Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կենտրոնականի համայնքային ոստիկանները հայտնաբերել են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցուց գողություն կատարած տղամարդուն (տեսանյութ) Հայտարարություն Սահմանվել է երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների ընդունելության և ավարտական միասնական կարգը Ցուցահանդես՝ Բեռլինի թանգարաններից ընտրված բացառիկ ցուցանմուշներով Դահուկորդները հինգ ժամ մնացել են ճոպանուղիներում Կադրային տեղափոխություններ` պարեկային ծառայության ղեկավար և սպայական կազմում Վենսը Հայաստանից հետո անմիջապես Ադրբեջան չի մեկնի. Euronews Աբու Դաբիում ավարտվել են Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Մադրիդի «Ռեալի» առաջատարները դժգոհ են Արբելոայի տակտիկական որոշումներից Ինտերը հաղթեց Տորինոյին և դուրս եկավ կիսաեզրափակիչ Կողմերը համաձայնել են պահպանել պայմանագրի պայմանները և սկսել բանակցություններ նոր համաձայնագրի շուրջ Ռոնալդուն մտադիր է դադարեցնել ակումբում հայտարարած իր գործադուլը և վերադառնալ խաղադաշտ

Կենտրոնականի համայնքային ոստիկանները հայտնաբերել են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցուց գողություն կատարած տղամարդուն (տեսանյութ)ՀայտարարությունՍահմանվել է երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների ընդունելության և ավարտական միասնական կարգըՑուցահանդես՝ Բեռլինի թանգարաններից ընտրված բացառիկ ցուցանմուշներովԴահուկորդները հինգ ժամ մնացել են ճոպանուղիներումԿադրային տեղափոխություններ` պարեկային ծառայության ղեկավար և սպայական կազմումՎենսը Հայաստանից հետո անմիջապես Ադրբեջան չի մեկնի. EuronewsԱբու Դաբիում ավարտվել են Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններըՄադրիդի «Ռեալի» առաջատարները դժգոհ են Արբելոայի տակտիկական որոշումներիցԻնտերը հաղթեց Տորինոյին և դուրս եկավ կիսաեզրափակիչԿողմերը համաձայնել են պահպանել պայմանագրի պայմանները և սկսել բանակցություններ նոր համաձայնագրի շուրջՌոնալդուն մտադիր է դադարեցնել ակումբում հայտարարած իր գործադուլը և վերադառնալ խաղադաշտՀույսի սերմնացաններ. Հռոմի պապը՝ Փաշինյանի և Ալիևի մասինՌոմանոս Պետրոսյանի անունով WhatsApp-ում կեղծ օգտահաշիվ է բացվելՔիմ Քարդաշյանի և Լյուիս Համիլթոնի նոր սիրավեպը ընթանում է ծայրահեղ զգուշությամբՆման պապիկներ ունենալն արդեն կյանքի հաղթանակ է. Էդի Մերֆին և Մարտին Լոուրենսը պապիկ են դառնալու Իտալիայի գավաթ․ «Ինտեր»-ը հաղթեց «Տորինո»-ին և դուրս եկավ կիսաեզրափակիչՎստահ եմ՝ լավագույնս հանդես կգաք և պատվով կներկայացնեք մեր երկիրըԵս ուզում եմ լավ խաղալ, որ թիմը հաղթի․ ՅամալԱՄՆ-ն թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենք մշակի. ՎենսԿան հարցեր, որ պետք է քննարկվեն. Սիմոնյանը՝ ԼավրովինՀայաստանը չի կարծում, որ պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից. Ալեն Սիմոնյանը՝ Սերգեյ ԼավրովինԵլիսեյան պալատը ո՛չ հաստատել է, ո՛չ էլ հերքել այս տեղեկատվությունը. ՊեսկովՄոսկվայի պայմաններից մեկը Դոնբասի միջազգային ճանաչումն է որպես Ռուսաստանի տարածքՆույնականացման քարտերի և անձնագրերի նոր համակարգը պետք է այս տարի ավելի ուշ գործարկվիՄադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվել են 19, Դավիթ Ալավերդյանը՝ 16 տարվա ազատազրկմանՆյու Յորքում ձնաբքից հետո ձյան և աղբի լեռներ են կուտակվել․ CBSԱվագանու անդամները կկարողանան հետ վերցնել հրաժարականի դիմումըԳյումրի-Բավրա ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է«Ռոսիա Մոլ»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրելՇիրակի քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակությամբ ալկոհոլային կեղծ խմիչքներ, հումք և սարքեր (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանովՄենք հույս ունենք, որ պատերազմի արագ ավարտից հետո կկարողանանք սկսել Ուկրաինայի վերակառուցման մեծ ծրագիրը. ՏուսկՀեռուստաընկերություններին կառաջարկվի պետական ֆինանսավորում մանկական և կրթական հաղորդումների համար. ՀՌՀ նախագահՎեդիի մի շարք հասցեների կդադարեցվի գազամատակարարումըԲաքվում հրապարակել են Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Դավիթ Բաբայանի և մյուսների դատավճիռըՊՆ և ԱԱԾ սահմանապահ զորքերի որոշ ծառայողներ բյուջեի հաշվին բնակարան ձեռք բերելու հնարավորություն կստանան (տեսանյութ)«Դրիֆթ»-ից՝ հատուկ պահպանվող տարածք (տեսանյութ)Մինեսոտայից արտաքսվել է ավելի քան 4 հազար անօրինական միգրանտՈւկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ առաջընթաց կա․ ԴմիտրիևՔննիչները կանցկացնեն «համալիր հետաքննությունՄեր ընկերությունները բացահայտ դուրս են մղվում Վենեսուելայից. ԼավրովՉինաստանը կշարունակի հանդես գալ որպես կայունություն ապահովող ուժԻրանի գերագույն առաջնորդը «պետք է լրջորեն մտահոգ լինի»Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Արարատի մարզումԲոլորը գիտեն, որ այս իրավիճակը կհասնի իր տրամաբանական ավարտին․ ՎենսԵս Չինաստան եմ գնալու ապրիլին, իսկ նա այստեղ կգա այս տարվա վերջում. ԹրամփՎարչական վարույթների մեծ մասը բովանդակային բնույթ ունի և ուղղված չէ խոսքի ազատության սահմանափակմանըՍահմանվել են Սևանա լճից սիգի արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակն ու ժամկետներըՀայաստանում 100 տարեկան անձինք միանվագ 1 մլն դրամ կստանան
Հայաստան

«Այս ամենը կապ ունի ամսի 21-ի ցույցերի հետ». ինչու է ՊԵԿ-ը կասեցրել Ագարակի տերմինալի աշխատանքը

Ագարակի մաքսային պահեստի լիցենզիայի ժամանակավոր դադարեցման պատճառը ուղեբեռների ռենտգեն սարքավորման անջատված լինելն է եղել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «ՎԻԼԱ ՏՐԱՆՍ» մաքսային միջնորդական ընկերության տնօրեն Արման Մաթեւոսյանը:

«ՊԵԿ նախագահի մաքսային գծով տեղակալ Շուշանիկ Ներսիսյանն հինգ րոպե մաքսային պահեստում գտնվելուց հետո խախտում է արձանագրել, որ տվյալ պահին նկարող ռեմտգեն սարքավորումն ուղղակի անջատված է եղել, սակայն իրենք ասում են՝ խափանված է։ Շուշանիկ Ներսիսյանը հարցրել է սարքը սարքին է, ասել են, որ անջատված է, հինգ րոպե շրջայց է կատարել, այնուհետեւ մեզ բանավոր տեղյակ են պահել , որ դեպի տերմինալ տարածման հայտարարագրեր չեն տրվելու, քանի որ փակում են տերմինալը։ Այն խափանված չէ, սարքին վիճակում է, մենք էլ համապատասխան մարմիններին գրությամբ դիմել ենք, որ սարքավորումները գան, միացնեն։ Սարքի անջատված լինելը հիմք ընդունելով որոշել են դադարեցնել տերմինալի աշխատանքը»,- ասաց նա:

Արման Մաթեւոսյանի խոսքով՝ Սիսիանի մաքսատանն այդ սարքավորումից չկա, սակայն դրա պատճառով մաքսատան աշխատանքը չի դադարեցվում։

«Մենք սարքը շատ քիչ ենք օգտագործում, քանի որ մեզ մոտ եկած բեռների 99 %-ը չափսերով շատ մեծ են եւ չեն տեղավորում սարքավորման մեջ։ Մեծ մասը լինում է երկաթ, շինարարության մեջ օգտագործվող բեռներ։ Սարքավորումն այդտեղ դրված է, բայց մենք չենք օգտագործում։ Ագարակ տերմինալում ոչ մի տնտեսվարող երբեք բողոք չի ներկայացրել որ իր ուղեբեռն այդ սարքավորումից չի օգտվել քանի որ մեր բեռների 99 մեծ չափսերի են քանի որ կարիք չկա սարքավորումն օգտագործելու»,-ասաց նա՝ հավելելով, որ այս ստուգումն անակնկալ է եղել:

Արման Մաթեւոսյանը համոզմունք հայտնեց, որ այս ամենը քաղաքական դրդապատճառներ ունի եւ քաղաքականացված է:

Նրա խոսքով, այս պահին բեռնավորված մոտ 80 մեքենա սպասում է Մեղրիի մաքսային կետում. «Մոտակա մաքսային պահեստը Մեղրիից գտնվում է 80 կմ հեռավորության վրա՝ Կապան քաղաքում։ Այնտեղ բեռ տեղափոխելն արդեն գումարների հետ է կապված։ Մենք ունենք կնքված պայմանագրեր տրանսպորտային ընկերությունների հետ, որոնց գումարը վճարվել է մինչեւ Մեղրի տեղափոխման համար»: Հիմա բոլոր վարորդները սպասում են, տեսնեն ինչ հանգուցալուծում կստանա հարցը: Հիմա եթե Ագարակի տերմինալը չկարողանանք օգտագործել, ամեն մեքենայի համար մեծ գումարներ պետք է վճարվեն եւ տրանսպորտային ընկերությունների համար դա ձեռնտու չէ:

Նույն խնդրի առնչությամբ «Ագարակ տերմինալ» ՍՊԸ-ի փոխտնօրեն Էմիլ Մկրտչյանը մեզ հետ զրույցում նշեց, որ սարքը, որ անջատած է եղել, միացնելու համար պետք էին մասնագետներ, որոնք պետք է գային Երեւանից, բայց մինչ այդ եկել է Շուշանիկ Ներսիսյանը։ «Դրանից հետո ամսի 19-ին խումբ է եկել տեսնելու համար թե ինչ թերություններ կան, ամեն ինչ նորմալ է եղել։ Բուն պատճառն ասում են, որ ռենգեն ապարատի չաշխատելն է: Բայց այսպիսի մի բան, խումբը եկել է ամսի 19-ին արձանագրել են, որ ռենգեն ապարատը չի աշխատում, նորմալ աշխատանքային գործընթացի դեպքում հենց հաջորդ օրը պետք է դադարեցնեին տերմինալի գործունեությունը,: Բայց տերմինալը փակվել է ամսի 22-ին բանավոր կերպով: Եթե մենք նորմալ պետություն ենք, ունենք նորմալ ՊԵԿ, պետք է ամսի 20-ին գրությամբ պետք է դադարեցնեին, բայց գրությունը եկել է ամսի 26-ին։ Այս ամենը կապ ունի ամսի 21-ի ցույցերի հետ»: