Կլոպ. «Ռեալի» հետ դիմակայությունում պարտվեցինք ոչ թե այսօր, այլ Մադրիդում
Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն անդրադարձել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալի» հետ գոլազուրկ ոչ ոքիին, որը հավասարազոր էր պարտության:
«Միշտ անհրաժեշտ են վճռորոշ պահեր: Մենք դիմակայությունում պարտվեցինք ոչ թե այսօր, այլ Մադրիդում: Այս խաղում անհարմարություններ պատճառեցին «Ռեալին»: Ունեինք լավ տեսք, ագրեսիվ էինք, ստեղծեցինք պահեր: Սակայն այդ «եթե»-ները հետաքրքիր չեն ինձ: Մենք չկարողացանք գոլ խփել, իսկ «Ռեալի» փորձը վճռորոշ եղավ: Գրոհի եզրափակիչ փուլում արտացոլում էինք ինքներս մեզ այս մրցաշրջանում: Մենք գիտենք, թե ինչպես է Սալահն այդպիսի դրվագներում փակ աչքերով գրավում դարպասը, սակայն ոչ այսօր: Այս խաղում ամեն բան նորմալ էր, բայց մենք լքում ենք պայքարը:
Այժմ կկենտրոնանանք Պրեմիեր լիգայի վրա: Կփորձենք հետ գալ «Լիդսի» դեմ առաջիկա խաղում»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է BBC-ն:
Հիշեցնենք, որ առաջին խաղում «Ռեալը» հաղթել էր 3:1 հաշվով: Կիսաեզրափակիչում մադրիդցիների մրցակիցը կլինի Լոնդոնի «Չելսին», որը պայքարից դուրս թողեց պորտուգալական «Պորոտին»:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը