում պետպատվերը սպառվել է, մյուսում չի սպառվել։ Սկսվում են կոռուպցիոն ռիսկերի դրսևորումներ, և որքան հասկանում եմ, այդ երևույթը մինչ օրս էլ մնացել է։
Ոչ թե մեր գաղափարն էր սխալ, այլ այն մրցակցությունը, որը պետք է ձևավորվեր ոլորտում այդ քաղաքականության շնորհիվ, զսպվում էր այդ կարգի միջամտություններով։ Սրան զուգահեռ, որոշեցինք ունենալ նաև և մասնավոր, և պետական հատված։ Հիվանդանոցների մի մասը մասնավորեցվեց։ Ծանր որոշում էր։ Մտածում էինք՝ ինչ արդյունք կտա սա։ Հիվանդանոց այցելելիս տեսնում էի և՛ շենքային պայմանները, և՛ տեխնիկական հագեցվածությունը, հասկանում էի, որ առանց մասնավոր ներդրումների հնարավոր չէ առաջ շարժվել։ Փորձեցինք համատեղել պետականն ու սեփականը։ Գաղափարն այն էր, որ մրցակցությունը մի ընդհանուր մոդելի բերվեր։
Եթե համակարգում եղել են կոռուպցիոն դեպքեր, դրանք պարտադիր պետք է բացահայտել։ Կոռուպցիոն գործարքները չբացահայտելը նշանակում է՝ խրախուսել նման գործարքներ ներկայի և ապագայի համար։ Այո՛, պետք է բացահայտել և մեղավորներին պատժել։ Բայց ոչ այնպես, ինչպես անում են վերջին երեք տարում, երբ բոլորին ուղղակի, առանց որևէ հիմքերի անվանում են գող, ավազակ, հատկապես եթե նրանց քաղաքական հայացքները չեն համընկնում իշխող թիմի հայացքների հետ»,-ասել է Երկրորդ նախագահը։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում