ԵԱ. Հրայր Ալիխանյանը պարտվեց մեկնարկում
Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից վերջինը պայքարի մեջ մտավ Հրայր Ալիխանյանը (74 կգ), որն անհաջող մեկնարկեց:
Հայ ըմբիշը պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից՝ առաջին մրցափուլում 0:10 հաշվով պարտվելով ռուս Ռազամբեկ Ժամալովին: Եթե Ռուսաստանի ներկայացուցիչը հասնի եզրափակիչ, Հրայր Ալիխանյանը հնարավորություն կստանա պայքարել բրոնզե մեդալի համար:
Ապրիլի 19-ին պայքարի մեջ մտած Արման Անդրեասյանը (70 կգ) և Արման Ավագյանը (79 կգ) երեկոյան մրցահերթում կանցկացնեն բրոնզե մեդալի համար գոտեմարտ: Անդրեասյանի մրցակիցը կլինի մոլդովացի Միխայիլ Սավան, իսկ Ավագյանն ուժերը կչափի վրացի Նիկա Կենտչաձեի հետ:
ԵԱ-ի մեկնարկային օրը Հայաստանն ուներ ևս մեկ ներկայացուցիչ՝ Գևորգ Թադևոսյանը (65 կգ), որը մեկնարկային գոտեմարտում 1:2 հաշվով պարտվել էր ադրբեջանցի Ալի Ռահիմզադեին և լքել պայքարը, իսկ Մարզպետ Գալստյանը (92 կգ) ծնկի վնասվածքի պատճառով բաց է թողնում Եվրոպայի առաջնությունը:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...