Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորագրել Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ 2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների գործը քննող դատավորն ինքնաբացարկ հայտնեց. նոր դատավոր է նշանակվելու Իսրայելն արձագանքել է Թուրքիայի մեղադրանքներին Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներին Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ «Նավասարդը»՝ 5 տարեկան․ Սիսիանում հայ-իրանական փառատոնը կանցկացվի երկօրյա ձևաչափով ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակության այցը Լիտվա

ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորագրելԻնչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարություններըՇվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունիցԳարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների գործը քննող դատավորն ինքնաբացարկ հայտնեց. նոր դատավոր է նշանակվելուԻսրայելն արձագանքել է Թուրքիայի մեղադրանքներինՏաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամՀամայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրերԺաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներինԴատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ«Նավասարդը»՝ 5 տարեկան․ Սիսիանում հայ-իրանական փառատոնը կանցկացվի երկօրյա ձևաչափովՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակության այցը ԼիտվաՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվելՀայաստանում էբոլայի ներթափանցման վտանգը ցածր է. ՀՎԿԱԿՎայոց ձորի քրեական ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննությունՄեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստըԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. ԿալլասԸստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր ԶալուժնիինԿոնգոյում Էբոլայով վարակվածների թիվը գերազանցել է 4 հազարըՖրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվիԻսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվՄոսադի տնօրենը պաշտոնից ազատել է գործակալության հետախուզական վարչության ղեկավարինԸնդդիմադիր պատգամավորները մեկնել են Վաղարշապատի դատարան, որտեղ մեկնարկում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործով նիստըԳիդեոն Սաարը կոշտ հակադարձել է Հաքան ՖիդանինՌոդրին որոշում է կայացրել կարիերան շարունակել կատալոնական «Բարսելոնայում»Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըԱրարատ Միրզոյանը օգոստոսի 10-14-ը ներառյալ կլինի արձակուրդումՆԳՆ ոստիկանության թիրախային պայքարը ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ․ շրջանառությունից դուրս է բերվել 1293 միավոր զենք«Ուժեղ Հայաստանի» մի խումբ աջակիցների կողմից քարոզչությանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՍուր աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել երեք անձ. ՍԱՏՄ-ն վերահսկողություն է սկսել «Բամբու» բար-ռեստորանումԿառուցվածքային փոփոխություններ ՀՀ քննչական կոմիտեումԱկումբի ղեկավարությունը պատրաստ է եղել բավարարել Վինիսիուսի ֆինանսական պահանջները 2026-ի 1-ին կիսամյակում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քննվել է 307 քրեական վարույթ. ՔԿՆԳ նախարարը Սյունիքի սահմանային պահակակետերում հետևել է Ոստիկանության գվարդիայի ծառայողների շուրջօրյա հերթապահությանըԹաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհերԻնչով է պայմանավորված եղանակի կանխատեսման ճշգրտությունը Հնարավոր կլինի անզեն աչքով դիտել Արեգակի պսակըՀորմուզի նեղուցում փոխվել է 49 առևտրային նավի երթուղի. CENTCOMԽաղային շուկան՝ վերահսկողության նոր փուլում․ կփրկի՞ թվային համակարգը կախվածությունից ու ստվերիցՀռոմեական կայսրության ամենատպավորիչ ինժեներական ձեռքբերումներից մեկըԲացահայտելով ՀայաստանըԿապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումըԱզատությունից զրկված անձանց իրավունքների ապահովմանն առնչվող մի շարք հարցեր շարունակում են մնալ չլուծված․ ՄԻՊԹրամփը երկրորդ անգամ է փորձում սահմանափակել ԱՄՆ քաղաքացիություն ստանալու ծննդյան իրավունքըՏավուշի պարեկները հայտնաբերել են անկանոն երթևեկող «Նիվան» և տեղափոխել պահպանվող հատուկ տարածք2026-ի առաջին կիսամյակում ընտանեկան բռնության 204 գործ է ուղարկվել դատարան. ՔԿՅան Կոուտոն «Բորուսիա Դորտմունդից» միացել է «Կոմոյին»Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիանԿասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների պատճառովԴարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
Հայաստան

Տպավորություն է, որ աշխարհը որոշել է շարունակել իր գոյությունը առանց հայերի

Տպավորություն է, որ աշխարհը որոշել է շարունակել իր գոյությունը առանց հայերի: Մեծ ձկների օվկիանոսում մեր փոքրիկ գեղեցկուհին այլևս իրավունք չունի գոյատևելու: Կանոններ թելադրող երկրները սիրով լռում են, երբ հայության դեմ գործողություններ են իրականացվում, հայերի նկատմամբ, հերթով ընդունում են մեր երկրի համար կործանարար որոշումներ, իսկ այդ հերթի մեջ առաջինն են ,ցավոք ,հենց հայերը: Եթե քո երկրի ղեկավարությունը չի մտահոգված իր զավակներով, պլյուս-մինուսով է հաշվում, կամ ընդհանրապես թվերին էլ չի տիրապետում, ինչու՞ ենք զարմանում, թե այլ երկրներին առավելևս հետաքրքիր չեն մեր գերիները: Եթե սգի մեջ ողողված երկրում ուրախության հրավառություններ են լինում, երկրի ղեկավար ուժերից մեկի կողմից կազմակերպված(, թեև իսկապես լավ առիթով, թող շատ լինեն նման առիթներ, եիտասարդներն էլ երջանիկ լինեն, բայց...), ապա ինչու՞ ենք զարմանում, որ աշխարհը մեր ցավը չի տեսնում և չի հասկանում: Եթե զոհված հերոսի շքնշանը ոչ պատշաճ ձևով են մատուցում ծնողներկն, պատերազմում վիրավորված և 55 օրյա գերությունից վերադարձած զինվորին կրկին ծառայության են ուղարկում, շատերի հաշվանդամությունը չեն ուզում գրանցել, հետպատերազմյան վնասվածքներ ստացածների բուժումը հաճախ չեն իրականացնում հավուր պատշաճի, զոհված, անհետ կորած, գերության մեջ գտնվող զինվորների ծնողներին անտեսում են, պատասխանատվության չեն ենթարկվում նրանք, ում պատճառով երկու ամիս ծառայուիթյան մեջ գտնվող 18 տարեկան երեխաները հայտնվել են առաջնագծում, եթե մենք թույլ ենք տալիս երկիրը հանձնած կապիտուլյանին շարունակի պաշտոնավարել և գնալ ընտրությունների, թույլ ենք տալիս քսակներին ծափահարել մոտ 15 000 երիտասարդի կյանքը մտածված խեղաթյուրողին, հողեր հանձնողին, երկիրը բամբասանքի գեներացման կենտրոնի վերածողին,ապա ի՞նչ սպասելիքներ ունեք այլ երկրների ղեկավարներից: Եթե մենք մերը չենք գնահատում, թույլ ենք տալիս ոչնչացնել մեր գենը, մեր կրոնը, մշակույթը, գիտությունը, եթե մեր դարավոր թշնամուն թույլ ենք տալիս գործընկերոջ, կամ լավ հարևանի վերածել և թույլ տալ դրանք մուտք գործել մեր երկիր, ապա ինչու՞ եք վրդովվում, երբ բազմիցս ջարդեր կազմակերպած, երեք պատերազմի ժամանակ տասնյակ հազարավոր հայ զավակներ սպանած թշնամին հայտարարում է, որ կգան Սևան և Երևան: Երեք տարի միանձնյա ղեկավարած անձը, ով բաժանեց մեզ սևերի և սպիտակների, ընտանիքներում խռովություն բերեց և սուգ՝ բոլորիս վրա մատ թափ տալով ու ասելով , որ չշշկռենք և իմանանք, որ ինքն է մեր գերագույն հրամանատարը,մինչ օրս մեղավորներ է փնտրում, դիպուկ հարցերին էլ չպատասխանելու համար հիստերիկ գոռգոռոցով մեղադրում նախկիններին:


Ի՞նչ ասեմ... Եթե մեր երկրի ղեկավարը տղամարդ չէ և տղամարդուն վայել չի կարողանում իր մեղավորությունը ընդունել, ապա ունե՞նք մենք իրավունք մեղադրելու այլ երկրներին մեր խնդիրներկն մեզ համար դրական լուծումներ չտալու համար: Եթե նախկինները մերժված էին, ապա դուք յոթ պորտ անիծված եք...

Սթափվե՛ք, հայ լինելը հեշտ չէ, բայց դավաճանները անիծվում են դարերով.....