Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կենտրոնականի համայնքային ոստիկանները հայտնաբերել են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցուց գողություն կատարած տղամարդուն (տեսանյութ) Հայտարարություն Սահմանվել է երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների ընդունելության և ավարտական միասնական կարգը Ցուցահանդես՝ Բեռլինի թանգարաններից ընտրված բացառիկ ցուցանմուշներով Դահուկորդները հինգ ժամ մնացել են ճոպանուղիներում Կադրային տեղափոխություններ` պարեկային ծառայության ղեկավար և սպայական կազմում Վենսը Հայաստանից հետո անմիջապես Ադրբեջան չի մեկնի. Euronews Աբու Դաբիում ավարտվել են Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Մադրիդի «Ռեալի» առաջատարները դժգոհ են Արբելոայի տակտիկական որոշումներից Ինտերը հաղթեց Տորինոյին և դուրս եկավ կիսաեզրափակիչ Կողմերը համաձայնել են պահպանել պայմանագրի պայմանները և սկսել բանակցություններ նոր համաձայնագրի շուրջ Ռոնալդուն մտադիր է դադարեցնել ակումբում հայտարարած իր գործադուլը և վերադառնալ խաղադաշտ

Կենտրոնականի համայնքային ոստիկանները հայտնաբերել են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցուց գողություն կատարած տղամարդուն (տեսանյութ)ՀայտարարությունՍահմանվել է երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների ընդունելության և ավարտական միասնական կարգըՑուցահանդես՝ Բեռլինի թանգարաններից ընտրված բացառիկ ցուցանմուշներովԴահուկորդները հինգ ժամ մնացել են ճոպանուղիներումԿադրային տեղափոխություններ` պարեկային ծառայության ղեկավար և սպայական կազմումՎենսը Հայաստանից հետո անմիջապես Ադրբեջան չի մեկնի. EuronewsԱբու Դաբիում ավարտվել են Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններըՄադրիդի «Ռեալի» առաջատարները դժգոհ են Արբելոայի տակտիկական որոշումներիցԻնտերը հաղթեց Տորինոյին և դուրս եկավ կիսաեզրափակիչԿողմերը համաձայնել են պահպանել պայմանագրի պայմանները և սկսել բանակցություններ նոր համաձայնագրի շուրջՌոնալդուն մտադիր է դադարեցնել ակումբում հայտարարած իր գործադուլը և վերադառնալ խաղադաշտՀույսի սերմնացաններ. Հռոմի պապը՝ Փաշինյանի և Ալիևի մասինՌոմանոս Պետրոսյանի անունով WhatsApp-ում կեղծ օգտահաշիվ է բացվելՔիմ Քարդաշյանի և Լյուիս Համիլթոնի նոր սիրավեպը ընթանում է ծայրահեղ զգուշությամբՆման պապիկներ ունենալն արդեն կյանքի հաղթանակ է. Էդի Մերֆին և Մարտին Լոուրենսը պապիկ են դառնալու Իտալիայի գավաթ․ «Ինտեր»-ը հաղթեց «Տորինո»-ին և դուրս եկավ կիսաեզրափակիչՎստահ եմ՝ լավագույնս հանդես կգաք և պատվով կներկայացնեք մեր երկիրըԵս ուզում եմ լավ խաղալ, որ թիմը հաղթի․ ՅամալԱՄՆ-ն թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենք մշակի. ՎենսԿան հարցեր, որ պետք է քննարկվեն. Սիմոնյանը՝ ԼավրովինՀայաստանը չի կարծում, որ պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից. Ալեն Սիմոնյանը՝ Սերգեյ ԼավրովինԵլիսեյան պալատը ո՛չ հաստատել է, ո՛չ էլ հերքել այս տեղեկատվությունը. ՊեսկովՄոսկվայի պայմաններից մեկը Դոնբասի միջազգային ճանաչումն է որպես Ռուսաստանի տարածքՆույնականացման քարտերի և անձնագրերի նոր համակարգը պետք է այս տարի ավելի ուշ գործարկվիՄադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվել են 19, Դավիթ Ալավերդյանը՝ 16 տարվա ազատազրկմանՆյու Յորքում ձնաբքից հետո ձյան և աղբի լեռներ են կուտակվել․ CBSԱվագանու անդամները կկարողանան հետ վերցնել հրաժարականի դիմումըԳյումրի-Բավրա ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է«Ռոսիա Մոլ»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրելՇիրակի քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակությամբ ալկոհոլային կեղծ խմիչքներ, հումք և սարքեր (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանովՄենք հույս ունենք, որ պատերազմի արագ ավարտից հետո կկարողանանք սկսել Ուկրաինայի վերակառուցման մեծ ծրագիրը. ՏուսկՀեռուստաընկերություններին կառաջարկվի պետական ֆինանսավորում մանկական և կրթական հաղորդումների համար. ՀՌՀ նախագահՎեդիի մի շարք հասցեների կդադարեցվի գազամատակարարումըԲաքվում հրապարակել են Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Դավիթ Բաբայանի և մյուսների դատավճիռըՊՆ և ԱԱԾ սահմանապահ զորքերի որոշ ծառայողներ բյուջեի հաշվին բնակարան ձեռք բերելու հնարավորություն կստանան (տեսանյութ)«Դրիֆթ»-ից՝ հատուկ պահպանվող տարածք (տեսանյութ)Մինեսոտայից արտաքսվել է ավելի քան 4 հազար անօրինական միգրանտՈւկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ առաջընթաց կա․ ԴմիտրիևՔննիչները կանցկացնեն «համալիր հետաքննությունՄեր ընկերությունները բացահայտ դուրս են մղվում Վենեսուելայից. ԼավրովՉինաստանը կշարունակի հանդես գալ որպես կայունություն ապահովող ուժԻրանի գերագույն առաջնորդը «պետք է լրջորեն մտահոգ լինի»Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Արարատի մարզումԲոլորը գիտեն, որ այս իրավիճակը կհասնի իր տրամաբանական ավարտին․ ՎենսԵս Չինաստան եմ գնալու ապրիլին, իսկ նա այստեղ կգա այս տարվա վերջում. ԹրամփՎարչական վարույթների մեծ մասը բովանդակային բնույթ ունի և ուղղված չէ խոսքի ազատության սահմանափակմանըՍահմանվել են Սևանա լճից սիգի արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակն ու ժամկետներըՀայաստանում 100 տարեկան անձինք միանվագ 1 մլն դրամ կստանան
Հայաստան

Գյուղատնտեսության անկումը անտերության, ճիշտ քաղաքականություն չիրականացնելու հետեւանք է․նախկին փոխնախարար

Երբ գյուղատնտեսությունը համարվում է գերակա ոլորտ, եւ այդ ոլորտի քաղաքականություն մշակող գերատեսչություն չկա, դա իր բոլոր լավ եւ վատ կողմերով նշանակում է՝ արվել է, որ կոնկրետ վնաս տան պետության համախառն արտադրանքին, ոլորտին, քաղաքացուն։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը:

«2 տարուց ավելի է՝ փակված է Գյուղատնտեսության նախարարությունը, հետեւանքները ինձնից լավ եք տեսնում ե՛ ընդհանուր գյուղմթերքի թանկացում, ե՛ւ ոլորտային բավականին լուրջ խնդիրներ, առավել եւս՝ պատերազմի ընթացքում տեսանք որոշակի մթերքների խնդիր, պարենային անտանգության խնդիր, հացի հետ կապված խնդիր եւ ամենակարեւորը՝ զբաղվածության ընդհանուր անկում»,- ասաց Հարությունյանը։

Ազգային վիճակագրական ծառայության վերջին օրերի հրապարակած տվյալների համաձայն ՝ գյուղատնտեսությունն առաջին եռամսյակի արդյունքներով 1 % անկում է գրանցել։ Վիճկոմի տարեսկզբին հրապարակած տվյալների համաձայն՝ գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը 2020թ-ի հունվար-դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել էր 1.4%-ով:

«Այդ թվերը չեն արտահայտում իրականությանը։ Ընդհանուր առմամբ անկումը հետեւանք է լրիվ անտերության, չիրականացվող ճիշտ քաղաքականության, առավել եւս՝ ոլորտի հետ կապված չկան կոնկրետ համակարգողներ, իրականացնողներ եւ այդ խնդիրները վերլուծողներ։ Երբ Վիճկոմիտեն հրապարակում է պաշտոնական թվերը, դա չպետք է դիտարկել ուղղակի որպես չոր ու ցամաք թիվ, եւ երբ դրական է, սկսել անընդհատ ասել՝ դրական է, լավ է, եւ մինուսի դեպքում էլ փոքրացնելով ասել։ Իրականության մասին է պետք խոսել, այսօրվա -1-ը կարող է +10 դառնալ ճիշտ քաղաքականության դեպքում»,- նշեց Գյուղատնտեսության նախկին փոխնախարարը։

Նրա դիտարկմամբ՝ եթե Կառավարությունը ոչինչ չաներ, գուցե ավելի լավ ստացվեր, իներցիայով ամեն ինչ առաջ կգնար։

«Երկար ժամանակ փորձում էի մեղմացնել, ցույց տալ, որ վաղը կհասկանան, վաղը կլսեն, վաղը կշտկեն, բայց ոչ, դանակը ոսկորին է հասել, էլ տեղ չկա։ Համբերության բաժակը դարձել է համբերության դույլ, դույլը՝ տարա»,- ընդգծեց նա։

Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական խորհրդատվության նորարությունների եւ մոնիթորինգի վարչության տարբեր մարզերի բաժինների 69 աշխատակից է կրճատվել։ Նրանք օրեր առաջ Կառավարության դիմաց իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել։ Էկոնոմիկայի նախարարն ասել էր, որ կրճատումը կապված է նրանց գործառույթները այլ մարմիններին պատվիրակելու հետ։ Աշոտ Հարությունյանը չցանկացավ մեկնաբանել՝ նախարարի պարզաբանման հիմնավոր լինել կամ չլինելը, բայց նկատեց, որ այդ աշխատակիցների արտադրողականությունը ցածր չի եղել, եւ միայն պետք էր նրանց աշխատեցնել։

«Դուք ի՞նչ քաղաքականություն եք մշակել, որ ներքեւը չի կատարել։ Կամ դուք էդ ո՞ր ահազանգն եք լսել, մտցրել հայեցակարգի մեջ։ Ոլորտում որոշ մարդիկ կային, որ չնչին աշխատավարձով ինչ-որ գործառույթներ են իրականացնում, դա էլ են փակում։ Փոխարենը ատամը բուժեն, գլուխն են կտրում։ Չկա մարդ, չկա պրոբլեմ։ Չի կարելի, մարդիկ ընտանիք են պահում, վերլուծե՞լ եք՝ այդ մարդիկ ինչ խնդիրներ ունեն, ինչի կարիք ունեն, աշխատանքն էլ ծփում է, մարդը մի տեղից դուրս է գալու՝ գնա մեկ այլ տեղ։ Գյուղատնտեսությունը դարձրել են գյուղանտնտեսություն, այդքան լավ տեղեր կան, գնացեք աշխատեք, այդ ո՞ր տեղերն են, կոնկրետ ցույց տվեք, ես վաղը կգնամ, 5 հոգի էլ հետս կտանեմ»,- նշեց նախկին փոխնախարարը։

Անդրադառնալով Թուրքիայի հետ սահմանը բացելու վերաբերյալ խոսակցություններին եւ դրա ազդեցությունը Հայաստանի գյուղատնտեսության վրա, նախկին փոխնախարարը նախ նշեց՝մարդկային տեսանկյունից այդ մասին խոսել չի կարելի, «մեր վերքերը թարմ են», ապա հավելեց՝ այդ կերպ խաչ կքաշենք գյուղատնտեսության վրա։

«Այլեւս ոչ մի մշակաբույս, գյուղմթերք մրցակցությանը չի դիմանալու։ Այնտեղ էներգակիրները էժան է, մենք կդառնանք տրանզիտ միջանցք։ Մի արեք նման բան, հակառակը մտածեք՝ ինչպես համախմբվենք, հզորանանք։ Վերլուծե՞լ եք, թե ինչու չի մշակվում վարելահողերը, ուղղություն տվե՞լ եք․․․Օրինակ, Թուրքիայում աճեցված լոլիկը ինքնարժեքով ավելի ցածր է քան տեղականը, այդ դեպքում ջերմոցաշինությանն ինչո՞ւ եք պետության սուղ միջոցներից տվել, այդ դեպքում 2 կողմից են վնաս տալիս»,- ասաց Հարությունյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։