Մակրոնը ողջունել է ֆրանսիական ակումբների՝ Սուպերլիգային չմիանալու որոշումը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն աջակցել է ֆրանսիական ակումբների՝ նորաստեղծ Սուպերլիգային չմիանալու որոշմանը:
«Նախագահը ողջունում է ֆրանսիական ակումբների դիրքորոշումը Սուպերլիգային չմասնակցելու վերաբերյալ: Մրցաշարը սպառնում է միասնության սկզբունքին ու սպորտային վաստակին:
Ֆրանսիայի ղեկավարությունն աջակցում է ֆրանսիական ֆեդերացիայի ու լիգայի, ՈւԵՖԱ-ի, ՖԻՖԱ-ի բոլոր քայլերը մրցումների ամբողջականության պաշտպանության հարցում»,- ասվում է Ֆրանսիայի նախագահի մամուլի ծառայության հայտարարությունում:
ВВС-ի համաձայն՝ Սուպերլիգայի ստեղծումից հետո ֆրանսիական «Լիոնի» բաժնետոմսերի գինն ընկել է 0.5 տոկոսով:
Հիշեցնենք, որ եվրոպական 12 առաջատար ակումբներ պաշտոնապես հայտնել են ֆուտբոլի Սուպերլիգայի ստեղծման մասին: Սուպերլիգայի հիմնադիրներն են իտալական «Միլանը», «Ինտերը», «Յուվենտուսը», իսպանական «Բարսելոնան», «Ռեալը», «Աթլետիկոն», անգլիական «Արսենալը», «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը», «Տոտենհեմը», «Չելսին» ու «Մանչեսթեր Յունայթեդը»: Սպասվում է, որ հիմնադիրներին կմիանան ևս 3 ակումբներ:
Սուպերլիգայի նախագահ է ընտրվել Մադրիդի «Ռեալի» ղեկավար Ֆլորենտինո Պերեսը, իսկ Թուրինի «Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անյելին ու «Մանչեսթեր Յունայթեդի» սեփականատեր Ջոել Գլեյզերը կկատարեն կազմակերպության փոխնախագահի պարտականությունները:
Սուպերլիգայի առաջին մրցաշարը նախատեսված է սկսել օգոստոսին: Կմասնակցեն 20 թիմեր, որոնցից 15-ը լիգայի հիմնադիրներն են: Մյուս 5 մասնակիցները կորոշվեն որակավորման փուլի արդյունքում: Յուրաքանչյուր մասնակից մեկ մրցաշրջանում կանցկացնի 218-23 հանդիպում: Հանդիպումները կանցկացվեն շաբաթվա միջնամասում: 20 թիմեր կբաժանվեն 2 խմբերի և հանդիպումներ կանցկացնեն տանն ու հյուրընկալվելիս: Խմբերում 1-3-րդ տեղ գրաված թիմերը կնվաճեն քառորդ եզրափակիչի ուղեգիր: 4-րդ և 5-րդ տեղ գրաված ակումբները կվիճարկեն քառորդ եզրափակիչի մյուս 2 ուղեգրերը: Փլեյ-օֆֆը կանցկացվի 2 դիմակայությամբ, իսկ եզրափակիչը՝ մեկ խաղով:
Սուպերլիգային միանալու համար ակումբները կստանան 350-ական միլիոն եվրո:
Սուպերլիգան նախատեսում է նաև ապագայում ստեղծել կանանց մրցաշար:
ՈւԵՖԱ-ն, Անգլիայի Պրեմիեր լիգան, Իտալիայի A Սերիան ու Իսպանիայի Լա Լիգան հանդես են եկել միասնական հայտարարությամբ և ակումբներին դատապարտել են Սուպերլիգա ստեղծելու համար: ՖԻՖԱ-ն նույնպես հավանություն չի տվել մրցաշարի անցկացմանը:
Սուպերլիգայի հիմնադիրները հայտնել են, որ մտադիր չեն դադարեցնել իրենց ելույթներն ազգային առաջնություններում:
ՈւԵՖԱ-ի հայտարարության մեջ նշվում է, որ Սուպերլիգայի մասնակիցները կորակազրկվեն և չեն կարողանա մասնակցել որևէ մրցաշարի, իսկ նրանց ֆուտբոլիստներին չի թույլատրվի մեկնել ազգային հավաքականներ: Եթե դա տեղի ունենա, ապա ֆրանսիական ՊՍԺ-ն կճանաչվի Չեմպիոնների լիգայի հաղթող, քանի որ կիսաեզրափակիչ դուրս եկած մյուս 3 ակումբները Սուպերլիգայի հիմնադիրներից են:


















































Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Եվրախորհրդարանի պատգամավորները չեն կարողացել աշխարհի քարտեզի վրա գտնել Իրանը
Հայաստանն ու Իրանն աշխատում են սահմանին երկրորդ կամրջի նախագծի վրա
Իրանի հարստացված ուրանի պաշարները միջուկային օբյեկտների փլատակներում են
Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի համար բանկը ընտրել է ՄՍԾ-ն՝ ին...
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
ԱԹՍ-ի հարվածի հետևանքով Դուբայի միջազգային օդանավակայանի մոտ հրդեհ է բռնկել
Երևանում և մարզերում կլինեն էլեկտրաէներգիայի ընդհատումներ
ԱՄԷ նախագահն ու Սաուդյան Արաբիայի թագաժառանգը քննարկել են տարածաշրջանային զարգացումները