Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կենտրոնականի համայնքային ոստիկանները հայտնաբերել են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցուց գողություն կատարած տղամարդուն (տեսանյութ) Հայտարարություն Սահմանվել է երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների ընդունելության և ավարտական միասնական կարգը Ցուցահանդես՝ Բեռլինի թանգարաններից ընտրված բացառիկ ցուցանմուշներով Դահուկորդները հինգ ժամ մնացել են ճոպանուղիներում Կադրային տեղափոխություններ` պարեկային ծառայության ղեկավար և սպայական կազմում Վենսը Հայաստանից հետո անմիջապես Ադրբեջան չի մեկնի. Euronews Աբու Դաբիում ավարտվել են Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Մադրիդի «Ռեալի» առաջատարները դժգոհ են Արբելոայի տակտիկական որոշումներից Ինտերը հաղթեց Տորինոյին և դուրս եկավ կիսաեզրափակիչ Կողմերը համաձայնել են պահպանել պայմանագրի պայմանները և սկսել բանակցություններ նոր համաձայնագրի շուրջ Ռոնալդուն մտադիր է դադարեցնել ակումբում հայտարարած իր գործադուլը և վերադառնալ խաղադաշտ

Կենտրոնականի համայնքային ոստիկանները հայտնաբերել են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցուց գողություն կատարած տղամարդուն (տեսանյութ)ՀայտարարությունՍահմանվել է երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների ընդունելության և ավարտական միասնական կարգըՑուցահանդես՝ Բեռլինի թանգարաններից ընտրված բացառիկ ցուցանմուշներովԴահուկորդները հինգ ժամ մնացել են ճոպանուղիներումԿադրային տեղափոխություններ` պարեկային ծառայության ղեկավար և սպայական կազմումՎենսը Հայաստանից հետո անմիջապես Ադրբեջան չի մեկնի. EuronewsԱբու Դաբիում ավարտվել են Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններըՄադրիդի «Ռեալի» առաջատարները դժգոհ են Արբելոայի տակտիկական որոշումներիցԻնտերը հաղթեց Տորինոյին և դուրս եկավ կիսաեզրափակիչԿողմերը համաձայնել են պահպանել պայմանագրի պայմանները և սկսել բանակցություններ նոր համաձայնագրի շուրջՌոնալդուն մտադիր է դադարեցնել ակումբում հայտարարած իր գործադուլը և վերադառնալ խաղադաշտՀույսի սերմնացաններ. Հռոմի պապը՝ Փաշինյանի և Ալիևի մասինՌոմանոս Պետրոսյանի անունով WhatsApp-ում կեղծ օգտահաշիվ է բացվելՔիմ Քարդաշյանի և Լյուիս Համիլթոնի նոր սիրավեպը ընթանում է ծայրահեղ զգուշությամբՆման պապիկներ ունենալն արդեն կյանքի հաղթանակ է. Էդի Մերֆին և Մարտին Լոուրենսը պապիկ են դառնալու Իտալիայի գավաթ․ «Ինտեր»-ը հաղթեց «Տորինո»-ին և դուրս եկավ կիսաեզրափակիչՎստահ եմ՝ լավագույնս հանդես կգաք և պատվով կներկայացնեք մեր երկիրըԵս ուզում եմ լավ խաղալ, որ թիմը հաղթի․ ՅամալԱՄՆ-ն թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենք մշակի. ՎենսԿան հարցեր, որ պետք է քննարկվեն. Սիմոնյանը՝ ԼավրովինՀայաստանը չի կարծում, որ պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից. Ալեն Սիմոնյանը՝ Սերգեյ ԼավրովինԵլիսեյան պալատը ո՛չ հաստատել է, ո՛չ էլ հերքել այս տեղեկատվությունը. ՊեսկովՄոսկվայի պայմաններից մեկը Դոնբասի միջազգային ճանաչումն է որպես Ռուսաստանի տարածքՆույնականացման քարտերի և անձնագրերի նոր համակարգը պետք է այս տարի ավելի ուշ գործարկվիՄադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվել են 19, Դավիթ Ալավերդյանը՝ 16 տարվա ազատազրկմանՆյու Յորքում ձնաբքից հետո ձյան և աղբի լեռներ են կուտակվել․ CBSԱվագանու անդամները կկարողանան հետ վերցնել հրաժարականի դիմումըԳյումրի-Բավրա ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է«Ռոսիա Մոլ»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրելՇիրակի քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակությամբ ալկոհոլային կեղծ խմիչքներ, հումք և սարքեր (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանովՄենք հույս ունենք, որ պատերազմի արագ ավարտից հետո կկարողանանք սկսել Ուկրաինայի վերակառուցման մեծ ծրագիրը. ՏուսկՀեռուստաընկերություններին կառաջարկվի պետական ֆինանսավորում մանկական և կրթական հաղորդումների համար. ՀՌՀ նախագահՎեդիի մի շարք հասցեների կդադարեցվի գազամատակարարումըԲաքվում հրապարակել են Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Դավիթ Բաբայանի և մյուսների դատավճիռըՊՆ և ԱԱԾ սահմանապահ զորքերի որոշ ծառայողներ բյուջեի հաշվին բնակարան ձեռք բերելու հնարավորություն կստանան (տեսանյութ)«Դրիֆթ»-ից՝ հատուկ պահպանվող տարածք (տեսանյութ)Մինեսոտայից արտաքսվել է ավելի քան 4 հազար անօրինական միգրանտՈւկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ առաջընթաց կա․ ԴմիտրիևՔննիչները կանցկացնեն «համալիր հետաքննությունՄեր ընկերությունները բացահայտ դուրս են մղվում Վենեսուելայից. ԼավրովՉինաստանը կշարունակի հանդես գալ որպես կայունություն ապահովող ուժԻրանի գերագույն առաջնորդը «պետք է լրջորեն մտահոգ լինի»Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Արարատի մարզումԲոլորը գիտեն, որ այս իրավիճակը կհասնի իր տրամաբանական ավարտին․ ՎենսԵս Չինաստան եմ գնալու ապրիլին, իսկ նա այստեղ կգա այս տարվա վերջում. ԹրամփՎարչական վարույթների մեծ մասը բովանդակային բնույթ ունի և ուղղված չէ խոսքի ազատության սահմանափակմանըՍահմանվել են Սևանա լճից սիգի արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակն ու ժամկետներըՀայաստանում 100 տարեկան անձինք միանվագ 1 մլն դրամ կստանան
Տեսանյութեր

«Ընդամենը 2 հատ գլխարկ են տվել իրենցից, ու վերջ»․ Արցախյան պատերազմը տիկին Նարինեից խլեց 2 որդիներին

«Ընդամենը 2 հատ գլխարկ են տվել իրենցից, ու վերջ»,- Արցախյան վերջին պատերազմում Նարինե Գրիգորյանը կորցրել է երկու որդիներին՝ Ռոբերտին և Արտյոմին։ Եղբայրներից ավագը զորակոչվել էր 2018 թվականի հունվարին՝ «Ես եմ» ծրագրով։

 «Մենք, որ տուն չունեինք՝ երեխեն գողտու գնացել գրվել էր, իմացանք, ջղայնացանք, բայց չփոխեցինք, որ տուն չունեինք՝ այդ 5 միլիոնը տալու էին՝ հիպոթեքով տուն վերցներ, դրա համար գնաց 3 տարով»,– 168.am-ի հետ զրույցում պատմեց տիկին Նարինեն։

 Ռոբերտի ծառայությունից 1 տարի էր անցել, երբ զորակոչվեց կրտսեր եղբայրը՝ Արտյոմը։ Եղբայրներով միասին էին ծառայում՝ Ասկերանի զորամասում։ Տիկին Նարինեն պատմեց, որ որդիները պատերազմի օրերին տեղափոխվել էին Ակնա, ավելի ուշ Ռոբերտը դիրքեր էր բարձրացել․

«Մեկը մեկից 100 մետր էին հեռու, բայց Ռոբերտը, որ «Ես եմ»-ով էր, կետ կա այնտեղ, որ, եթե պատերազմ եղավ, պետք է առաջնագիծ տանեն, ինքն էլ ստորագրել էր, դրա համար են տարել»։

Ռոբերտի դիրքեր բարձրանալուց 2 օր հետո նույն ուղղությամբ նոր ջոկատ էր գնացել, նրանց հետ էր նաև Արտյոմը։ Տիկին Նարինեն ասաց, որ հրամանատարական կազմն իմացել էր Ռոբերտի զոհվելու մասին, բայց եղբորը՝ Արտյոմին, ոչինչ չեն ասել, իսկ այսօր՝ դեպքից 6 ամիս անց, մի անծանոթից հաղորդագրություն են ստացել, որը մանրամասներ էր փոխանցել այդ օրվա մասին․

«Ես այսօր իմացա, որ իրեն ավտոյի մեջ ասել են՝ ախպերդ չկա, թռի, փախի, բայց ինքն ասել է՝ ես իր վրեժը կլուծեմ․․․ ու ճանապարհին ԱԹՍ-ով խփել են՝ 240 հոգի են եղել, կեսից շատը զոհվել են, ինքն էլ տեղ չի հասել․․․»։

Տիկին Նարինեն այս հաղորդագրությունից հետո հիշում էր Արտյոմի հետ վերջին հեռախոսազրույցը, երբ որդին ասել էր, որ իրեն տեղափոխում են եղբոր մոտ, որպեսզի մայրը հանգիստ լինի, վստահեցրել էր, թե այնտեղ ավելի ապահով կլինի․

«Արտյոմիկին իրա աֆիցերն ասել է՝ տանում ենք ախպորդ մոտ, բայց ինքն իմացել է, որ ախպերը չկա։ Արտյոմն է ինձ ասել, ասաց՝ գնում եմ Ռոբերտի մոտ, ասացի՝ Արտյոմ, բայց մի գնա, այնտեղ շատ անապահով տեղ է, ասաց՝ ավելի լավ է, քան Աղդամում, խաբեց ինձ, բայց փաստորեն մեքենայի մեջ, որ ասել են՝ թռի, փախի, իմացել է, որ Ռոբերտը չկա, ու ասել է՝ ես իրա վրեժը պետք է լուծեմ, ու այդպես մնացել, զոհվել է․․․»։

Արտյոմը հոկտեմբերի 12-ին է զոհվել, նրա մարմինը հարազատները գտել են դեպքից 2 օր անց՝ Երևանի դիահերձարաններից մեկում, հոկտեմբերի 17-ին հուղարկավորել են։

«Իրենց պապան Ռոբերտի համար իմացել է, գնացել է, որ գոնե Արտյոմին փրկի, բայց գնացել է, ինքն էլ զոհվածների ցուցակի մեջ է եղել․․․ Ինքը ճանաչելի էր, մենակ մի ոտքը չի եղել, բայց երեսը տեսել ենք մենք․․․»,- ասաց մայրը։

Ծնողներն ամիսներ շարունակ փնտրել են իրենց ավագ որդուն՝ Ռոբերտին, հույս ունենալով, որ նա վիրավորների կամ գերիների մեջ կլինի, քանի որ տեղեկություն ունեին, որ Ռոբերտը Ջրական-Արա Լեռ հատվածում վիրավորում է ստացել, և նրան ոչ մեկը զոհված չի տեսել․

«Ռոբերտը վիրավորվել է, իրեն թողել փախել են աֆիցերները․․․ Մենք հույս ունեինք, որ կգտնենք՝ վիրավոր կամ գերի, բայց 2021 թվականի փետրվարի 11-ին ԴՆԹ-ով գտել ենք, մենք իրեն չենք տեսել, բայց ասում են՝ ինքն է․․․ Փոքր տղայիս՝ Արտյոմի նկարը մեծացրել եմ, բայց Ռոբերտինը չեմ մեծացնի, որովհետև իրեն սպասում եմ, կարող է՝ գա, ես իր դեմքը չեմ տեսել»։

Տղաների մասին անցյալով չի կարողանում խոսել նաև նրանց մանկության ընկերը՝ Գևորգը։ Եղբայրների հետ սկսել է ընկերություն անել 13 տարեկանից, երբ ֆուտբոլ էին խաղում: Ոչ մի վատ բան չի տեսել տղաներից․

«Մեր ընկերության մեջ ինչ-որ մեկը նեղության մեջ է եղել, Արտյոմն աշխատում էր, էն որ փողերը հավաքում էր նպատակով, ջարդում էր իր կասսան, գումարը տալիս էր մեր ընկերոջն ու ասում էր՝ հետ չտաս, պահի, քո հարցը լուծի»։

Գևորգը նաև պատմեց, որ Ռոբերտի հոգեհանգստի օրը նրա հորեղբոր թույլտվությամբ բացել է դագաղը, որպեսզի վերջին անգամ տեսնի ընկերոջը, ինչ վիճակում էլ որ լիներ․

«Եկեղեցում իրենց հոպարի հետ խոսեցի, ասացի՝ պետք է տենամ, բացեց, կտորի մեջ մի քանի ոսկոր էր, ու եթե նայենք՝ դժվար մարդը մի քանի ոսկոր ունենա․․․»։

Տանը՝ որդիների համար առանձնացված անկյունում, եղբայրների լուսանկարներն են, գլխարկները, նրանցից էլի մի քանի իր։ Տիկին Նարինեն նկարների կողքին է դրել նաև Ռոբերտի հուշատետրը, որը որդին արձակուրդներից մեկի ժամանակ հետը տուն էր բերել․

«Իր դասերն է գրել, հուշերն է գրել, երգեր է գրել։ Այստեղ մեր օրհներգն է, «Ես խիզախ զինվոր եմ» բանաստեղծություն կա մեջը, այստեղ մեկ էլ այն երգն է՝ «Մեզ խաբելով՝ Աղդամ տարան․․․ Մորս չասեք, որ զոհվել եմ, ասեք՝ վիրավոր եմ․․․ Անընդհատ, ամեն էջին դա է գրած, առաջին էջին էլ է այդպես գրած։ Ես էլ միշտ կարդում եմ, թեկուզ իր զինվորական դասերը։ Իրենից հուշ սա է մնացել․․․»։

Ռոբերտի և Արտյոմի ընկերներից մեկի հայրը՝ Վահան Ստեփանյանը, ասաց, որ իր որդին էլ է ժամկետային զինծառայող, պատերազմի առաջին օրերին է վիրավորվել, սակայն հիմա մարտական դիրքում շարունակում է ծառայությունը։ Պատմեց, որ որդու վիրավորվելու մասին լսել էր Ռոբերտը և վրեժ էր լուծել թշնամուց․

«Ռոբերտը զանգում է իր մամային, ասում է՝ մամ, մուռը հանել եմ, թուրք եմ խփել։ Դա էլ է հպարտություն, ու մենք հպարտանում ենք այդ երեխեքով, մենակ Ռոբերտով ու Արտյոմով չէ, մենք հպարտանում ենք մեր հայ ազգի բոլոր զինվորներով, բոլոր-բոլորի անմեղ թափած արյուններով, որ այսօր մտածում ես՝ ո՞վ է պատասխան տալու, ո՞ր մի ղեկավարությունը, ես անհատական անուններ չեմ ուզում տամ, բոլորս էլ լավ հասկանում ենք՝ սրա մեղավորներն ովքեր են, Աստված իրենց տույժը կտա, որ այս երեխեքը դարձան զոհեր»։

Տղաների փոքր եղբայրը՝ 5-ամյա Գագիկը, անգիր գիտի Ռոբերտի և Արտյոմի հեռախոսահամարները, ամեն օր, նույնիսկ օրը մի քանի անգամ զանգահարում է, որպեսզի եղբայրների հետ խոսի, սակայն ամեն անգամ լսում է ձայնագրությունը՝ հեռախոսն «անջատված է»․․․։

Տիկին Նարինեն վստահեցնում է, որ ամեն ինչ անելու է, որպեսզի տղաների երազանքն իրականություն դառնա: Բայց սկսելու է սեփական տունն ունենալու երազանքի կատարումից։

Ռոբերտը «Ես եմ» ծրագրով էր մեկնել ծառայության, զորացրվելուն մնացել էր ընդամնեը 3 ամիս, եթե չլիներ պատերազմը, պետությունը, կնքած պայմանագրի համաձայն, պետք է 5 միլիոն դրամ հատկացներ հենց Ռոբերտին։

Հիմա անհայտ պատճառով այդ գումարը չեն փոխանցում Ռոբերտի մորը։ Իհարկե, նա դիմել է Պաշտպանության նախարարին՝ ասել են 1 շաբաթվա ընթացքում կպատասխանեն։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում