ՈւԵՖԱ նախագահ. Եվրոպայի 247 ակումբներից 244–ը մեր կողմից են Սուպերլիգայի հարցում
ՈւԵՖԱ նախագահ Ալեքսանդր Չեֆերինը հայտարարել է, որ Սուպերլիգայի հարցում իր ղեկավարած կազմակերպությունն ունի Եվրոպայի գրեթե բոլոր ակումբների աջակցությունը։ ՈւԵՖԱ–ն դեմ է եվրոպական Սուպերլիգայի ստեղծմանը։
«Շատ բան տեղի ունեցավ 24 ժամում մեր կոնգրեսից հետո։ Բայց ես ավելի շատ նորություններ եմ սպասում առաջիկայում։ Կարծում եմ՝ ստում են նրանք, ովքեր այս իրավիճակում խոսում են բացարձակ հանգստության մասին։ Նրանք են հայտնվել շատ բարդ իրավիճակում։ ՈւԵՖԱ–ի կողմից են 247 ակումբներից 235–ը կամ արդեն 244–ը։ Այդ բոլոր ակումբները մեր կողմից են։
Երեկ ես Եվրոպայի գրեթե բոլոր ակումբներից ստացել են աջակցության հաղորդագրություններ։ Հիմա մենք սպասում ենք, որ բոլորը կգիտակցեն իրենց սխալները եւ կտուժեն հետեւանքներից։ Այդ մասին կխոսեն հաջորդ շաբաթ»,– Ալեքսանդր Չեֆերինի խոսքը մեջբերում է The Athletic–ը։
12 հիմնադիր ակումբներից Սուպերլիգայից հրաժարվելու մասին չեն հայտարարել «Յուվենտուսը», «Ռեալը» եւ «Բարսելոնան»։
Պրեմիեր լիգայի ներկայացուցիչներ «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը», «Չելսին», «Արսենալն» ու «Տոտենհեմը» դուրս էին եկել նախագծից ապրիլի 20-ին, իսկ Մադրիդի «Աթլետիկոն», իտալական «Միլանն» ու «Ինտերը»՝ ապրիլի 21-ին։
Եվրոպական ֆուտբոլային Սուպերլիգայի ներկայացուցիչները պաշտոնապես հայտարարել են նախագծի դադարեցման մասին։ Նրանք մտադիր են փոխել մրցաշարի ձևաչափը:


















































Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Եվրախորհրդարանի պատգամավորները չեն կարողացել աշխարհի քարտեզի վրա գտնել Իրանը
Հայաստանն ու Իրանն աշխատում են սահմանին երկրորդ կամրջի նախագծի վրա
Իրանի հարստացված ուրանի պաշարները միջուկային օբյեկտների փլատակներում են
Անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի համար բանկը ընտրել է ՄՍԾ-ն՝ ին...
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
ԱԹՍ-ի հարվածի հետևանքով Դուբայի միջազգային օդանավակայանի մոտ հրդեհ է բռնկել
Երևանում և մարզերում կլինեն էլեկտրաէներգիայի ընդհատումներ
ԱՄԷ նախագահն ու Սաուդյան Արաբիայի թագաժառանգը քննարկել են տարածաշրջանային զարգացումները