Դաժան պարտությունից հետո գործող իշխանությունը փորձում է շարունակել սոցիալական պոպուլիզմը, որն ընչազուրկ մարդկանց մոտ դեռ աշխատում է
Դաժան պարտությունից հետո գործող իշխանությունը (կներեք, որ «իշխանություն» բառն եմ օգտագործում իրենց նրանց մասին խոսելիս) փորձում է շարունակել սոցիալական պոպուլիզմը, որն ընչազուրկ մարդկանց մոտ դեռ աշխատում է։
Հերթով գանք՝
- նրանք խոստանում էին տնտեսական հեղափոխություն,
- սոցիալական ռևանշ (վերաբաշխել ունեցվածքը հարուստներից աղքատներին),
- արժանապատիվ ապագա (ըստ երևույթին դա աղքատության հաղթարում պետք է նշանակեր),
- արդարություն, որի տակ, ըստ «ժողովրդի» արձագանքների պետք էր հասկանալ հարուստներին, նախկին իշխանավորներին լցնել բանտերը, իսկ ոմանց ցուցադրական նվաստացնել,
- «իշխանությունը վերադարձնել ժողովրդին», ինչի կոնկրետ բովանդակությունը շատ դժվար է հասկանալ և այլն։
Հիմա փորձենք ռացիոնալ կերպ գնահատել, թե տնտեսական զարգացման համար ինչ նախապայմաններ են պետք։
Տնտեսական զարգացման համար պետք են մի շարք առաջնային նախապայմաններ․
- սեփականության անձեռնմխելիություն, որը տնտեսության զարգացման համար ավելի կարևոր է, քան արդար ընտրություններն ու պայմանական դեմոկրատիան (դա իմ տեսակետը չէ, այլ աշխարհի ամենահանրաճանաչ տնտեսագետների կարծիքն է),
- քաղաքական համակարգի կայունություն, որը կկարողանա երկար ժամանակ ապահովել պետության կայունությունը և ընտրված քաղաքական կուրսի երկարաժամկետ ապոհովումը,
- դատական համակարգի անկախությունը (գոնե տնտեսական գործերում) քաղաքական համակարգից։
Վերը ասվածը չի նշանակում, որ ես դեմ եմ արդար ընտրություններին, կամ ժողովրդավարությանը, սակայն տնտեսության զարգացման և վերը նշված խմբավորման խոստումների համար դրանք առանցքային չեն (ցանկալի են, բայց պարտադիր չեն), ինչի օրինակները կարող ենք տեսնել Չինաստանում, Հարավային Կորեայում (որի տնտեսական զարգացումը սկսվել է ավտորիտար ռեժիմների պայմաններում), Սինգապուրում և այլն, օրինակները շատ են։
Ինչի եմ սա ասում։ Գործող «իշխանությունն» այս երեք տարիների ընթացքում ամեն ինչ ճիշտ հակառակն է արել ու եթե հնարավորություն ունենա, նույն կերպ շարունակելու է։ Այնպես որ աղքատ, բայց հպարտ քաղաքացիների հույսերը, որ այս ռեժիմի պայմաններում կարող է տնտեսական զարգացում լինել, սին են և խաբուսիկ։


















































Հայաստանը թույլ օղակն է, որի հաշվին մյուսները լուծում են իրենց խնդիրները. Ստեփան Դանիելյան
ՀՀ-ում արժեքային ճգնաժամ է և լուծումը կուսակցությունների ծիրում չի գտնվում, այլ հանրային շարժման դաշտում է. Դանիելյան
ՌԴ-ի նկատմամբ ճնշումները շատանում են եւ նա փորձում է անընդհատ մեր հաշվին զիջումների գնալով պահել իր դիրքերը. քաղաքագետ
Ամեն ինչ նոր է սկսվում. Ստեփան Դանիելյան
Կա՞ արդյոք քաղաքացիական հասարակություն Հայաստանում. Ստեփան Դանիելյան. (տեսանյութ)
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին