Չերչեսովը պատմել է, թե ինչու է Արսեն Զախարյանին հրավիրել Ռուսաստանի հավաքական
Ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովն անդրադարձել է Մոսկվայի «Դինամոյի» 17-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանին: Ավելի վաղ հայ ֆուտբոլիստն ընդգրկվել է Եվրո-2020-ին պատրաստվող Ռուսաստանի հավաքականի ընդլայնված կազմում:
«Մենք չենք նայում տարիքին: Նայում ենք նրան, թե ինչպես է ֆուտբոլիստը խաղում ու զարգանում: Զախարյանը կարող է հանդես գալ մի քանի դիրքերում, նա իրեն դրսևորեց երիտասարդական Եվրոյում: Գումարած դրան՝ մենք կարող ենք ավելի լավ ծանոթանալ խաղացողներին, որպեսզի կայացնենք որոշում»- Չերչեսովի խոսքը մեջբերում է sport24-ը:
Ռուսաստանի հավաքականի մարզիչը հայտնել է նաև, որ Եվրո-2020-ի վերջնական հայտացուցակն ամենաուշը կհրապարակվի մինչև հունիսի 1-ը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում Արսեն Զախարյանը «Դինամոյի» կազմում մասնակցել է 12 հանդիպման, դարձել 2 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ:
Այս տարվա մարտին Զախարյանը Ռուսաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականի կազմում մասնակցում էր Եվրո-2021-ի եզրափակիչ մրցաշարին: Նա Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կազմում գոլի հեղինակ դարձած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է: Իսլանդիայի Մ-21 հավաքականի դեմ խաղում հայ ֆուտբոլիստը ռեկորդը սահմանել էր 17 տարեկան, 27 օրականում: Մինչև այս Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կազմում գոլի ամենաերիտասարդ հեղինակն էր Ֆյոդոր Սմոլովը, որն աչքի էր ընկել 18 տարեկան 17 օրականում:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...