Պատգամավորի թեկնածուներին հայոց լեզվի 5-9-րդ դասարանի դասագրքերից 30 հարց կտրվի (Տեսանյութ)
Առաջիկա 1-2 օրվա մեջ ՀՀ կրթության և գիտության նախարարության կայքէջում կտեղադրվի պատգամավորի թեկնածուներին ներկայացվող թեստերի առաջադրանքը, որով պետք է ստուգվի ոչ հայկական կրթություն ստացած պատգամավորների հայոց լեզվի իմացությունը:
ԿԳՆ իրավաբանական վարչության պետի տեղակալ Հասմիկ Մանուկյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ թեստը բաղկացած է լինելու 30 հարցից, որոնք ընտրվել են 5-9-րդ դասարանների դասագրքերից և ավարտական դասարանների շտեմարաններից:
Ըստ Մանուկյանի՝ թեստերում հաշվի են առնվել ԱԺ ներկա պատգամավորների գործածական սխալները: «Հայոց լեզվի, հայեցի խոսքի կարիքը ամենուր կա: Իհարկե, շատ տգեղ է հնչում, երբ ԱԺ-ում հայեցի չեն խոսում կամ արտահայտություններ են անում, որ հարիր չէ գոնե չգիտեմ ինչ կրթություն ունեցող մարդուն, ուր մնաց թե ԱԺ-ում»,- ասաց վարչության պետի տեղակալը:
Tert.am-ի հարցին, թե արդյոք ձևական չի՞ դառնում այդ պահանջը, երբ դա կարող է վերաբերել ընդամենը 2-3 թեկնածուի, և արդյոք նման պահանջ չպե՞տք է ներկայացվեր պատգամավորի բոլոր թեկնածուներին, ԿԳՆ ներկայացուցիչը պատասխանեց. «Չեմ կարող ասել, միգուցե հետո դրա պահանջը կլինի: Հետագայում պարզ կլինի՝ մյուս պատգամավորների նկատմամբ նույն պահանջը կիրառե՞լ, թե ոչ»:
Կրթության ազգային ինստիտուտի հայոց լեզվի գլխավոր մասնագետ Գայանե Մկրտչյանը, որն աշխատանքային խմբի անդամ է, Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ հույս ունեն, որ այս դրույթի ընդունումը նախադեպ կդառնա՝ հավելելով, որ համատարած սխալները ականջ են սղոցում, քանի որ անընդհատ լսում ենք «այսինքս, ուրեմս, օրեկան, խոսացինք, ասեցի» ոչ հայերեն բառերը անգամ այս կամ այն ամբիոնից, ուստի թեստերում հաշվի է առնվել նաև այդ հանգամանքը:
«Այստեղ այն համընդհանուր զանգվածի մեջ կիրառվող բառաֆոնդն է, որ մենք փորձելով կիրառել ստուգող թեստերի մեջ՝ ուշադրություն ենք հրավիրում, ևս մեկ անգամ ահազանգ ենք հնչեցնում, որ հայերենը կարիք ունի համընդհանուր ուշադրության և սիրո», -ասաց Կրթության ազգային ինստիտուտի ներկայացուցիչը:
Մանրամասները՝ տեսանյութում։


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)