Ախր ես տեսել եմ պոստից լացելով ձեր փախնելը, պոստում մնացողի զապաս պատրոնը ձեր ճանապարհի համար վերցնելը… Մի բուռ Արցախ չկարողացանք պահենք…
Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ուշադիր կարդացեք այս արժանապատիվ հայ երիտասարդի միտքը, ով վտանգել է իր կյանքը՝ հանուն բոլորիս․․․
Սուրենին անգամ ծանր վիրավորումը չի զրկել կենսուրախությունից, լավատեսությունից, արդարությունից ու բանականությունից….
«Բայդենն էլ կճանաչի՞ ցեղասպանությունյունը….երևի… ի՞նչ կփոխվի մեր առօրյայում: կուրախանա՞ք….ձեզ լավ կզգա՞ք, որ ճանաչեց….ինչա՞ փոխվելու: Ուզում ե՞ք ճանաչի էն՝ ինչի հուշահամալիր այցելում եք միայն ապրիլի 24 -ին…. լավագույն դեպքում պլյուս- մինուս 2-3 անգամ…. Չեմ ուզում հավատալ նրան, որ 100 տարի հետո նույն ձև կվերաբերվեն Եռաբլրին… Էսօր մարդիկ կան՝ գնում են փի-առի համար…. ո՞ւմ ի՞նչ ցույց տան, ի՞նչ ապացուցեն: Էսօր փոստեր մի արեք, որ հիշում եք ու պահանջում ….
Ախր ես տեսել եմ պոստից լացելով ձեր փախնելը…. պոստում մնացողի զապաս պատրոնը ձեր ճանապարհի համար վերցնելը… էկեք էսօր հարգեք ձեզ…. մաքրությունը, եթե կարաք գտնեք ձեր մեջ:
Գոնե էդ մի քիչ պահեք… գոնե մի բան արած կլինեք Արևմտյան Հայաստան եք ուզում: հազար ներողություն…. ո՞նց եք պահելու, ինչո՞վ եք պահելու, ո՞ր պետությանն եք խնդրելու պահի: Մի բուռ Արցախ չկարողացանք պահենք… իրոք չկարողացանք…
Հիմա ի՞նչ: Ճիշտ ժամանակնա գոնե մտածենք եղածը ո՞նց պահենք…. իրոք կորցնում ենք ուշքի էկեք»
Սուրեն Սամվելյան»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին