Պարոնայք գեներալներ և սպաներ, պատրաստվեք «դատվելու»
Դեռևս 2020թ. նոյեմբերի 12-ին, ԶՈւ ԳՇ պետ, գ-լ/գ-տ Օնիկ Գասպարյանին, իր աշխատասենյակում զգուշացրել եմ, որ որոշ ժամանակ հետո, այս պատերազմի ամբողջ մեղքը Նիկոլը բարդելու է բանակի վրա։ Այն ժամանակ նա չընդունեց, ավելի ճիշտ՝ չհավատալով ասեց, որ պատրաստ են և՛ պարգևատրվելու և՛ պատասխանատվության ենթարկվելու։
Երեկ Նիկոլը՝ Արցախի նախկին ԱԽՔ Սամվել Բաբայանի դեմքով, հանրային հեռուստաընկերության եթերից տոտալ մեղադրանքի ենթարկեց բանակի հրամանատարությանն ու գլխավոր շտաբին։ Ընդ որում՝ մեղադրեց ամեն ինչում։
Նույն օրը, ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը կտրուկ ժխտում է փաստերը, ասելով որ պատերազմի ընթացքում Նիկոլը գերագույն գլխավոր հրամանատար չի եղել։
Ըստ Նիկոլի՝ Նիկոլը մեղավոր չի, Նիկոլը երբեք ոչ մի բանում մեղավոր չի եղել, Նիկոլը՝ սուրբ է։ Բոլորը մեղավոր են, բացի Նիկոլից։ Ահա պոպուլիզմի պտուղները։
Պարոնայք գեներալներ և սպաներ,
պատրաստվեք «դատվելու»։ Արդյունքում ստացվելու է, որ հրահրված պատերազմի և խայտառակ պարտության միակ մեղավորը դուք եք և նախկին բոլոր պաշտոնաթող գեներալներն ու նախարարները։
Մարտական փառավոր ուղի անցած, հայրենիքի պաշտպանությանը նվիրված շատ մարդկանց, արդեն երեք տարի պախարակում ու քննադատում են, անվանարկելով հանդերձ։ Հիմա էլ պարզվում է, որ դավաճան են ու սաբոտաժ անողներ, և պետք է կանչվեն պատասխանատվության։ Զավեշտն այն է, որ այդ ամենը՝ ընդամենը մեկ մարդու քմահաճույք է։
Հ.Գ.
Հարց կարող է առաջանալ, թե ես ի՞նչ գործ ունեի ԳՇ պետի աշխատասենյակում։ Պատասխանեմ. պարոն Գասպարյանի հրավերով (կարծում եմ Նիկոլի գիտությամբ) քննարկում էինք ստեղծված իրավիճակը և դրանից ելքերը։ Իմ առաջարկը եղել է այն, որ բունկերներում թաքնված Նիկոլն անձամբ հրավիրի բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հավաք, պատասխանի բոլորի հարցերին և անհապաղ հրաժարական ներկայացնի։


















































Մենք վաղուց շեղվել ենք բոլոր տիպի ճշմարտություններից և ապրում ենք Նիկոլի կեղծ ու վնասարար իրականության մեջ. Արտակ Զաքարյան
Կարող է՞ ՍՈւ-30 ՍՄ-ներն էլ էք հանձնել թշնամուն․ Արտակ Զաքարյանը՝ Փաշինյանին
Բաց հարցը մնում է այն, թե ո՞վ է հրահրել վերջին ռազմական բախումը Տեղ գյուղում. Արտակ Զաքարյան
Նիկոլը ոչ միայն պրոթուրքական կերպար է, այլ կոնկրետ հակահայ․ Արտակ Զաքարյան
Ուշադրությունը շեղելու համար ՔՊ խմբակը իբրև թե իր նկատմամբ հորինովի սադրանքներ է փնտրում. Արտակ Զաքարյան
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը