Միհրան Հարությունյանը Մոսկվայում հաղթեց Ախմեդխան Ախմեդովին. (տեսանյութ)
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, խառը մենամարտերի մարզիկ Միհրան Հարությունյանը 5-րդ մենամարտն անցկացրեց MMA-ում եւ տարավ չորրորդ հաղթանակը (տեսանյութում՝ 49-րդ րոպեից)։ Մոսկվայում ընթացող Eagles FC 35 մրցաշարում Հարությունյանը մրցեց ռուսաստանցի Ախմեդխան Ախմեդովի հետ եւ մենամարտն ավարտեց ժամանակից շուտ՝ 3 րոպե 17 վայրկյանում։ Միհրան Հարությունյանը դահլիճ մտավ Մոնթե Մելքոնյանի հայտնի խոսքերի ներքո՝ «Պետք է հիմա մեր ամբողջ ուժը դնենք այս գործի մեջ, հաղթենք...»:
Նրան ուղեկցում էր նաեւ հայկական տարազ հագած պարային խումբ, որը «Բերդ» պարեց նախքան Հարությունյանի ութանկյուն մտնելը: Միհրան Հարությունյանի մարտավկան MMA մարտիկ Էդուարդ Վարդանյանն էր: Մենամարտի մեկնարկում ութանկյան մրցավարը -1 միավոր տվեց Միհրան Հարությունյանին ագրեսիվ վարք դրսեւորելու համար, բայց դա Միհրանին չխանգարեց առաջին վայրկյաններից մենամարտը վերցնել իր ձեռքը: Գցում ապա խեղդող հնարքով Հարությունյանը առավելություն ստացավ, ապա հարվածաշարով ժամանակից շուտ տեխնիկական նոկաուտ գրանցեց:
Մենամարտը կանգնեցրեց ութանկյան մրցավարը: 25-ամյա Ախմեդովը նախքան այս, MMA-ում անցկացրել էր 6 մենամարտ, տարել 3 հաղթանակ ու կրել 3 պարտություն: Հիշեցնենք, որ MMA-ում 32-ամյա Միհրան Հարությունյանը սրանից առաջ անցկացրած 4 մենամարտերից 3-ում հաղթել էր, 1-ում պարտվել: Նա նախորդ մենամարտն անցկացրել էր 2019 թվականի հոկտեմբերին` պարտվելով ղազախ Զասուլան Ակիմժանին:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը