Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կենտրոնականի համայնքային ոստիկանները հայտնաբերել են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցուց գողություն կատարած տղամարդուն (տեսանյութ) Հայտարարություն Սահմանվել է երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների ընդունելության և ավարտական միասնական կարգը Ցուցահանդես՝ Բեռլինի թանգարաններից ընտրված բացառիկ ցուցանմուշներով Դահուկորդները հինգ ժամ մնացել են ճոպանուղիներում Կադրային տեղափոխություններ` պարեկային ծառայության ղեկավար և սպայական կազմում Վենսը Հայաստանից հետո անմիջապես Ադրբեջան չի մեկնի. Euronews Աբու Դաբիում ավարտվել են Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Մադրիդի «Ռեալի» առաջատարները դժգոհ են Արբելոայի տակտիկական որոշումներից Ինտերը հաղթեց Տորինոյին և դուրս եկավ կիսաեզրափակիչ Կողմերը համաձայնել են պահպանել պայմանագրի պայմանները և սկսել բանակցություններ նոր համաձայնագրի շուրջ Ռոնալդուն մտադիր է դադարեցնել ակումբում հայտարարած իր գործադուլը և վերադառնալ խաղադաշտ

Կենտրոնականի համայնքային ոստիկանները հայտնաբերել են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցուց գողություն կատարած տղամարդուն (տեսանյութ)ՀայտարարությունՍահմանվել է երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների ընդունելության և ավարտական միասնական կարգըՑուցահանդես՝ Բեռլինի թանգարաններից ընտրված բացառիկ ցուցանմուշներովԴահուկորդները հինգ ժամ մնացել են ճոպանուղիներումԿադրային տեղափոխություններ` պարեկային ծառայության ղեկավար և սպայական կազմումՎենսը Հայաստանից հետո անմիջապես Ադրբեջան չի մեկնի. EuronewsԱբու Դաբիում ավարտվել են Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններըՄադրիդի «Ռեալի» առաջատարները դժգոհ են Արբելոայի տակտիկական որոշումներիցԻնտերը հաղթեց Տորինոյին և դուրս եկավ կիսաեզրափակիչԿողմերը համաձայնել են պահպանել պայմանագրի պայմանները և սկսել բանակցություններ նոր համաձայնագրի շուրջՌոնալդուն մտադիր է դադարեցնել ակումբում հայտարարած իր գործադուլը և վերադառնալ խաղադաշտՀույսի սերմնացաններ. Հռոմի պապը՝ Փաշինյանի և Ալիևի մասինՌոմանոս Պետրոսյանի անունով WhatsApp-ում կեղծ օգտահաշիվ է բացվելՔիմ Քարդաշյանի և Լյուիս Համիլթոնի նոր սիրավեպը ընթանում է ծայրահեղ զգուշությամբՆման պապիկներ ունենալն արդեն կյանքի հաղթանակ է. Էդի Մերֆին և Մարտին Լոուրենսը պապիկ են դառնալու Իտալիայի գավաթ․ «Ինտեր»-ը հաղթեց «Տորինո»-ին և դուրս եկավ կիսաեզրափակիչՎստահ եմ՝ լավագույնս հանդես կգաք և պատվով կներկայացնեք մեր երկիրըԵս ուզում եմ լավ խաղալ, որ թիմը հաղթի․ ՅամալԱՄՆ-ն թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենք մշակի. ՎենսԿան հարցեր, որ պետք է քննարկվեն. Սիմոնյանը՝ ԼավրովինՀայաստանը չի կարծում, որ պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից. Ալեն Սիմոնյանը՝ Սերգեյ ԼավրովինԵլիսեյան պալատը ո՛չ հաստատել է, ո՛չ էլ հերքել այս տեղեկատվությունը. ՊեսկովՄոսկվայի պայմաններից մեկը Դոնբասի միջազգային ճանաչումն է որպես Ռուսաստանի տարածքՆույնականացման քարտերի և անձնագրերի նոր համակարգը պետք է այս տարի ավելի ուշ գործարկվիՄադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվել են 19, Դավիթ Ալավերդյանը՝ 16 տարվա ազատազրկմանՆյու Յորքում ձնաբքից հետո ձյան և աղբի լեռներ են կուտակվել․ CBSԱվագանու անդամները կկարողանան հետ վերցնել հրաժարականի դիմումըԳյումրի-Բավրա ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է«Ռոսիա Մոլ»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրելՇիրակի քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակությամբ ալկոհոլային կեղծ խմիչքներ, հումք և սարքեր (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանովՄենք հույս ունենք, որ պատերազմի արագ ավարտից հետո կկարողանանք սկսել Ուկրաինայի վերակառուցման մեծ ծրագիրը. ՏուսկՀեռուստաընկերություններին կառաջարկվի պետական ֆինանսավորում մանկական և կրթական հաղորդումների համար. ՀՌՀ նախագահՎեդիի մի շարք հասցեների կդադարեցվի գազամատակարարումըԲաքվում հրապարակել են Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Դավիթ Բաբայանի և մյուսների դատավճիռըՊՆ և ԱԱԾ սահմանապահ զորքերի որոշ ծառայողներ բյուջեի հաշվին բնակարան ձեռք բերելու հնարավորություն կստանան (տեսանյութ)«Դրիֆթ»-ից՝ հատուկ պահպանվող տարածք (տեսանյութ)Մինեսոտայից արտաքսվել է ավելի քան 4 հազար անօրինական միգրանտՈւկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ առաջընթաց կա․ ԴմիտրիևՔննիչները կանցկացնեն «համալիր հետաքննությունՄեր ընկերությունները բացահայտ դուրս են մղվում Վենեսուելայից. ԼավրովՉինաստանը կշարունակի հանդես գալ որպես կայունություն ապահովող ուժԻրանի գերագույն առաջնորդը «պետք է լրջորեն մտահոգ լինի»Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Արարատի մարզումԲոլորը գիտեն, որ այս իրավիճակը կհասնի իր տրամաբանական ավարտին․ ՎենսԵս Չինաստան եմ գնալու ապրիլին, իսկ նա այստեղ կգա այս տարվա վերջում. ԹրամփՎարչական վարույթների մեծ մասը բովանդակային բնույթ ունի և ուղղված չէ խոսքի ազատության սահմանափակմանըՍահմանվել են Սևանա լճից սիգի արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակն ու ժամկետներըՀայաստանում 100 տարեկան անձինք միանվագ 1 մլն դրամ կստանան

Այդ քրեական գործը կարելու համար դրա բոլոր մասնակիցները պետք է օրենքի առաջ պատասխան տան․ Վիկտոր Սողոմոնյան (տեսանյութ)

Ոչ մի կասկած չունեմ, որ այս գործով եւս նախագահ Քոչարյանն արդարացվելու է, քանի որ սա եւս օրինականության հետ որեւէ առնչություն չունեցող գործ է։ Այս մասին Հ2-ի «Խոսքի իրավունք» հաղորդաշարին հայտարարել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ անդրադառնալով Ռ․Քոչարյանի եւ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի՝ ենթադրյալ կաշառքի գործով դատավարությանը։

«Հիմա ավելի վստահ եմ ասում, որ սա եւս կարժանանա նախորդ գործի ճակատագրին, ինչպես բոլոր վատ սարքված եւ կարված գործերը։ Ամեն ինչ պարզ էր շատ վաղուց։ Ոմանք ասում են՝ ցավոք, գործը դատաքննության փուլ չհասավ, ես համաձայն չեմ, գործը դատաքննություն է անցել բոլորի աչքի առաջ, լրագրողների ներկայությամբ, եղել փորձագետների քննարկումների, հարցազրույցների թեմա, եւ մարդիկ հասկանում էին, որ գործը, որ կարվում նախագահ Քոչարյանի վրա որպես հանցագործություն՝ իրականության հետ ոչ մի կապ չունի։ Հիշեցնեմ, որ նախագահին հրավիրեցին որպես վկա, ապա մեղադրանք առաջադրեցին, հետո արագ-արագ կալանավորեցին, ներկայացրին, թե նա ինչ-որ առնչություն ունի սպանությունների հետ, հիշում եք նախագահ Քոչարյանի խոսքերը՝ կգամ, կգնամ բանտ, կապացուցեմ իմ անմեղությունը, ինչը եւ տեղի ունեցավ։ Հասարակության աչքի առաջ տեղի ունեցավ դատաքննություն եւ ի պատիվ նախագահի, իր թիմի, ապացուցվեց ճշմարտությունը եւ դատական վճռով նա արդարացված է։ Նախագահը հանգիստ խղճով կարող է նայել բոլոր քաղաքացիների աչքերին», ասել է Վ․Սողոմոնյանը։

13 տարի հասարակությանը թույն է ներարկվել, հնարավոր չէ՞ր այդ ամենի դեմն առնել ավելի շուտ՝ հարցին ի պատասխան, Վիկտոր Սողոմոնյանը պատասխանել է․ «թերեւս, հնարավոր էր»։

«Երեւի պետք էր այլ կարգի նպատակաուղղված աշխատանք տանել, բայց երբեք չես մտածում, որ այդ կարգի եւ այդ որակի ու մակարդակի սուտը կարող է դառնալ քրեական գործ, երկրորդը՝ երբ մեղավոր չես զգում քեզ, ուրեմն արդարանալու կարիք էլ չունես, բայց թերեւս հնարավոր էր, պետք էր տարիներ առաջ սրա դեմն առնել։ Բայց տեսեք, այդ 13 տարվա թույն ասվածը չէր վերաբերում միայն Մարտի 1-ին, այս երեք տարվա ընթացքում, 18 թվի այսպես կոչված հեղափոխությունից հետո, նրա հանդեպ թշնամաբար տրամադրված այս իշխանությունը կարող էր բացահայտել այն բոլոր մեղադրանքները, որոնց մասին խոսում էր անընդհատ՝ առասպելական միլիարդներ, քաղաքական սպանություններ, նույն Մարտի 1-ը, բայց այդ ամենը տեղի չունեցավ։ Դուք գիտեք, որ միջոցների առաջ իշխանությունները կանգ չեն առել։ 20-ից ավելի երկիր նամակ ու պատվիրակություն է գնացել գտնելու համար այդ առասպելական միլիարդները։ Ոչինչ չեն գտել, քանի որ չկար ոչինչ։ Գիտեք, որ ամենաստահակ հանցագործի մոտ ինչ-որ պատգամավոր է գնացել, որպեսզի փորձի ինչ-որ ինֆորմացիա ստանալ, որը հնարավոր կլինի օգտագործել Հոկտեմբերի 27-ի գործով նախագահի դեմ։ Գիտեք, որ ոչ մի միջոցի առաջ չեն կանգնել՝ ընտանիքի անդամներին են կանչել հարցաքննության, փորձել հոգեբանական ճնշման ենթարկել, եւ ոչ ոք չի կարող ասել՝ այս երեք տարվա մեջ ծածկադմփոց արեցին։ Ոչ։ Թշնամաբար տրամադրված իշխանությունն արեց ամեն ինչ, որպեսզի այս մարդուն դարձնի մեղավոր եւ այդ բանը չստացվեց, եւ դա կարեւոր էր նաեւ պատմության համար, որովհետեւ 100 տարի անց պատմության դասագրքերում կգրվեր, թե պետության ղեկավարն իբր հանցանքներ է կատարել», նշել է 2-րդ նախագահի գրասենյակի ղեկավարը։

Վիկտոր Սողոմոնյանի խոսքով՝ այս քրեական գործը կարելու համար դրան մասնակից բոլոր մարդիկ պետք է օրենքի առաջ պատասխան տան, թե որ հոդվածներով եւ ինչ ժամկետներում՝ դեռ հայտնի չէ։ Նա ասել է, որ օդում կախված մնում է հարցը եւ այդ մասին մամուլում հրապարակումներ եղել են, որ Սահմանադրական դատարանը արդար վճիռ է կայացրել կամ հրահանգ է ստացել, որպեսզի նույն հոդվածով ապագայում Փաշինյանը չդատվի, նաեւ հիշեցրել, որ բարձր դատարանն իր վճիռը կայացրել է ՄԻԵԴ-ի եւ Վենետիկի հանձնաժողովների կարծիքների հիման վրա, որոնք մամուլում հրապարակվել են, դրանցից ուղղակի բխում էր՝ չի կարելի վերացական հոդվածներով մարդուն մեղադրանք ներկայացրել, որոշակիության սկզբունքը, որ մարդն իր գործողություններն արել է, երբ այդ հոդվածը չի եղել։

«Բոլորս հիշում ենք, որ երբ ՍԴ-ն հայտարարեց, որ գնում է քննելու այս գործով դիմումը, հաջորդ օրը ձեռնարկվեց արշավ ՍԴ կազմը փոխելու ուղղությամբ, եւ նույնիսկ այս կազմը այսպիսի որոշում կայացրեց, եւ ժամանակը ցույց կտա՝ արդար վճիռ է կայացրել, թե հրահանգ կատարել», ասել է նա։