Բանկերն ու Varks.am-ները ամենօրյա ռեժիմով խեղդում են զոհվածի մորն ու կնոջը
Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Զոհված զինվորների հարազատներից բանկերն ու Varks.am-ը շարուկանում են վարկի մարում պահանջել․․․
Զինվորը զոհվել է պատերազմում, կամ անհետ կորած է, սակայն բանկերն ու հատկապես Varks.am-ի նման վաշխառու «դյուքանները» շարուկանում եմ զոհվածի ծնողից կամ կնոջից պահանջել սպանված որդու վարկի մարում։
Հոկտեմբերի 21-ին խորհրդարանն ընդունեց Հարկային օրենսգրքում փոփոխություն, որպեսզի բանկային եւ վարկային կազմակերպությունները կարողանան առանց հարկային հետեւանքներ կրելու ներել զոհված, գերեվարված, անհետ կորած զինվորի վարկը։ Իհարկե, օրենքը չի կարող բանկին պարտադրել ներել զոհված զինվորի վարկը եւ բանկն ինքը պիտի դա որիշի, սակայն հազարավոր ծնողներ իրենց ցավը թողած՝ գումար են փնտրում, որ հայրենիքի համար զոհված կամ Բաքվի բանտում գտնվող որդու վարկը մարեն։
Բանկերը արդեն մոտ 2 միլիարդ դրամի չափով ներել են զոհված եւ անհետ կորած զինվորների վարկերը, սակայն սա հարցի լուծում չէ՝ վարկառուների թիվը ահռելի մեծ է եւ իր որդուն կորցրած ծնողը չի կարող վարկ մարել։
Սա կառավարության լուծելիք խնդիրն է եւ «դուխով» կեպկով մեքենաների կապոտի վրա քարոզարշավ անելու «պերերիվներին» չէր խանգարի հիշել, որ հազարավոր տղաներ, որոնք տարվեցին երաշխավորված մահվան, այդ տղաները ընտանիք պահելու համար վարկեր էին վերցրել ու զոհվեցին կամ չկան, եւ հիմա բանկերն ու Varks.am-ները ամենօրյա ռեժիմով խեղդում են զոհվածի մորն ու կնոջը»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին