Հանրային հեռուստաընկերությունը ՄԻՊ-ին քաղաքականացնում է, չի լուսաբանում Պաշտպանի հայտարարությունները Սյունիքի վերաբերյալ, չի լուսաբանել այցը Սյունիք. Արման Թաթոյան
Հանրային հեռուստաընկերությունը անկախ մարմնին` Մարդու իրավունքների պաշտպանին քաղաքականսցնում է։ Այս մասին այսօր Հանրայինի եթերում հայտնեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Մարդու իրավունքների պաշտպանը հենց Հանրային հեռուստաընկերության եթերում վերահաստատեց իր դիրքորոշումը, որ հեռուստաընկերությունը գրեթե չի լուսաբանում Պաշտպանի հայտարարությունները, որոնք վերաբերում են Սյունիքում առկա իրավիճակին, սահմանային բնակիչների խնդիրներին:
«Ես ասել եմ` ՄԻ պաշտպանի հայտարարությունները Սյունիքի հետ կապված Հանրայինը չի լուսաբանում։ Հանրայինը չի լուսաբանել նաև իմ ու ՀՀ նախագահի համատեղ այցը Սյունիքը, հովիվի քաշքշոցը ադրբեջանցիների կողմից չի լուսաբանվել։ Խնդիրն այն է, որ մեսիջները պետք է փոխանցվեն, ՄԻՊ հայտարարությունները կարևոր են, քանի որ պարունակում են կոնկրետ ուղերձներ և անհրաժեշտ են հետագայում մարդկանց իրավունքներն ավելի արդյունավետ պաշտպանելու համատեքստում»,- ասել է Թաթոյանը:
Հանրայինի տաղավար հրավիրած լրագրող Պետրոս Ղազարյանն ասաց, որ Հանրայինը նախագահի այցը լուսաբանել է և հավելեց. «Ես ուզում եմ Ձեզ հիշեցնել, որ Դուք իշխանության հակառակ կողմը չեք, և եթե ինչ-որ մեկը Ձեզ Ձեր ուզած ձևով չի լուսաբանում, դա ավտոմատ չի նշանակում դառնալ իշխանական քարոզ, իսկ եթե այդպես է, ինչպես Դուք եք պնդում, ուրեմն Դուք ընդդիմադիր եք»:
Հակադարձելով՝ Արման Թաթոյանն ասաց, որ եկել է հարցազրույցի և ոչ թե Ղազարյանի գնահատականների համար:
«Դուք հիմա գնահատականներ եք տալիս և նաև շահարկող բնույթի խոսքեր ասում: Խնդրում եմ այդպես չանել, իջացրեք ձեր տոնը: Ես եկել եմ այստեղ՝ հարցեր լսելու և հարցերին պատասխաններ տալու»,- ասաց Թաթոյանը:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում