Ինձ չհիասթափեցնեք, նախագահ Բայդեն․ Ալեքսիս Օհանյան
Այսօր լրանում է 1915թ. Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Ապրիլի 24-ը հավաքական օր է. այս օրը ողջ աշխարհի հայությունը ոգեկոչում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Հայաստանում եւ դրա սահմաններից դուրս ապրող շատ հայ հայտնիներ անդրադառնում են Հայոց ցեղասպանությանը՝ հրապարակելով լուսանկարներ, տեսանյութեր։
Ամերիկահայ գործարար, Reddit եւ Initialized Capital ընկերությունների համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը հայտարարել է՝ հույս ունի, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վերջապես կճանաչի պատմական իրողությունը՝ Հայոց ցեղասպանությունը։
«Կարծես թե, Ջո Բայդենը պատրաստվում է վերջապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը․ դա իմ ծննդյան լավագույն նվերը կլինի»,- Twitter- ում հրապարակված տեսանյութն այս խոսքերով է սկսել Ալեքսիս Օհանյանը, ով այսօր՝ ապրիլի 24-ին, նշում է իր 38-ամյակը։
«Քաղաքականությամբ պայմանավորված՝ ԱՄՆ-ն երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, բայց կարծում եմ, որ Ջո Բայդենը պատրաստվում է պաշտոնապես ճանաչել այն, ինչը նվազագույնն է, որ մենք՝ ամերիկացիներս, կարող ենք անել, բայց դա կարեւոր քայլ է, քանզի Ցեղասպանությունը մեր՝ հայերիս եւ հատկապես սփյուռքահայերի ինքնության մասն է, որը փոխանցվել է սերնդեսերունդ»,- նշել է Օհանյանը։
Ալեքսիսի խոսքերով՝ «Հայոց ցեղասպանության ժխտումը խորապես արմատավորված է հայերի հոգեկերտվածքի մեջ, քանի որ հայերն ավելի քան 100 տարի ստիպված են եղել հանդուրժել այլոց ժխտողականության քաղաքանությունը։ Աշխարհասփյուռ հայերի համար է՛լ ավելի ցավալի է այն փաստը, որ այդ ոճրագործներն ավելի քան 100 տարի չեն ընդունել իրենց մեղքը եւ պատասխանատվության չեն ենթարկվել այդ թվում՝ աշխարհի հզորագույն երկրի՝ ԱՄՆ-ի կողմից»։
«Սա կարեւոր քայլ է, չեմ ցանկանում հուսախաբ լինել, քանի որ միեւնույն խոստումը լսել ենք նաեւ մյուս նախագահներից, բայց կարծում եմ՝ այս անգամ դա իրականություն կդառնա եւ ես այդ կապակցությամբ չափազանց ոգեւորված էմ։ Ինձ չհիասթափեցնեք, նախագահ Բայդեն»,- խոսքը եզրափակել է Օհանյանը։
Heard @POTUS might finally recognize the #ArmenianGenocide.


















































Ալեքսիս Օհանյանն ԱՄՆ-ի և Գերմանիայի առաջնորդներին կոչ է արել վերջ դնել հայ ժողովրդի դեմ ռազմական գործողություններին (տեսանյութ)
Նրանք նորից քանդում են մեր եկեղեցիները. Ալեքսիս Օհանյան
Ալեքսիս Օհանյանը ևս կոչով դիմել է միջազգային հանրությանը
Ալեքսիս Օհանյանը ցույց է տվել, թե ինչպես է օրը սկսում է հայկական ձեւով
Ալեքսիս Օհանյանը հոբելյանի առիթով շնորհավորել է հորն ու նրա հետ կապված զվարճալի դեպք հիշել
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ