Վահան Քերոբյանը կրճատել է գյուղոլորտի 69 հաստիք. «Միտումը թուրքական ապրանքներ բերելն է». բողոքի ակցիա. (տեսանյութ)
Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության խորհրդատվության նորարությունների և մոնիտորինգի վարչության մարզային բաժինների 69 հաստիք կրճատվում է. աշխատակիցները ակցիա են անում կառավարության մոտ։
Աշխատակիցներից մեկը ներկայացնելով իրավիճակը՝ նշեց. «Գյուղացիներն այսօր մեր կարիքն ունեն՝ բուժման աշխատանքներում խորհրդատվություն, պրոֆիլակտիկ աշխատանքներում խորհրդատվություն, մենք անընդհատ պետք է լինենք գյուղացու կողքին, որ գյուղատնտեսությունը զարգանա:
Ոլորտի մասնագետներին կրճատելով գյուղատնտեսությունը չի զարգանա:
Սա մեծ հարված է ոլորտին, գյուղացին կմնա մենակ»:
Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեական խորհրդատվության նորարությունների և մոնիտորինգի վարչության Արագածոտնի բաժնի գլխավոր խորհրդատուն էլ ասաց. « Կարող ենք ասել, որ խաչ ենք քաշում գյուղատնտեսության ոլորտի վրա: Եթե Հայաստանում գյուղատնտեսությամբ զբաղվում է 30 տոկոսը, այսպես խաչ կքաշենք գյուղատնտեսության վրա, առանց այն էլ չունենք գյուղնախարարություն»:
Նա տեղեկացրեց, որ ապրիլի 27-ի ժամը 18:15-ին մալբրիով գրություն է եկել իրենց, որ օպտիմալացվել են. «Իբր մոնիտորինգներ են արել, արդյունավետություն են գնահատել և այդ արդյունավետության հիման վրա է նման որոշում կաացվել»,- ասաց նա:
Հարցին՝ թե ինչո՞ւ են որոշել նման բան անել, միտումը ո՞րն է, նա կարծիք հայտնեց, որ միտումը թուրքական շուկա մտնելն է, թուրքական ապրանքներ բերելն է. «Նախարար պարոն Վահան Քերոբյանը հենց եկավ նախարարություն, սկզբից ասաց, որ ավելի լավ է թուրքական շուկան բացվի, թուրքամետ քաղաքականություն ենք անում, գյուղոլորտով 10 տոկոսը զբաղվի»:
Տարբեր շրջանների վարչության աշխատակիցները նշեցին՝ բոլորն ունեն բարձրագույն կրթություն, իրենց խորհրդատվությունների կարիքն, իրոք, ունեն գյուղատնտեսները, իրենց խորհուրդների շնորհից գյուղատնտեսները կարողանում են իրենց գործելաոճում նորարարություններ մտցնել:
«Փաստի առաջ ենք կանգնել՝ մասնագետներ ենք, բայց մեզ գործից տուն են ուղարկում»,- ասաց Լոռու բաժնի ավագ խորհրդատուն:
«Մեր հանրապետությունը սակավահող երկիր է համարվել, 460 հազար հեկտար վարելահող ունենք, 50 տոկոսը չի մշակվում, սրանից հետո այդ տոկոսը կավելանա»,- նշեց մեկ այլ աշխատակից:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում