Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Խնդիրների լուծման բանաձևը մեկն է՝ խաղաղությունը. Վահագն Խաչատուրյան Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսության պաշտոնյան դատապարտյալի օգտին ապօրինի գործողության դիմաց կաշառք է ստացել. նախաքննությունն ավարտվել է Հաշվի առնելով իմ կարգավիճակը՝ ներքաղաքական հարցերում ակտիվ չեմ. ՀՀ նախագահ Ողջ Հայաստանը կարող է հպարտանալ այս տղաներով․ Սանդրո Պերկովիչ Ռուսաստանը մեծացնում է միջուկային տրիադայի մարտական ​​հնարավորությունները Զելենսկին հույս ունի զարգացնել պաշտպանական համագործակցությունը Ճապոնիայի հետ Ժողովրդավարությունը պաշտպանության նոր գործիքների կարիք ունի ԱՄՆ-ը վերջին 2 տարում ավելի քան 40 անգամ կրճատել է Կիևին տրամադրվող օգնությունը Թրամփը կցանկանար Ռուսաստանին և Չինաստանին տեսնել Խաղաղության խորհրդի կազմում «Ավրորա» մարդասիրական հիմնադրամը խստորեն դատապարտել է Ռուբեն Վարդանյանի դատավճիռը Սյունիքի մարզի Մեղրի համայնքին է վերադարձվել ընդհանուր շուրջ 3.15 հա մակերեսով 6 հողամաս. Դատախազության վճիռները մտել են օրինական ուժի մեջ Թեհրանը «վճռական» կպատասխանի ԱՄՆ ագրեսիային. ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուց

Խնդիրների լուծման բանաձևը մեկն է՝ խաղաղությունը. Վահագն ԽաչատուրյանԱբովյանի համայնքային կոմունալ տնտեսության պաշտոնյան դատապարտյալի օգտին ապօրինի գործողության դիմաց կաշառք է ստացել. նախաքննությունն ավարտվել էՀաշվի առնելով իմ կարգավիճակը՝ ներքաղաքական հարցերում ակտիվ չեմ. ՀՀ նախագահՈղջ Հայաստանը կարող է հպարտանալ այս տղաներով․ Սանդրո ՊերկովիչՌուսաստանը մեծացնում է միջուկային տրիադայի մարտական ​​հնարավորություններըԶելենսկին հույս ունի զարգացնել պաշտպանական համագործակցությունը Ճապոնիայի հետԺողովրդավարությունը պաշտպանության նոր գործիքների կարիք ունիԱՄՆ-ը վերջին 2 տարում ավելի քան 40 անգամ կրճատել է Կիևին տրամադրվող օգնությունըԹրամփը կցանկանար Ռուսաստանին և Չինաստանին տեսնել Խաղաղության խորհրդի կազմում«Ավրորա» մարդասիրական հիմնադրամը խստորեն դատապարտել է Ռուբեն Վարդանյանի դատավճիռըՍյունիքի մարզի Մեղրի համայնքին է վերադարձվել ընդհանուր շուրջ 3.15 հա մակերեսով 6 հողամաս. Դատախազության վճիռները մտել են օրինական ուժի մեջԹեհրանը «վճռական» կպատասխանի ԱՄՆ ագրեսիային. ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցԿԳՄՍ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, հետևել աշխատանքներինԵրաժշտական երեկո նվիրված Էդվարդ Միրզոյանի ծննդյան 105-ամյակին Պարգևատրվել են ընթերցանության օլիմպիադայի հաղթողներըԱջափնյակի կրակոցներից վիրավորվածներից հիվանդանոցում է 5 հոգի. Ոչ մեկի վիճակը ծայրահեղ ծանր չէ. բժիշկԷդգար Գևորգյանն ազատվել է ՊԵԿ գլխավոր քարտուղարի պաշտոնիցՎթարային ջրանջատում Երևանի մի շարք հասցեներումԱրմավիրի մարզի շուրջ 20 հասցեներում իրականացվում են խուզարկություններ. ՆԳՆԱՄՆ-ը 3 օրում 68 ռшզմական բեռնատար ինքնաթիռ է տեղափոխել Մերձավոր ԱրևելքՊատրաստ եմ լսել դառը խոսքեր, սրտացավ առաջարկներ՝ իրական, դժվար, ամենօրյա կյանքի մասին, որ միասին գտնենք լուծումները. Գագիկ ԾառուկյանՄոդուլային ատոմակայան կառուցելու որոշումն ընդունվել է Հայաստանի էներգետիկ համակարգին նաև լրացուցիչ ճկունություն հաղորդելու նպատակով. ԽուդաթյանԼիբանանում ՀՀ դեսպանը հանդիպել է երկրի վարչապետի հետԱնհայտ ինքնաթիռն ԱՄՆ-ից մտել է Ռուսաստանի տարածք. SHOTՀայաստանը հաստատակամ է խաղաղության ամրապնդմանը նպաստելու իր ջանքերում․ ՄիրզոյանԼոս Անջելեսի հայ համայնքի նեկայացուցիչների հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և Հայաստանի դեմ իրականացվող ապատեղեկատվական արշավները«Նոա»-ն Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆի առաջին խաղում հաղթեց նիդեռլանդական «ԱԶ Ալկմար»-ինԹրամփը դիտարկում է Իրանի միջուկային օբյեկտներին խոշոր hարված hասցնելու հնարավորությունը. ABC NEWSՎաշինգտոնում Իլհամ Ալիևի անվտանգության աշխատակիցները մարմնական վնաuվածքներ են պատճառել ադրբեջանցի ցուցարարներին Ինչո՞ւ Հայաստանի ավիաոլորտը մնաց ԵՄ «սև ցուցակում»․ Քաղավիացիան մանրամասներ է հայտնումԿարծում եմ՝ դա խայտառակություն է. Թրամփը՝ նախկին արքայազն Էնդրյուի ձերբակալության մասինԵթե խաղաղություն լինի, ապա ուկրաինա-հունգարական հարաբերությունները կկարգավորվեն. ՕրբանՄեքենան բախվել է ծառին, կա մեկ զոհՊլանային նորոգման աշխատանքներով պայմանավորված ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըANCA-ն Թրամփին կոչ է անում հետ կանչել Բարաքին` Էփշտեյնի հետ կապերի պատճառովՄեծ Բրիտանիայի թագավորի եղբորը ազատ են արձակել 12-ժամյա հարցաքննությունից հետոԱվտոտնակների փոխարեն՝ բակային տարածքներ (ֆոտոշարք)Վարչապետը մասնակցել է Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստինՏեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կնվազիԼարսը փակ է, փակ եւ դժվարանցանելի ճանապարհներ կան նաեւ ՀայաստանումՕլիմպիական խաղերում մեդալների 9 հավաքածու է խաղարկվել«Խաղաղության խորհրդի» ներկայացուցիչները համատեղ լուսանկարվել ենՆոան պինդ և փորձառու թիմ է, բայց մենք եկել ենք հաղթելու համար․ Լերոյ ԷխտելդԽաղաղության խորհրդի առաջին նիստում Թրամփը խոսել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության մասինՆիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը կարճատև զրույց են ունեցելԵրևանի Նուբարաշենի 11-րդ փողոցում գտնվող գույքն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեինԿԳՄՍ նախարարը հյուրընկալել է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի 2025 թվականի լավագույն ընթերցողներինՎաշինգտոնում մեկնարկում է «Խաղաղության խորհրդի» առաջին նիստըՄեծ Բրիտանիայի թագավորը մեկնաբանել է իր եղբայր Էնդրյուի ձերբակալությունըՉԼ․ Բրյուգեի հերոսական քամբեքը և Բայերի վստահ հաղթանակը Հունաստանում
Հայաստան

Ադրբեջանցի զինծառայողները փորձել են առևանգել հայ հովվին. ՀՀ ՄԻՊ

Արավուսի հովիվին ադրբեջանցի զինծառայողների կողմից քաշքշելու և հարվածելու հանցավոր ոտնձգությունը հաստատում է Սյունիքի շուրջ անվտանգության գոտու հրատապ անհրաժեշտությունը:
Այս տեղեկությունից անմիջապես հետո ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն անմիջապես նախաձեռնել է փաստահավաք աշխատանքներ՝ Պաշտպանի աշխատակազմի Սյունիքի ստորաբաժանման ներգրավմամբ:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ահազանգ ներկայացրած հովիվը տեղեկացրել է, որ 2021թ. ապրիլի 18-ին իր տանից շուրջ 500 մետր հեռավորության արոտավայրում արածեցրել է 14 խոշոր ու մանր եղջերավոր կենդանիներ: Ժամը 17-18-ի սահմաններում, երբ հովիվը գտնվել է ադրբեջանական զբաղեցրած դիրքից շուրջ 50 մետր հեռավորության վրա դեպի Արավուս գյուղն ընկած տարածքը, իրեն են մոտեցել ադրբեջանցի 3 զինված ծառայողներ:

Ըստ հովիվի՝ ադրբեջանական զինծառայողները սկզբում զենքի ցուցադրումով սպառնացել են իրեն, իսկ այնուհետև՝ նրանցից երկուսը քաշքշել են իրեն ու փորձել հարկադրաբար տեղափոխել ադրբեջանական զբաղեցրած դիրքի ուղղությամբ՝ դեպի խրամատը: Այդ ողջ ընթացքում ադրբեջանցի զինվորականներն անընդհատ հայհոյել ու սպառնացել են հովիվին:

Այնուհետև, երբ տեսել են, որ հովիվին օգնության են շտապում ՀՀ զինված ուժերի ծառայողներ, ադրբեջանցի զինվորականներից երրորդը հարվածել է հովիվի աչքին՝ առաջացնելով կապտուկ ու անմիջապես հեռացել են դեպի իրենց զբաղեցրած դիրքը:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի փաստահավաք աշխատանքների ընթացքում պարզվել է նաև, որ ադրբեջանցի զինվորականները Արավուս գյուղի նույն հովիվին նշված վայրում գոռգոռոցներով հայհոյանքներ են հնչեցրել նաև ապրիլի 20-ին՝ ժամը 19-ի սահմաններում և տվել սպառնալիքներ հրազենի բացահայտ ցուցադրումով:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է նաև միջադեպի վերաբերյալ Արավուս գյուղի ղեկավարի ահազանգը լրատվամիջոցներում:

Հովիվի ընտանիքի անդամները, ինչպես նաև գյուղի այն բնակիչները, որոնք հովիվին շտապել են օգնության, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին տեղեկացրել են նաև, որ իրենք նույնպես լսել են ադրբեջանական զինվորականների գոռգոռոցներ, այդ թվում՝ այն, որ ադրբեջանցիներն իրենց զբաղեցրած դիրքից տեղաշարժվել են դեպի հովիվը:

Արավուս գյուղի ղեկավարը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին տեղեկացրել է, որ գյուղի մի շարք բնակիչների տներ ադրբեջանական դիրքերից նույնիսկ 500 մետրից էլ քիչ հեռավորության վրա են (օրինակ՝ 100 կամ 200 մետր): Այս փաստն արձանագրել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրություններն այդ վայրում:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ ադրբեջանցի զինծառայողների իրականացրածը հանցավոր ոտնձգություն է ՀՀ սահմանային բնակչի նկատմամբ:

Տեղի ունեցածն ակնհայտորեն հաստատում է ՀՀ քաղաքացիների՝ Սահմանադրությամբ և միջազգայնորեն երաշխավորված իրավունքների կոպիտ խախտումները: Խոսքը վերաբերում է մարդկանց կյանքի, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, սեփականության և կենսական կարևորության այլ իրավունքների մասին, իսկ կյանքի իրավունքի դեպքում՝ խախտման իրական վտանգի մասին:
Այս միջադեպերն ակնհայտ հիմնավորում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի առաջարկն այն մասին, որ ՀՀ քաղաքացիների իրավունքները երաշխավորելու նպատակով Սյունիքի մարզի շուրջ պետք է հրատապ ստեղծվի անվտանգության գոտի:

Սյունիքի մարզի գյուղերի հարևանությամբ և համայնքները միավորող ճանապարհներին ադրբեջանական զինվորականներ, ցուցանակներ ու դրոշներ չպետք է լինեն:

Այս միջադեպի մասին տեղեկությունները ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն առանձին կուղարկի միջազգային համապատասխան կառույցներին, ինչպես նաև կներառի անվտանգության գոտու հայեցակարգում:

Արման Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան