Մենք հիմա իրավունք չունենք արխային ջուր խմելու (տեսանյութ)
Մենք ընդհանրապես մտահոգված ենք մեր ջրերի որակով և պատճառը ոչ միայն այն է, որ մի քանի աղբյուր անցան թշնամու, այլ ընդհանրապես մեր մոնիթորինգի, մեր վերահսկողության և կառավարման հանդեպ չկա վստահությու։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Էկոլուր» հասարակական տեղեկատվական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանը։
Փորձագետի խոսքով, շատերն ասում են, որ հնարավոր է վերահսկել մեր ջրային ռեսուրսները քանի որ ակունքը գիտենք, սակայն, ըստ նրա, չկա վստահություն հրապարակված տվյալների նկատմամբ։
Նա օրինակ բերեց օրերս Սիսիանի՝ ջրից թունավորման դեպքին, երբ «Վեոլիա» ջուրը և ԱՆ-ն տարբեր մեկնաբանություններ էին տվել։
Հարցին՝ բազմաթիվ ջրային տարածքներ անցան թշնամու վերահսկողության տակ, դա մեր էկոլոգիական միջավայրի վրա ՞ինչ ազդեցություն է թողել, Զարաֆյանը պատասխանեց․
«Եթե ջրային հոսքը բաժանված է մի քանի երկրների մեջ, որոնք ունենք թշնամական վերաբերմունք, դա իհարկե խնդիր է, ոնց կարող ենք ասել, որ խնդիր չէ»,- ասաց նա։
Մանրամասն՝ Yerevan.Today-ի տեսանյութում։


















































Հավանաբար ԱԱԾ աշխատողները գտել իշխանությանը լոյալ քահանաների, իրենց են դիմել, ինձ չեն դիմել. Տեր Նշա...
Տարոն Մարգարյանը կգործուղվի Մոսկվա
44-օրյա պատերազմը սկսվել է երկու պատճառով․ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ
Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն է ներկայացվել
Պոլսո Հայոց Պատրիարքը չի հստակեցնում՝ դե՞մ է Կաթողիկոսի հեռացման պահանջին, թե ոչ
«Ձեր ուսանողը չեմ, որ ինձ հարցեր տաք», «Պարտավոր եք դրսևորել պատշաճ վարքագիծ, ավել բան մի՛ ասեք»
Սի Ծինփինը ներկայացրել է Չինաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյ...
«Հերյուրանք է». Գագիկ Բեգլարյանը՝ Ավինյանի համար ձայներ ապահովելու եւ փողերի լվացման մասին
Խիստ ծանր հիվանդություններից բացի բոլորը պետք է զորակոչվեն բանակ․ Գեղամ Նազարյան
Այո’, թող Արթիկի ՔԿՀ պետի տեղակալը և ընտանիքը հետևություն անեն. Գալյանը՝ Զորական գյուղում պատանու ծե...