Իրենց որդիներին փնտրող մայրերը պատին փակցրել էին որդիների նկարները...
Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից
Մեծամորի դիահերձարանի տարածքում «Սպայկայի» սառնարան-մեքենաներն են, որոնցից երկուսն արդեն դատարկ էր։ Յուրաքանչյուր մեքենայի կողքին խնկաման է դրված, որ խունկի բույրը ջարդի դիակի ծանր հոտը։ Դիահերձարանի շենքում մի սենյակ կա, որ ասես մատուռ լինի. իրենց որդիներին փնտրող մայրերը պատին փակցրել էին որդիների նկարները, մարմնի տարբեր մասերի դաջվածքների նկարները, որ նոր դիակ, կամ մարմնից մնացած կտոր բերելու դեպքում գոնե դաջվածքով նույնականացնեն։
Բժշկական համալսարանի ուսանողներն արդեն մի քանի ամիս է կամավոր են աշխատում Մեծամորի դիահերձարանում. երիտասարդ ուսանողները ե՛ւ դիահերձող են, ե՛ւ ծնողի համար զրուցակից, ու համբերատար լսում են որդուն կորցրած մոր պատմությունը։
Պատին փակցված նկարների միջից պոկեցի իմ ընկեր Գեղամ Նազարյանի որդու՝ Աբգարի նկարը, ում մարմինն արդեն գտել եւ հողին են հանձնել։
Այս պահին Մեծամորի դիահերձարանում մոտ 150 մարմին ու մարմնամաս կա եւ բոլորից ԴՆԹ-ն վերցված է։ Սպասում են պատասխանին։ Դիահերձարանի սառնարանում սպիտակ պլաստիկե տոպրակներով մարմիներ էին ու այն, ինչ մնացել է զինվորների մարմնից։
Ոչ մի մարմնամաս, որից ԴՆԹ նմուշ վերցված չէ՝ ասացին, որ արդեն չկա։
Ես հասկանում եմ, որ որդիներին կորցրած մայրերը հույս ունեն, որ իրենց զինվորը մի օր բացելու է տան դուռը, բայց դիահարձարանում որոշ դիակներ կան, որոնց դեմքը պահպանված է եւ ճանաչելի է, եւ, կարծում եմ, պաշտպանության նախարարությունն է այն կառույցը, որ պիտի ծնողների հետ աշխատի եւ այդ ծանր նույնականացումն անի։ Մեծամորի դիահարձերանում իհարկե քիչ, բայց ճանաչելի դիակներ կան, որոնց հետեւից ոչ մեկը դեռ չի եկել։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին