Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կենտրոնականի համայնքային ոստիկանները հայտնաբերել են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցուց գողություն կատարած տղամարդուն (տեսանյութ) Հայտարարություն Սահմանվել է երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների ընդունելության և ավարտական միասնական կարգը Ցուցահանդես՝ Բեռլինի թանգարաններից ընտրված բացառիկ ցուցանմուշներով Դահուկորդները հինգ ժամ մնացել են ճոպանուղիներում Կադրային տեղափոխություններ` պարեկային ծառայության ղեկավար և սպայական կազմում Վենսը Հայաստանից հետո անմիջապես Ադրբեջան չի մեկնի. Euronews Աբու Դաբիում ավարտվել են Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Մադրիդի «Ռեալի» առաջատարները դժգոհ են Արբելոայի տակտիկական որոշումներից Ինտերը հաղթեց Տորինոյին և դուրս եկավ կիսաեզրափակիչ Կողմերը համաձայնել են պահպանել պայմանագրի պայմանները և սկսել բանակցություններ նոր համաձայնագրի շուրջ Ռոնալդուն մտադիր է դադարեցնել ակումբում հայտարարած իր գործադուլը և վերադառնալ խաղադաշտ

Կենտրոնականի համայնքային ոստիկանները հայտնաբերել են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցուց գողություն կատարած տղամարդուն (տեսանյութ)ՀայտարարությունՍահմանվել է երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների ընդունելության և ավարտական միասնական կարգըՑուցահանդես՝ Բեռլինի թանգարաններից ընտրված բացառիկ ցուցանմուշներովԴահուկորդները հինգ ժամ մնացել են ճոպանուղիներումԿադրային տեղափոխություններ` պարեկային ծառայության ղեկավար և սպայական կազմումՎենսը Հայաստանից հետո անմիջապես Ադրբեջան չի մեկնի. EuronewsԱբու Դաբիում ավարտվել են Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններըՄադրիդի «Ռեալի» առաջատարները դժգոհ են Արբելոայի տակտիկական որոշումներիցԻնտերը հաղթեց Տորինոյին և դուրս եկավ կիսաեզրափակիչԿողմերը համաձայնել են պահպանել պայմանագրի պայմանները և սկսել բանակցություններ նոր համաձայնագրի շուրջՌոնալդուն մտադիր է դադարեցնել ակումբում հայտարարած իր գործադուլը և վերադառնալ խաղադաշտՀույսի սերմնացաններ. Հռոմի պապը՝ Փաշինյանի և Ալիևի մասինՌոմանոս Պետրոսյանի անունով WhatsApp-ում կեղծ օգտահաշիվ է բացվելՔիմ Քարդաշյանի և Լյուիս Համիլթոնի նոր սիրավեպը ընթանում է ծայրահեղ զգուշությամբՆման պապիկներ ունենալն արդեն կյանքի հաղթանակ է. Էդի Մերֆին և Մարտին Լոուրենսը պապիկ են դառնալու Իտալիայի գավաթ․ «Ինտեր»-ը հաղթեց «Տորինո»-ին և դուրս եկավ կիսաեզրափակիչՎստահ եմ՝ լավագույնս հանդես կգաք և պատվով կներկայացնեք մեր երկիրըԵս ուզում եմ լավ խաղալ, որ թիմը հաղթի․ ՅամալԱՄՆ-ն թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենք մշակի. ՎենսԿան հարցեր, որ պետք է քննարկվեն. Սիմոնյանը՝ ԼավրովինՀայաստանը չի կարծում, որ պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից. Ալեն Սիմոնյանը՝ Սերգեյ ԼավրովինԵլիսեյան պալատը ո՛չ հաստատել է, ո՛չ էլ հերքել այս տեղեկատվությունը. ՊեսկովՄոսկվայի պայմաններից մեկը Դոնբասի միջազգային ճանաչումն է որպես Ռուսաստանի տարածքՆույնականացման քարտերի և անձնագրերի նոր համակարգը պետք է այս տարի ավելի ուշ գործարկվիՄադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվել են 19, Դավիթ Ալավերդյանը՝ 16 տարվա ազատազրկմանՆյու Յորքում ձնաբքից հետո ձյան և աղբի լեռներ են կուտակվել․ CBSԱվագանու անդամները կկարողանան հետ վերցնել հրաժարականի դիմումըԳյումրի-Բավրա ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է«Ռոսիա Մոլ»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրելՇիրակի քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակությամբ ալկոհոլային կեղծ խմիչքներ, հումք և սարքեր (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանովՄենք հույս ունենք, որ պատերազմի արագ ավարտից հետո կկարողանանք սկսել Ուկրաինայի վերակառուցման մեծ ծրագիրը. ՏուսկՀեռուստաընկերություններին կառաջարկվի պետական ֆինանսավորում մանկական և կրթական հաղորդումների համար. ՀՌՀ նախագահՎեդիի մի շարք հասցեների կդադարեցվի գազամատակարարումըԲաքվում հրապարակել են Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Դավիթ Բաբայանի և մյուսների դատավճիռըՊՆ և ԱԱԾ սահմանապահ զորքերի որոշ ծառայողներ բյուջեի հաշվին բնակարան ձեռք բերելու հնարավորություն կստանան (տեսանյութ)«Դրիֆթ»-ից՝ հատուկ պահպանվող տարածք (տեսանյութ)Մինեսոտայից արտաքսվել է ավելի քան 4 հազար անօրինական միգրանտՈւկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ առաջընթաց կա․ ԴմիտրիևՔննիչները կանցկացնեն «համալիր հետաքննությունՄեր ընկերությունները բացահայտ դուրս են մղվում Վենեսուելայից. ԼավրովՉինաստանը կշարունակի հանդես գալ որպես կայունություն ապահովող ուժԻրանի գերագույն առաջնորդը «պետք է լրջորեն մտահոգ լինի»Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Արարատի մարզումԲոլորը գիտեն, որ այս իրավիճակը կհասնի իր տրամաբանական ավարտին․ ՎենսԵս Չինաստան եմ գնալու ապրիլին, իսկ նա այստեղ կգա այս տարվա վերջում. ԹրամփՎարչական վարույթների մեծ մասը բովանդակային բնույթ ունի և ուղղված չէ խոսքի ազատության սահմանափակմանըՍահմանվել են Սևանա լճից սիգի արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակն ու ժամկետներըՀայաստանում 100 տարեկան անձինք միանվագ 1 մլն դրամ կստանան
Տեսանյութեր

«Դա տիպիկ տնային բռնություն իրականացնող անձի վարվելակերպ է․․․ Նիկոլ Փաշինյանն ի վիճակի է նման բան անել». Արմինե Ադիբեկյան (տեսանյութ)

«Ադրբեջանի ռազմական ուժերը գտնվում են ՀՀ Սյունիքի մարզի բնակավայրերից 50 մետր հեռավորության վրա, այսինքն՝ դա ոտքի ճանապարհ է, մարդիկ խանութ են գնում 50 մետր հեռավորության վրա, իսկ այստեղ զինված, ագրեսիվ Ադրբեջանի ռազմական ուժերն են կանգնած: Ներքին Խնձորեսկում պատշգամբից երևում են իրենց վրանները, հրաձիգներով զինվորները, և ցանկացած ժամանակ, ցանկացած պահի, երբ Բաքվից հրահանգը կգա, կսկսեն գյուղերով առևանգել, այսինքն՝ կմտնեն գյուղ, կհավաքեն կտանեն, և ոչ ոք ոչինչ չի անելու»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանություններն ունեն իրենց երևակայած Սյունիքը, Արցախը, խաղաղությունը, եղբայրությունը, և նրանց վիրտուալ պատկերացրած Հայաստանում Սյունիքն անվտանգ է. «Ռեալ Սյունիքը վտանգված է: Ասեմ ավելին՝ նրանք կարող էին լինել վտանգված, բայց ՀՀ իշխանությունները որոշակի քայլեր ձեռնարկեին, որ պաշտպանեին այդ բնակչությանը, բայց դա էլ չի արվում: Երբևէ լսե՞լ եք, որ ՀՀ պաշտպանության նախարարն ինչ-որ հայտարարություն անի՝ ի պաշտպանություն հայկական բնակավայրերի: Իհարկե, ադրբեջանցիներն անասունների էլ կգողանան, մարդ էլ կծեծեն, կսպանեն, որովհետև ադրբեջանական կողմը տեսնում է, որ անպատիժ է մնալու: Նրանք այնքան են ահաբեկելու սահմանամերձ տարածքում բնակվող մարդկանց, որ հայաթափվի այդ տարածաշրջանը, քանի որ Ադրբեջանին և Թուրքիային պետք է հայաթափված Սյունիք: Երբ մեզ վստահեցնում են, որ պատերազմ չի լինելու, պատերազմը լինում է հազար ու մի տեսակի, արդեն հրետանու կարիք չկա, իրենք այնքան են մոտեցել մեզ, որ կարող են տարրական ահաբեկչությունով մարդկանց ստիպել, որ մարդիկ լքեն իրենց տները, դառնան փախստական իրենց սեփական երկրում: Ալիևն ասում է՝ մենք եկել ենք Զանգեզուր, վե՛րջ, մենք էլ այստեղից չենք գնալու, և հայերը մեզ այստեղ պետք չեն, որովհետև մենք չենք վստահում հայերին: Եվ նրանք ամեն ինչ անելու են, որ Սյունիքը հայաթափվի, իսկ Սյունիքն արդեն սկսել է հայաթափվել»:

Արմինե Ադիբեկյանն ընդգծեց՝ սյունեցիներն իրենց իսկ մաշկի վրա են զգում Փաշինյանի կործանիչ քաղաքականության հետևանքները.

«Շիրակում նման խնդիր դեռ չկա, նրանք իրենց տների տերն են, իրենց բերքի տերն են, իրենց հոտի տերն են, և միակ բանը, ինչ նրանք սպասում են Փաշինյանից՝ իրենց փարոսները շատանան, թոշակները շատանան, և ինչ հնարավոր ձրի բարիք կա՝ գա հասնի իրենց դուռը: Սյունեցիների, արցախցիների մոտ շատ ավելի սուղ է՝ այնտեղ, իրոք, կենաց-մահու պայքար է գնում, այդ մարդիկ ոչ միայն ստանալու, այլև եղածը պահելու խնդիր ունեն, կենսական խնդիր ունեն և շատ լավ դա գիտակցում են: Եվ եթե այսօր ՀՀ յուրաքանչյուր բնակիչ չկանգնի Սյունիքի թիկունքին և չպաշտպանի Սյունիքի ցանկացած քառակուսի միլիմետր հողը, վաղը չէ մյուս օրը նույն խնդրի առաջ կանգնելու է Շիրակը, որովհետև Թուրքիան շատ մոտ է Շիրակին:

Շատ հավանական է, որ Թուրքիան իր զորքերը մտցնի Հայաստան՝ դա բացատրելով կառուցվող կոմունիկացիաների պաշտպանությամբ: Ես վաղուց ասել եմ՝ դա մշակված ծրագիր է, և երբ Երևանի մեջտեղով հատող ճանապարհ է անցնում, և ես անձնագրով պետք է գնամ հասնեմ Մեղրի և վերադառնամ, ու մի շարք զինված անձինք պետք է որոշեն՝ թողնո՞ւմ են ինձ իմ երկրով ճանապարհորդել, թե՞ ոչ, դա նշանակում է՝ պետականության կորուստ: ՀՀ պետականության կորուստն արդեն սկսվել է, մնում է՝ թուրքերը զորքերը մտցնեն, և կամաց-կամաց ադրբեջանցիք սկսելու են առաջ գալ: Տեսնում են՝ անտեր հող է, գյուղացիներին պաշտպանող չկա, մարդիկ իրենց գործն են առաջ տանում»:

Հարցին՝ Ալիևն այս ընթացքում բազմաթիվ հայտարարություններ է արել, վիրավորել է Նիկոլ Փաշինյանին, իսկ նրա կողմից արձագանք չի եղել, բայց նեղսրտել էր սյունեցիների արտահայտություններից, նույնիսկ ԱԱԾ և Ոստիկանության պետերին Երևանից կանչեց Սյունիք, հրահանգեց անմիջապես զբաղվել սյունեցիներով. դա որևէ բացատրություն ունի՞, ինչո՞ւ Ալիևին չի պատասխանում, իսկ սյունեցիների դեպքում այդպես է վարվում, նա պատասխանեց.

«Բացատրություն ունի. դա տիպիկ տնային բռնություն իրականացնող անձի վարվելակերպ է, երբ տանը նա իր ընտանիքի անդամներին ահաբեկում է, ծեծում է, նվաստացնում է, նրանց փողերը վերցնում է՝ գնում է կազինոյում խաղում է, բայց դրսում ինքը խեղճ է: Այսինքն՝ կազինոյում իրեն կարող են ծեծել, դրսում կարող են թքել վրան, բայց նա չի համարձակվում օտարին դիմադրել, որովհետև վախենում է, օտարը նրա համար մեծություն է, իսկ նրա ընտանիքի անդամները ոչնչություններ են, որոնց վրա կարելի է ինքնահաստատվել: Սա հստակ հոգեբանության մեջ նկարագրված վարվելակերպ է: Ես չեմ զարմանա, եթե իմանամ, որ նրանց ընտանիքում բռնության ակտեր են տեղի ունեցել: Ես չեմ պնդում, բայց այդ վարվելակերպը դրա մասին է խոսում, որ Նիկոլ Փաշինյանն ի վիճակի է նման բան անել: Դրա համար, երբ Ալիևը հայհոյում է, անպատվում է, նա չի համարձակվում պատասխանել, բանաստեղծություններ է հղում, իսկ երբ տանը ընտանիքի որևէ անդամ, տվյալ պարագայում՝ Սյունիքի բնակչությունը փորձեցին կրկնել նույնը, նա բռնություն կիրառեց»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում