Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կենտրոնականի համայնքային ոստիկանները հայտնաբերել են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցուց գողություն կատարած տղամարդուն (տեսանյութ) Հայտարարություն Սահմանվել է երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների ընդունելության և ավարտական միասնական կարգը Ցուցահանդես՝ Բեռլինի թանգարաններից ընտրված բացառիկ ցուցանմուշներով Դահուկորդները հինգ ժամ մնացել են ճոպանուղիներում Կադրային տեղափոխություններ` պարեկային ծառայության ղեկավար և սպայական կազմում Վենսը Հայաստանից հետո անմիջապես Ադրբեջան չի մեկնի. Euronews Աբու Դաբիում ավարտվել են Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Մադրիդի «Ռեալի» առաջատարները դժգոհ են Արբելոայի տակտիկական որոշումներից Ինտերը հաղթեց Տորինոյին և դուրս եկավ կիսաեզրափակիչ Կողմերը համաձայնել են պահպանել պայմանագրի պայմանները և սկսել բանակցություններ նոր համաձայնագրի շուրջ Ռոնալդուն մտադիր է դադարեցնել ակումբում հայտարարած իր գործադուլը և վերադառնալ խաղադաշտ

Կենտրոնականի համայնքային ոստիկանները հայտնաբերել են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցուց գողություն կատարած տղամարդուն (տեսանյութ)ՀայտարարությունՍահմանվել է երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների ընդունելության և ավարտական միասնական կարգըՑուցահանդես՝ Բեռլինի թանգարաններից ընտրված բացառիկ ցուցանմուշներովԴահուկորդները հինգ ժամ մնացել են ճոպանուղիներումԿադրային տեղափոխություններ` պարեկային ծառայության ղեկավար և սպայական կազմումՎենսը Հայաստանից հետո անմիջապես Ադրբեջան չի մեկնի. EuronewsԱբու Դաբիում ավարտվել են Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններըՄադրիդի «Ռեալի» առաջատարները դժգոհ են Արբելոայի տակտիկական որոշումներիցԻնտերը հաղթեց Տորինոյին և դուրս եկավ կիսաեզրափակիչԿողմերը համաձայնել են պահպանել պայմանագրի պայմանները և սկսել բանակցություններ նոր համաձայնագրի շուրջՌոնալդուն մտադիր է դադարեցնել ակումբում հայտարարած իր գործադուլը և վերադառնալ խաղադաշտՀույսի սերմնացաններ. Հռոմի պապը՝ Փաշինյանի և Ալիևի մասինՌոմանոս Պետրոսյանի անունով WhatsApp-ում կեղծ օգտահաշիվ է բացվելՔիմ Քարդաշյանի և Լյուիս Համիլթոնի նոր սիրավեպը ընթանում է ծայրահեղ զգուշությամբՆման պապիկներ ունենալն արդեն կյանքի հաղթանակ է. Էդի Մերֆին և Մարտին Լոուրենսը պապիկ են դառնալու Իտալիայի գավաթ․ «Ինտեր»-ը հաղթեց «Տորինո»-ին և դուրս եկավ կիսաեզրափակիչՎստահ եմ՝ լավագույնս հանդես կգաք և պատվով կներկայացնեք մեր երկիրըԵս ուզում եմ լավ խաղալ, որ թիմը հաղթի․ ՅամալԱՄՆ-ն թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենք մշակի. ՎենսԿան հարցեր, որ պետք է քննարկվեն. Սիմոնյանը՝ ԼավրովինՀայաստանը չի կարծում, որ պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից. Ալեն Սիմոնյանը՝ Սերգեյ ԼավրովինԵլիսեյան պալատը ո՛չ հաստատել է, ո՛չ էլ հերքել այս տեղեկատվությունը. ՊեսկովՄոսկվայի պայմաններից մեկը Դոնբասի միջազգային ճանաչումն է որպես Ռուսաստանի տարածքՆույնականացման քարտերի և անձնագրերի նոր համակարգը պետք է այս տարի ավելի ուշ գործարկվիՄադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվել են 19, Դավիթ Ալավերդյանը՝ 16 տարվա ազատազրկմանՆյու Յորքում ձնաբքից հետո ձյան և աղբի լեռներ են կուտակվել․ CBSԱվագանու անդամները կկարողանան հետ վերցնել հրաժարականի դիմումըԳյումրի-Բավրա ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է«Ռոսիա Մոլ»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրելՇիրակի քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակությամբ ալկոհոլային կեղծ խմիչքներ, հումք և սարքեր (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանովՄենք հույս ունենք, որ պատերազմի արագ ավարտից հետո կկարողանանք սկսել Ուկրաինայի վերակառուցման մեծ ծրագիրը. ՏուսկՀեռուստաընկերություններին կառաջարկվի պետական ֆինանսավորում մանկական և կրթական հաղորդումների համար. ՀՌՀ նախագահՎեդիի մի շարք հասցեների կդադարեցվի գազամատակարարումըԲաքվում հրապարակել են Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Դավիթ Բաբայանի և մյուսների դատավճիռըՊՆ և ԱԱԾ սահմանապահ զորքերի որոշ ծառայողներ բյուջեի հաշվին բնակարան ձեռք բերելու հնարավորություն կստանան (տեսանյութ)«Դրիֆթ»-ից՝ հատուկ պահպանվող տարածք (տեսանյութ)Մինեսոտայից արտաքսվել է ավելի քան 4 հազար անօրինական միգրանտՈւկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ առաջընթաց կա․ ԴմիտրիևՔննիչները կանցկացնեն «համալիր հետաքննությունՄեր ընկերությունները բացահայտ դուրս են մղվում Վենեսուելայից. ԼավրովՉինաստանը կշարունակի հանդես գալ որպես կայունություն ապահովող ուժԻրանի գերագույն առաջնորդը «պետք է լրջորեն մտահոգ լինի»Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Արարատի մարզումԲոլորը գիտեն, որ այս իրավիճակը կհասնի իր տրամաբանական ավարտին․ ՎենսԵս Չինաստան եմ գնալու ապրիլին, իսկ նա այստեղ կգա այս տարվա վերջում. ԹրամփՎարչական վարույթների մեծ մասը բովանդակային բնույթ ունի և ուղղված չէ խոսքի ազատության սահմանափակմանըՍահմանվել են Սևանա լճից սիգի արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակն ու ժամկետներըՀայաստանում 100 տարեկան անձինք միանվագ 1 մլն դրամ կստանան
Հայաստան

Հեղափոխության սպառնալիքով կամ բուն հեղափոխությամբ պետք է վերցնել իշխանությունը, եթե Փաշինյանը դիմի վարչական ռեսուրսի կիրառման. Արգիշտի Կիվիրյան

Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտակցում է, որ այլևս Հայաստանում ունի լեգիտիմության լրջագույն խնդիր, գիտակցում է նաև, որ լրջագույն խնդիր ունեցող երկրի ղեկավարի հետ որևէ այլ պետության ղեկավար առանձնապես ցանկություն չունի համաձայնագրեր ստորագրել, ճանապարհների ապաշրջափակելու վերաբերյալ փաստաթղթերի տակ ստորագրություններ դնել, ուստի, հրաժարական տալով, Փաշինյանը երկրը տանում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների՝ ինչպես աշխարհաքաղաքական կենտոնների, այնպես էլ Հայաստանի ներսում իրեն անընդհատ հանդիպող ճնշումների պատճառով։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում՝ անդրադառնալով Փաշինյանի սցենարով արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու ԱԺ երեք խմբակցությունների համաձայնությանը, ասաց վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։

«Փաշինյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել իր և Պուտինի հեռախոսազրույցը, որի ընթացքում, ըստ Կրեմլի տարածած պաշտոնական հաղոդրագրության, Փաշինյանը տեղեկացրել է արտահերթ ընտրությունների հետ կապված ներքաղաքական զարգացումների մասին։ Այսինքն՝ մինչև իր հրաժարականը՝ Կրեմլն ասել է Փաշինյանին՝ ստանձնել ես պարտավորություն, դե գնա արտահերթ խորհրդարանական ընտրությունների»,- ասաց Կիվիրյանը։

Աշխարհաքաղաքական կոնսենսուսից բացի, խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների հետ Փաշինյանի ձեռք բերած կոնսենսուսը Կիվիրյանը համարեց քաղաքական առևտրի հետևանք, քանի որ, ըստ նրա, խորհրդարանում գտնվող երկու ուժերը, ինչպես եղել են Փաշինյանին սպասարկող ուժեր, այդպես էլ շարունակել են նույն գործելաոճը։

«Ընդդիմության մոտ չկա իշխանություն վերցնելու ծրագիր, իրենք, այո՛, ասում են, բայց դա պետք է իրական գործողություններով ցույց տալ, այնինչ նրանք իրական գործողություններով ցույց են տվել Փաշինյանի հետ այս կամ այն համաձայնությունների կայացումը։ Օրինակ, մեկը Էդմոն Մարուքյանն է՝ իր թիմով, որը փաստացի սպասարկել է մի կողմից՝ Փաշինյանին, մյուս կողմից՝ մինչև 2018 թվականը եղած իշխանությանը, իսկ իշխանափոխությունից հետո էլ սպասարկել է այս իշխանությանը։ Մյուս ուժը հեղափոխականներին կենարար ջուր հասցրած «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն է։ ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի նպատակն է հիմա մնալ բեմում և սպասարկել նրան, որն այդ պահին կունենա ուժ. եթե ուժ ունի Նիկոլ Փաշինյանը՝ կսպասարկեն նրան, եթե ուժ ներկայացնի այլ մեկը, ապա նույնը կանեն այդ այլ մեկի համար։ Այս ուժերը չեն կարող լինել ընդդիմություն»,- ասաց Կիվիրյանը՝ նշելով, որ Հայաստանում 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո բացակայում էր ռեալ ընդդիմությունը՝ դրանով պայմանավորված էլ 17 կուսակցություններն իրենց ձևաչափով, ըստ էության, հաջողության չհասան։

Ա․ Կիվիրյանի փոխանցմամբ՝ հիմա, սակայն, ժամանակն է, որ գոնե արտահերթ ընտրություններից առաջ ձևավորվեն այդ ռեալ քաղաքական ընդդիմադիր ուժերը, որպեսզի հնարավոր լինի կանխել Փաշինյանի իշխանության վերարտադրությունը, որին հասնելու համար նա դիմելու է վարչական ռեսուրի տոտալ կիրառման։

«Նոր-նոր սկսում է ընտրական գործընթացը։ Եթե ընդդիմությունն իրապես ընդդիմություն է, ապա պետք է բռնի և ջարդի վարչական ռեսուրս կիրառողի ձեռքը։ Նոյեմբերի 10-ից հետո պատասխանատվությունն արդեն ընդդիմադիրների վրա է, և քանի որ 17-ի ձևաչափն իրեն արդեն սպառել է, իսկ սուրբ տեղը դատարկ չի մնում, սպառված ընդդիությունը դուրս է գալիս, տեղն ուրիշն է լրացնում, ապա նաև կատարվողի պատասխանատվությունը լինելու է այդ նոր ընդդիմությանը։ Հիմա ամեն մեկին տրված է աստղային ժամ. կա՛մ պետք է ռեալիզացնեն դա, կա՛մ՝ ոչ։ Նոր ընդդիմադիր ուժերին պետք է նայենք և հասկանանք, թե նրանք ինչի՞ են ընդունակ։ Այն թիմը, որը Փաշինյանին մարտահրավեր է նետում, պետք է լինի քաղաքական հեղափոխական թիմ, որ գործընթացը տանի այնպես, որ, եթե Փաշինյանը դիմի կեղծիքների և վարչական ռեսուրսի կիրառման, կա՛մ հեղափոխության սպառնալիքով, կա՛մ բուն հեղափոխությամբ պետք է վերցնի իշխանությունը։ Իսկ այս պարագայում ակնհայտ է, որ այդ հեղափոխությունը թավշյա չի լինելու»,- ասաց Կիվիրյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում