Աշխարհի հզորները միշտ կանգնել են հզորների կողքին
Երեսուն տարի մեր ՀԱՅՐԵՆԻՔԸ ղեկավարել են հզոր առաջնորդներ, ինչը ավելի ցայտուն տեսնում ենք այսօր, հակադրելով վերջիններին ներկայիս տկար իշխանություններին։ Այդ հակադրության մեջ մենք հասկանում ենք ( հուսով եմ արդեն բոլորը), ինչպես են նրանք պահել թե՛ Հայաստանի, թե Արցախի տարածքային անձեռնամխելիությունը, թե՛ անվտանգությունը:
Իսկ ի՞նչ ղեկվարներ ունի մեր Հայրենիքը վերջին երեք տարիների ընթացքում. հայի արյունը չգնահատող, ստախոս, դավաճան, թրքահպատակ, կեղծավոր, պոպուլիստ, խաբեբա, թուլամորթ և այլն: Հիմա ինձ ասեք, ո՞ր մի հզոր երկրի ղեկավարը կցանկանա կանգնել այսպիսի ստահակի ու դավաճանի կողքին, ով առավոտյան մեկ բան է ասում, իսկ երեկոյան մի ուրիշ (ապացույց՝ Մոսկվայում ՌԴ Նախագահ Վ. Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարությունը, թե Sputnik-V-ն գրանցված է Հայաստանում)։ Պատասխանն անշուշտ մեկն է. ոչ մեկը: Խաբել ռազմական դաշնակից երկրի ղեկավարին կարող է միայն կապիտուլյանտի նման սրիկան, և դա անկասկած ունենալու է իր հետևանքները։
Ինչ վերբերում է գերեվարած մեր քաջ տղաների վերադարձին, այս անբան իշխանությունները իրենց կեղծ հայտարարություններով և ապիկար քայլերով չեն կարողանալու այդ հարցի լուծումը ավարտին հասցնել, ուստի ռազմագերիներին վերադարձնել կարող է բացառապես նոր Ազգային մտածելակերպ ունեցող, հայի դարդով ու ցավով ապրող իշխանությունը: Այն իշխանությունը, որի վրա թուրքերը ռիսկ չեն անի հոխորտալ: Վերջապես հասկացե՛ք, որ այս դավաճան և կապիտուլյանտ իշխանությանը Ալիևը գերիներ չի վերադրձնելու, կամ էլ վերադարձնելու է այնպիսի ցավալի զիջումների դիմաց, որոնց մասին անգամ մենք մեր մղձավանջներում չենք պատկերացրել:
Հ.Գ. Ուրիշ է, երբ հոշոտում է թշնամիդ, և ուրի՛շ..., երբ դավում է «բարեկամդ»....
Հ.Գ.Գ. ՌԴ-ի պատասխանը չուշացավ, այն հնչեց գեներալ Մուրադովի շուրթերից, ՀՀ իշխանությունների հասցեին:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին